Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր պրովինցիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է։ Այդ մասին ТАСС գործակալությա փոխանցմամբ հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը։ Ռազմաբազան տեղակայված է Կոնիկո գազի հանքավայրի մոտ։
Փարիզի Լիոնի կայարանում անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի մայրաքաղաքային ոստիկանությանը։
ԱՄՆ-ն մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մոլդովան Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կարող է ավարտել երկրի նախագահ Մայա Սանդուի նախանշած ժամկետից՝ 2030 թվականից շուտ։ Այդ մասին մոլդովական Rlive հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իգոր Գրոսուն։
Ամերիկյան զինուժն Իրաքում և Սիրիայում ավիահարվածներ է հասցրել իրանամետ խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը հետաձգել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կապիտոլիումի վրա հարձակման գործով դատավարության մեկնարկը: Դատավոր Տանյա Չաթքենը չեղյալ է հայտարարել մարտի 4-ին նշանակված դատավարության մեկնարկի ամսաթիվը։
Այդ մասին նշվում է «Եվրոպական պետության կառուցման մասին» կառավարության ծրագրում, որը վրացական խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցությունից վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան բանակցությունների ժամանակ կքննարկվի ուկրաինական հիմնախնդիրը:
Գազայի հատվածում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 27 100-ը։ TACC գործակալության փոխանցմամբ նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Ռուսաստանը կիսում է ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթությունները։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե 30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար:
Ռուսական զորքերը փետրվարի 2-ի գիշերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինական բանակը գարնանը կանցնի նոր հակահարձակման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։
Ուկրաինան կանգնած է հրետանային արկերի կրիտիկական պակասի առջև։ Այս մասին, ըստ Bloomberg գործակալության, ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Եվրամիության երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին ուղղված նամակում։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ աշխարհի 124-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։
Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներքին քննարկումների մեկնարկը դրական քայլ է ու «կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար»:
Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ակնկալվում է, որ կկայանա փետրվարի 12-ին։ Ակնկալվում է, որ Պուտինն Անկարայում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի կարողանում փոխարինող գտնել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնիին, որը, ըստ տարբեր լրատվամիջոցների, կարող է պաշտոնանկ արվել: Այդ մասին գրում է գերմանական Bild-ը։
Ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարցը քննարկման դրված չէ։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու։ Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոբախիձեին կփոխարինի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել է ՌԴ զինված ուժերի Իլ-76 ռազմական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները, այդ թվում 112-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հաղթել են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը։
Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացմանը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Հիմա փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն առաջիկա օրերին պետք է ստորագրի այն։
«Դուք այստեղ չպետք է նստեք, երբ մահանում են մեր երեխաները»,- բղավել են ցուցարարները։
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը։
Իլհամ Ալիևը նշել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կողմերը կարևորել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ քվեարկությունը կկայանա այս շաբաթ։
Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանթիսը դադարեցրել է նախագահական քարոզարշավն ու դուրս եկել մրցավազքից։ Ամերիկացի քաղաքական գործիչն իր աջակիցներին կոչ է արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արևելյան սահմանի երկայնքով «պաշտպանական գիծ» կստեղծեն։ Այդ մասին, Էստոնիայի ՊՆ փոխանցմամբ, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ։
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի, ինչի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին
Ռուսական զորքերը, հավանաբար, 2024 թվականի ամռանն ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Դաշինքի անդամ երկրներին կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Շոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին։ Այդ մասին Al Jazeera-ի փոխանցմամբ հայտնել է պաղեստինյան այս անկլավի առողջապահության նախարարությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա և Հյուսիսային Կորեա այցերի ճշգրիտ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհ է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 18-ի գիշերը Լենինգրադի մարզի տարածքում անօդաչու է խոցվել։ Այս մարզի տարածքում անօդաչուի խոցման մասին ռուսական իշխանությունները հայտնում են Ուկրաինա ներխուժումից ի վեր առաջին անգամ։
Պեկինը մերժել է Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման Կիևի առաջարկը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսական զորքերը հունվարի 18-ի գիշերն անօդաչուներով կրկին հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակման ընթացքում գործի է դրվել Shahed 136/131 տեսակի 33 անօդաչու։
Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցության վերաբերյալ բանաձև է ընդունել, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախում նախորդ տարվա սեպտեմբերին Բաքվի սանձարձակ հարձակման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրում՝ այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։