Ռուսական բանակն օգոստոսի 4-ի գիշեր օդային նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 4 հրթիռ և 5 անօդաչու։
Եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման թեմայով շտապ բանակցություններ են վարել՝ Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է ուկրաինական պատերազմը դադարեցնելու և ինչ-որ իրական արդյունքների հասնելու համար։
Իսրայելի կառավարության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների շուրջ բանակցությունները կարող են սառեցվել մի քանի շաբաթով կամ նույնիսկ ամիսներով: Այդ մասին հայտնել է Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպումը։
Ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ստացել Կիևը, դեռևս հայտնի չէ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիայի սպանության: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել հարևան Հայաստանի հետ սահմանը այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, CNN-ը և The New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարություններին։
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ այնտեղ չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել է Ուկրաինան։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին ուղղված իր ուղերձում պատմել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Ռուսաստանում և այլ հարթակներում բանակցել Հայաստանի հետ։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը վարչապետի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ, Փարիզի քաղաքապետարանի ֆինանսների կառավարման բաժանմունքի ղեկավար Լյուսի Կաստեի թեկնածությունը։
Հուլիսի 21-22-ին Reuters-ի հետ համատեղ Ipsos ընկերության իրականացրած համազգային հարցումը ցույց է տվել, որ փոխնախագահ Քամալա Հարիսին կաջակցի ամերիկացիների 44 %-ը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 %-ը։
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Չիթլի հրաժարականը հաջորդել է նախորդ շաբաթ Փենսիլվանիա նահանգում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա մահափորձի իրականացմանը։
Առաջին հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, երկրորդը՝ մասնավոր հատվածին։ Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնի է 1 զոհի մասին, որը խաղաղ բնակիչ է։
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ընթանում են, սակայն դրա անցկացման ժամկետներն ու վայրը դեռևս հայտնի չեն:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Կիևին ամերիկյան աջակցությունը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հուլիսի 25-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Նրա խոսքով՝ ինքը միայն ստեղծել է կոմիտե, որը միտված է «ժողովրդավարության և անձնական ազատությունների օգտին հանդես եկող թեկնածուներին աջակցությանը»։
Նեպալի Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը հուլիսի 24-ին կործանվել է Կատմանդուի միջազգային օդանավակայանում։ Օդանավում եղել է 19 մարդ։ Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 5 զոհի մասին։
Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն է։
Առնվազն հինգ երկիր Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ գործող նախագահի նկատմամբ մեծանում է ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդների, Դեմոկրատական կուսակցության անդամների և մտերիմների կողմից ճնշումը։
Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին երկրորդ ժամկետով ընտրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ինքը Եվրամիության կողմից փորձել է անել հնարավորը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության դյուրացման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայկական կողմը հրաժարվել է Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնելու Մեծ Բրիտանիայի առաջարկից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2024 թվականի նոյեմբեր: Այդ մասին հայտնում է Суспiльне-ն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել երկրի Սահմանադրությանը «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ:
Կալասի հրաժարականը պլանավորված էր։ Մոտ ժամանակներս նա կզբաղեցնի ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցչի պաշտոնը:
Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին շարունակում է օգուտ քաղել Մոսկվայի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունից, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը։
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը երկուշաբթի օրը կայացած համագումարից հետո ընդունված փաստաթղթում հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրման պարագայում կուսակցությունը կիրականացնի ԱՄՆ պատմության մեջ ներգաղթյալների ամենախոշոր արտաքսումը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքական կայացած Հանրապետական ազգային համագումարի նիստի ժամանակ Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության միասնական թեկնածու։
Սակայն, նա չի բացահայտել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մանրամասները:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորվել է Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է նրա ելույթի ժամանակ կրակոցների նման ձայներ հնչում:
Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, ամենայն հավանականությամբ, կայցելի Մեծ Բրիտանիա, որտեղ հաջորդ շաբաթ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Ադրբեջանի շրջանային ընտրական հանձնաժողովները սկսել են ընդունել այդ երկրի խորհրդարանի՝ սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը։
Նրա խոսքով, որը մեջբերում է РИА Новости-ն, թե արդյոք Երևանը կվճարի անդամավճարը, «դա արդեն այդ երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականի դիմումը: Այդ մասին հայտնել է ֆրանսիական France Bleu ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններ է վարում հացահատկի սևծովյան գործարքի վերականգնման հարցով, սակայն արդյունքներ դեռևս չկան:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է լուծի Հյուսիսատլանտյան դաշինքի և Հրեական պետության համագործակցության հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին նա լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին։