Բանաձևի ամենակարևոր կետն այն է, որ Եվրախորհրդարանն անդրադառնում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը և եվրոպական կառույցներին կոչ անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը;
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը՝ մարտի 15-ին Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Яндекс»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը հեռացվել է ԵՄ պատժամիջոցների ցանկից։ Համապատասխան փոփոխությունները հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։
Սա նշանակում է, որ հենց Բայդենն ու Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կդառնան այս երկու կուսակցությունների թեկնածուները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, դրանք օպերատիվ կերպով կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը։ Նա հավակնում է այդ պաշտոնում փոխարինել նորվեգացի Ենս Սթոլթենբերգին, որի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա աշնանը։
Ռուսական զորքերը մարտի 13-ի գիշերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզի վրա։ Մարզային իշխանությունները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին։ Ըստ առկա տվյալների՝ վնասվել է 30 բնակարան։
Մոսկվան կշարունակի շփումները Երեւանի հետ ու կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ Հայաստանի հետագա անդամակցության վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվային մտահոգում է ՀԱՊԿ հասցեին Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսական զորքերը մարտի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 37 հարվածային անօդաչու, С-300 զենիթահրթիռային համալիրի մեկ հրթիռ և Х-59 տեսակի ավիացիոն երկու հրթիռ են արձակել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի կնշանակի Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան:
Շվեդիան պաշտոնապես դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին: Հայտարարությունը հրապարակվել է դեսպանության պաշտոնական կայք էջում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նշվում է, որ Բելգիայում արարողությանը կմասնակցեն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միկայել Բյուդենը և մի շարք այլ քաղաքական գործիչներ:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի հավակնորդ Նիքի Հեյլին, ով նախկինում զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, հայտարարել է նախընտրական ընտրապայքարից իր դուրս գալու մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն փոխանցել է, որ հանդիպումը կայացել Է Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտակարգ նիստի շրջանակներում։
Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այն տևել է մոտ 3 ժամ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գործունեությունը քաղաքականացված է, «այն աչքի է ընկնում երկակի ստանդարտներով և ամբարտավանությամբ»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Նրա հայտարարությանը հակադարձել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ՀՀ-ն տեղեկացրել է ՌԴ-ին։
TACC գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երկու գերատեսչություններն էլ տվել են նույնաբովանդակ պատասխան այն մասին, որ Չեխիայի քաղաքացու կողմից սահմանի հատման վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն։ Եվ սա այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարությունը խնդրել էր 30-օրյա լրացուցիչ ժամկետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրք նախարարը նշել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ կա երկու այլընտրանք, որոնք ներկայումս քննարկվում են։ Աբդուլքադիր Ուրալօղլուի փոխանցմամբ՝ ներկայումս շարունակվում են շինարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում և Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։
Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել իր շինարարական բիզնեսի հետ կապված խարդախության մեջ և նրա նկատմամբ 354,9 միլիոն դոլարի տուգանք սահմանել:
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է ընդդիմադիր քաղաքական գործչի մահը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Ուկրաինա այցելել մինչև մարտի կեսերը: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուջեն կարող է օգտագործվել ավելի կարևոր նախագծերի համար:
Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպումը։
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։
Նավալնու մահը մեկնաբանում են նաև համաշխարհային առաջնորդները՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուսական իշխանության մյուս ներկայացուցիչներին։
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 60 000 ռուսաստանցի զինվորական, իսկ վիրավորների թիվը 3-4 անգամ ավելի է։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության նոր կազմը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։ Վարչապետի պաշտոնը դարձյալ կզբաղեցնի Ալի Ասադովը։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը։
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է ավելի քան 28,6 հազար մարդ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Այցի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Դաշինքի երկրները պարտավորվել են Ուկրաինային փոխանցել միլիոնավոր անօդաչուներ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հանրապետական Մայք Թըրները հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է «ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի» մասին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել «գաղտնազերծել բոլոր տեղեկությունները», որոնք վերաբերում են այդ «սպառնալիքին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Մոսկվայի համար ավելի նախընտրելի է Ջո Բայդենը, քան՝ Դոնալդ Թրամփը: Այդ մասին նա ասել է ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պատժամիջոցները չեն հաջողվել համաձայնեցնել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է հանդես եկել Չինաստանի և Հնդկաստանի այն ընկերությունների նկատմամբ սահմանափակումների հայտարարմանը։
Փետրվարի 15-ի ցերեկը հրթիռակոծվել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքը։ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 18 մարդ վիրավորվել է։
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանում Հայաստանի համար ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չեն տեսնում։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել տարածաշրջանում Անդրկովկասի մաս չհանդիսացող պետությունների ուժերի ներկայության դեմ:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը։