Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները դեռ բաց են, իսկ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք չունի:
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել էր Մոնղոլիա: Այս երկիրը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է և դատարանի օրդերի հիման վրա պաշտոնապես պետք է ձերբակալեր Ռուսաստանի նախագահին:
Գործակալության զրուցակիցները չեն բացահայտել մատակարարումների ծավալներն ու ժամկետները, ինչպես նաև հրթիռների տեսակները: Ընդ որում, պաշտոնյաներից մեկն ասել է, որ մատակարարումները կարող են մեկնարկել մի քանի օրվա ընթացքում:
Հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ այս զորավարժություններին Երևանը չի մասնակցի: Հայաստանն ավելի վաղ սառեցրել էր իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։
IRNA-ն նշում է, որ Դեմիրչիլուն սեպտեմբերի 2-ին Դեդովի հետ հանդիպման ժամանակ «ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը»:
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները: Բրյուսելը Բաքվին առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում։
«Суспiльне»-ի տվյալներով՝ երկու պայթյուն տեղի է ունեցել առավոտյան մոտ 09:10-ին։ Դրանից երկու րոպե առաջ քաղաքում հայտարարվել էր օդային տագնապ։
Իսրայելում այսօր համընդհանուր գործադուլ է։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ դրա մասին նախօրեին հայտարարել էր Իսրայելի արհմիությունների խոշորագույն ֆեդերացիայի՝ «Գիստադրուտ»-ի առաջնորդ Արնոն Բար Դավիդը։
APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկները հայկական կողմին ներկայացրել է հունիսի 24-ին։
Ընդհանուր առմամբ այս ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 37%-ը։
Փաստացի, Լավրովն այսպես է անվանել երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Երևանը ներկայումս ուղիղ երկխոսում է Բաքվի հետ և միջնորդների ներգրավման կարիք չի առաջանում։
Բացի այդ, ռուսական կողմը նաև փոխանցում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջան վերջերս կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ:
Ֆրանսիայի դատախազությունը հայտնել է, որ Դուրովը մեղադրվում է 12 հանցագործության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ քրեական գործը հարուցվել է դեռևս հուլիսի 8-ին, իսկ Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը։
Բացի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների քննարկումից, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն նաև երկկողմ հարաբերությունների ասպեկտների ու տարածաշրջանային այլ խնդիրների վերաբերյալ։
Ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Օգոստոսի 26-ի գիշերն ու առավոտյան օդային տագնապ է հայտարարվել այդ երկրի ողջ տարածքում։
Իտալիայի ԱԳ նախարար Տայանին, իր հերթին, բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում անկայունության աճի կապակցությամբ։
Լուկաշենկոն համոզված է, որ բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ համալիրի կառուցման մասշտաբային ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է «եղբայրական ժողովուրդների շահերին»:
Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ խոսքը Բելառուսի Գոմելի մարզում, այդ երկրի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների, տանկերի, հրետանու, ՀԿՌՀ-ների և ՀՕՊ-ի ներգրավման մասին է։
Ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս նախնական կալանքի կիրառումը մինչև 96 ժամ: Այնուհետև դատարանը պետք է որոշի՝ ազատ արձակել գործով անցնող անձին, թե մեղադրանք ներկայացնել նրան և, անհրաժեշտության դեպքում, թողնել կալանքի տակ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածը հասցվել է 38-հարկանի Volga Sky բնակելի համալիրին, որն անվանում են Սարատովի ու Պովոլժիեի ամենաբարձր շենքը։ Դրա բարձրությունը 128,6 մետր է։
Դուրովին կարող են ահաբեկչության, թմրանյութերի, խարդախության, փողերի լվացման, գողացված իրերի վաճառքի և երեխաների դեմ սեռականացված հանցագործությունների հետ կապված մեղադրանքներ ներկայացնել։
Այդ մասին գրառումը տարածվել է արտաքին քաղաքական գերատեսչության X-ի միկրոբլոգում։
Սակայն դրա պայմանը պետք է լինի Հնդկաստանի կողմից առաջին գագաթնաժողովի որոշումների ընդունումը, որը տեղի էր ունեցել հունիսին Շվեյցարիայում։
Լեհաստանի առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ Դուդան արդեն երկու անգամ մասնակցել է Ուկրաինայի անկախության օրվա միջոցառումներին՝ 2016 և 2021 թվականներին:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան և կհանդիպի ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:
Նույն փաստաթղթում Խանը կոչ է անում բավարարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության երեք անդամների՝ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի և երկու այլ առաջնորդների ձերբակալման օրդեր տալու իր պահանջը։
Շիմշեքը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները «մեծ աշխատանք ունեն անելու երկրի խնդիրները լուծելու, դրա ներուժն ու արդյունավետությունը բարձրացնելու համար»:
Տարածված հայտարարության համաձայն՝ Քենեդիների ընտանիքը հավատում է դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի և նրա փոխնախագահի թեկնածուի հնարավորություններին:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 30 օր անց, սակայն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներին 9 ամիս կտրվի՝ «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերի խզման համար»։
Փաստաթղթում «ԽՍՀՄ-ի հետ պատերազմի վառ կողմնակիցների թվում» թվարկված են ֆրանսիացի և բրիտանացի գեներալներ Մաքսիմ Վեյգանը, Մորիս Գամելենը, Ջոն Գորթը և Էդմունդ Այրոնսայդը:
Ամերիկյան առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին կապ է հաստատել իր ուկրաինացի գործընկերոջ հետ՝ Ուկրաինայի քաղաքացիներին ԱՄՆ-ի անունից աջակցություն հայտնելու համար:
Ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքն առաջարկում է վարչապետի պաշտոնում նշանակել 37-ամյա Լյուսի Կաստեին, որն աշխատում է Փարիզի քաղաքապետարանում և այնքան էլ հայտնի չէ Ֆրանսիայի տարածքում։
Ոստիկանությունը տեղի բնակիչներին խնդրել է մնալ տանը, իսկ շրջակա ճանապարհները փակ են։
Զելենսկին Ռուսաստանին նաև անվանել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկչական կազմակերպություն», իսկ Վլադիմիր Պուտինը՝ «Կարմիր հրապարակից հիվանդ պապիկ»: Ընդ որում, Ուկրաինայի առաջնորդը չի նշել Ռուսաստանի նախագահի անունը։
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը օգոստոսի 23-ին հայտարարել է, որ դադարեցնում է իր նախընտրական քարոզարշավը, սակայն «դուրս չի գալիս ընտրապայքարից»: Այդ մասին հայտնում է CNN-ը։
Դե Վեվերը մտադիր էր կոալիցիա կազմել «Ռեֆորմիստական շարժում» (MR) կուսակցության, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ» (CD&V) կուսակցության, ֆլամանդական սոցիալիստական Vooruit կուսակցության և ֆրանկոֆոն կենտրոնամետ Les Engagés կուսակցության հետ։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի տվյալներով՝ 14 անօդաչու հաջողվել է խոցել։ Թե ինչ է տեղի ունեցել երկու հրթիռների հետ, ուկրաինական կողմը չի հստակեցրել՝ նշելով միայն, որ, իրենց տվյալներով, ավերածություններ չկան:
Բացի այդ, Լատվիան գնել է մոտ 2,7 հազար անօդաչու՝ դրանք հետագայում ուկրաինական իշխանություններին փոխանցելու համար:
Ալիևը երկօրյա պետական այցով գտնվում է Ուզբեկստանում։ Նրան ուղեկցում է նաև կինը՝ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Տաշքենդի միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել էր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Վրաստանի իշխանություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր են հակասահմանադրական ճանաչել ոչ միայն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, այլև դրա հետ կապված այլ միավորումների գործունեությունը:
Սինձիրո Կոիձումին նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին է։ Նրա աջակցության վարկանիշը կազմում է 23% է, ինչը Ճապոնիայի պարագայում բավականին բարձր ցուցանիշ է։
Նոր փաթեթի կազմում կներառվեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, HIMARS տեսակի ՀԿՌՀ-ների արկեր, Javelin տեսակի հակատանկային համալիրներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
66-ամյա Ռոնալդ լի Սիվրուդը ձերբակալվել է հինգշաբթի օրը, տեղի ժամանակով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 23-ին՝ գիշերը 01:30-ին): Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։
Սա Հնդկաստանի ղեկավարի առաջին այցն է այդ երկիր։ Դեռևս հայտնի չեն Կիև Մոդիի այցի ծրագրի մանրամասները, բայց արդեն իսկ մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը։
Այդ մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հատարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։
Զախարովան նշել է, որ Երևանը, «սաբոտաժի ենթարկելով եռակողմ պայմանավորվածությունները», «հերթական անգամ գործում է Արևմուտքի ցուցումով»:
Պատճառն այն է, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ։
Մնում է, որ համագումարի ժամանակ, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը, դրան պաշտոնապես իր համաձայնությունը տա նաև փոխնախագահ Քամալա Հարիսը։