Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա, որը նախատեսված էր հունվարի 4-ին, հետաձգվել է: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հայտարարել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ: Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը նախօրեին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ խուսափողական պատասխան է տվել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հարցին։
Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում բեկման հասնելու շանսերն ավելի շատ են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 95 մարդու մահվան մասին տեղեկությունը: Իրանական լրատվամիջոցները նաև տվյալներ են ներկայացրել 211 տուժածների մասին:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ։
Առնվազն 103 մարդ է զոհվել և ևս 141-ը վիրավորվել Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանից մոտ 700 մետր հեռավորության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Պատճառը Բեյրութում Իսրայելի կողմից շարժման փոխղեկավարի սպանությունն է։
2024 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության հաստատման հարցը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կարող է ընդգրկվել հունվարին, երբ պատգամավորները վերադառնան ձմեռային արձակուրդից: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով TRT Haber-ին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջից մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հետաձգել է Իսրայել իր այցը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց կունենան, ապա կկայանա Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը:
Առնվազն 22 185 մարդ է զոհվել հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը։
Երևանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կնախագահի այս կառույցի բոլոր մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
Ռուսաստանին կստիպեն պատասխան տալ իր ռազմական հանցագործությունների համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Իսրայելի գերագույն դատարանը չեղարկել է փոփոխությունները, որոնք թույլ չէին տալիս այդ երկրի դատական իշխանության գլխավոր մարմնին չեղարկել Կնեսետի ու վարչապետի որոշումները։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Իրանի Քերման քաղաքի ճանապարհներից մեկին, որը տանում է այն գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սուլեյմանին, պայթյուն է տեղի է ունեցել։ Այդ մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։
2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ միջպետական տնտեսական միավորմանը պաշտոնապես միացել են հինգ պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Նրանք այդ կառույց էին հրավիրվել 2023 թվականի ամռանը։
Դանիայի Մարգրետե II թագուհին 2024 թվականի հունվարի 14-ին գահից հրաժարական կտա։ Այդ մասին 83-ամյա թագուհին հայտարարել է իր ամանորյա ուղերձի ժամանակ։
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայում գրանցված հզոր երկրաշարժից զոհերի թիվը հունվարի 3-ի դրությամբ հասել է 62-ի։ Նման տվյալներ, ըստ Deutsche Welle-ի, հրապարակել են ճապոնական իշխանությունները։ Առնվազն 300 մարդ էլ վիրավորվել է։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական բախումների թուլացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Հարվարդի համալսարանի նախագահ Քլոդին Գեյը հրաժարական է տվել Կոնգրեսի լսումների ժամանակ հակասեմականության վերաբերյալ հարցերին իր պատասխանների, ինչպես նաև գրագողության մեղադրանքների վերաբերյալ քննադատություններից հետո:
Իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով հունվարի 2-ին Բեյրութի Դահիյա արվարձանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ ձերբակալել է 34 մարդու, որոնք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին միջազգային լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը։
Դեկտեմբերի 21-ի գիշերը ռուսական զորքերը Shahed տեսակի անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Գերատեսչությունում նշել են, որ հանդիպման ընթացքում Մալգինովին «սկզբունքային ձևով» հասցրել են, որ Ուզբեկստանում ռուսաստանցի գրողի արտահայտություններն ընդունել են «խորը մտահոգության զգացումով»։
Դեկտեմբերի 21-ին Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում, որը գտնվում է Պրահայի Յան Պալախի հրապարակում, հրաձգություն է տեղի է ունեցել։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է առնվազն 14 մարդ։
Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ դա կարող է Դաշինքի անդամներին ստիպել ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ռուսական զորքերը դեկտեմբերի 21-ի գիշերը Shahed տեսակի 35 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա: Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 34 անօդաչու։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին՝ նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է, որ Չինաստանը մտադիր է իր կազմում ներառել Թայվանին։ Այդ մասին գրում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Իսրայելի իշխանությունների՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց մեկ շաբաթով մարտական գործողությունների դադարեցման առաջարկը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։
Մոլդովան մինչև 2024 թվականի վերջը վերջնականապես կլքի ԱՊՀ-ն։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Դոյնա Գերմանը: Այդ մասին փոխանցում է Sputnik Молдова-ն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները:
Գազայի հատվածի բնակիչների կեսը տառապում է խիստ սովից, իսկ 90 %-ը կանոնավոր սնունդ չի ստանում։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ հղում անելով Պարենի համաշխարհային ծրագրին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «ուժային ճանապարհով բացել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք»։
Ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իսրայելը, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ապահովելու համար, Գազայի հատվածում պատրաստ է ևս մեկ հումանիտար դադարի ու անկլավի բնակչության համար հումանիտար օգնության քանակի ավելացմանը:
«РБК-Украина»-ի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք վերջինս համաձայն է արևմտյան առաջնորդների այն տեսակետի հետ, որ պատերազմը կարող է դեռ շատ երկար ձգվել ու չավարտվել 2024 թվականին։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Արևմուտքի երկրները կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին վախեցրել է Ռուսաստանով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի դեմ:
Դեկտեմբերի 19-ի գիշերը 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգում։ Reuters-ը հաղորդում է, որ ուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Ցինհայ նահանգում։
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների ընդհանուր թվի 89,6 %-ը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովին։
Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 12-րդ փաթեթը, ինչը կապված է Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժման հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Ընդ որում, ինչպես փոխանցում է TACC-ը, քվեաթերթիկում եղել է միայն մեկ թեկնածուի՝ Սլուցկիի անունը: