Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա:
«Այսինքն՝ ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա, որ շտապում է իր աշխատանքի վայր, մենք չունենք, այդքան մեծ չի, և Բ գոտում կայանելու դեպքում գործող դրույքաչափից այդքան մեծ տարբերություն չունենք»,- նշեց Ջհանգիրյանը։
Այսինքն, սա այն գումարն է՝ եթե քաղաքացին որևէ նպատակով գալիս է կենտրոն, ինչ-որ աշխատանքի նպատակով կամ այլն, հնարավորություն ունի կայանելու՝ առանց որևէ լուրջ ֆինանսական բեռի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց՝ հարցը Երևան համայնքում տեղական տուրքերին է վերաբերում, այն ընդհանրական է, և այն առաջարկությունները, որոնք արել են, որոշակիորեն ընդունվել են։
Մեր այն դիտարկմանը, որ Ժորա Մոսինյանի անունը կայքում նշված է եղել նաև որպես գումարի ստացող, Ջուլիետան ասաց, որ չգիտի՝ խոսքը նույն Ժորայի մասին է, թե ոչ։
Գրել էինք նաև, որ «Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայտնի դարձավ նաև, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Երեկ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Երկրորդ հանգամանքը, որտեղ դատախազը հակասություն գտավ վկայի նախաքննական ցուցմունքի հետ, այն էր, որ վկան տեսել է Իշխան Վահանյանին Կարմիր Շուկայի ճանապարհին, սակայն դատարանում նա նշեց, որ միայն պատերազմի առաջին օրերին է տեսել նրան։
«Ինչ վերաբերում է Վահանյանին, ես 1992-ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է ու մինչև վերջին շունչը պետք է կատարի, կյանքից թանկ է, բայց մարդիկ չեն արել, իրենց զինվորին լքել են»,- ասաց Հարութի հայրը։
«Հիմա տուժողների մեծամասնությունը դատական նիստերի դահլիճում է, որևէ անձ գույքային հայց ներկայացնելու պահանջ ունի՞»,- հարցրեց դատավորը։ «Ինչ գույքի մասին ա խոսքը», «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքի պահանջ ունենանք»,- տեղից ասացին ծնողները։
«Սիթի բայք»-ի կայքէջի վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։
«Հետևապես ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում երեք զգուշացում տալ՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ ձեզ գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, վերջինս էլ, մեկ այլ բաժակ վերցնելով, ջուր լցրեց Աղեկյանի վրա։
Տիգրան Ավինյանը Հակոբյանի ելությի ավարտից հետո դատական գործում հաջողություն մաղթեց խմբակցությանը։
Ավագանու 26 անդամ կողմ քվեարկեց, 9-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ, այս նիստի բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։
«Այս գործով դատակոչված 51 վկա կա, եթե այդ տրամաբանությամբ գաղտնի փաստաթղթղերը հետազոտենք, հետո անցնենք վկաների հարցաքննությանը, Սևակ Աբրահամյանը մինչև 2030թ. կալանքի տակ է մնալու»,- նշեց Թամրազյանը։
5 հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրին նախապես ներկայացված հայտերից ընտրել էր 3 հաղթող, որոնք արժանացան դրամական պարգևների. 1-ին տեղ՝ 200 հազ. դրամ, 2-րդ տեղ՝ 150 հազ. դրամ, 3-րդ տեղ՝ 100 հազ. դրամ:
«Ոչ մի բան չենք պահելու, բայց նենց հարցեր կան, որ մարդու պատիվը սարքել են եսիմ ինչ, ինչեր ասես հորինել են, մենք ոչ մի ձև չենք արձագանքել՝ հույս ունենալով, որ հանրությունը կիմանա իրականության դատավարությունը»,- ասաց մեղադրյալը։
Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։
«Մենք որրէ կերպ մտադիր չենք աջակցել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը, որովհետև համարում ենք, որ ՔՊ-ն չունի այդ իրավունքը և չունի երևանցիների 50 %-ի ձայնը»,- ասել է Աբգարյանը։
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը։
Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են։ Այսօր ավագանու արտահերթ նիստում կքննարկվի քաղաքապետի առաջին տեղակալի և մյուս տեղակալների ընտրության հարցը։
Արման Թամրազյանը տեղեկացրեց, որ Սևակ Աբրահամյանի ամբողջ ընտանիքը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվել է։
Բուհերի պարագայում, ըստ Մանուկյանի, ուսանողները պետք է բուհեր դիմեն։ ԿԳՄՍ նախարարությունը այժմ տվյալներ է հավաքագրում՝ հասկանալու քանի ուսանող է եկել Արցախից և քանիսն են դիմել բուհեր։
Սեպտեմբերի 23-ին Սառնաղբյուր գյուղից տարհանվել է 4 քաղաքացիական անձի մարմին։ Նրանց մեջ եղել է նաև 8-ամյա Նվերի մարմինը։
Եռաբլուրի ներքևի հատվածում, որտեղից արդեն ճանապարհն է երևում, նոր փոսեր են: Դրանցից մի քանիսը դեռ դատարկ են, այսօր այդեղ էլի 4 հոգու կհուղարկավորեն, վաղը՝ ևս 3-ին։
Փաշինյանի հավաստմամբ՝ եթե դատապարտման մասին հայտարարութուններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր։
«Երեխաների թիվը մեծ է, արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ ամեն երրորդն անչափահաս է, սա նշանակում է՝ դպրոցներում շատ անելիք կունենանք»,- ասաց նա։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ դիմացը ձմեռ է՝ չենք բացառում, որ կդիտարկվի կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցման հնարավորություն»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։
Տիկին Անահիտին հանդիպեցինք Եռաբլուրում։ Նա զոհվածների մյուս ծնողների նման Հայաստանի Անկախության օրը եկել էր որդու շիրիմին։
«Ստեփանակերտի հրապարակում համ մեր տղերքից կան, համ խաղաղապահներ, էնտեղ կարող ա ապահով լինի»,- դիմելով իր կողքին նստած կնոջը՝ ասաց նա։
Պաշտոնյայի ներկայությունը ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե:
Սա հայտնի տեսանյութի այն տեղամասն է, որտեղ մեկ հասցեում գրանցված է 80-ից ավել մարդ: Նրանց գերակշիռ մասը օտարերկրացիներ են:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման իրավունք ստացավ «Վիվառո մեդիա»-ն
Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։
«Սա ոչ թե մեր գրպանին է խփում, այլ խփում է մեր պետության գրպանին, ինչո՞ւ է պետությունն ուզում վնասել իրեն»։
Հանձնաժողովի անդամ Արման Ղազարյանի խոսքով՝ նախագիծը լրացուցիչ և դժվարություն, և ֆինանսական բեռ է դնելու ժողովրդի վրա։
Գրիշայի հետ եղել է ևս 5 ժամկետային զինծառայող։ Ալբերտ Ստեփանյանին, Սասուն Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Սամվել Սամբատովին, Կարեն Ներսիսյանին դեկտեմբերի 27-ին գնդակահարել են։
Նրա խոսքով՝ վնասվել են շենքի պատուհաները, մարդկանց շրջանում տուժածներ չկան։ Այսօր կրակոցներ չեն եղել։
Հուլիսին Արցախում ուշագնացության դեպքերն աճել են 91%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ։
Ադրբեջանի զինված ուժերն առաջիկա ժամերի ընթացքում ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթևյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մարտական դիրքերի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը։
Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին հարձակման ժամանակ միայնակ է թողել՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և հեռացել։
«Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանքցի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»,- ասաց Փաշինյանը։
Այսօր առավոտյան խաղաղապահները հատուկ տեխնիկայի օգնությամբ, ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը, իսկ ակտիվիստները վերադարձել են Ստեփանակերտ: Ակտիվիստների հանդիպման մասին Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել:
Հայտնվելով շրջափակման մեջ՝ Կարենը Վանք գյուղում զինծառայակիցների հետ մնացել էր մինչև նոյեմբերի 21-ը, որից հետո հակառակորդը նկատել էր նրանց և գերեվարել։
Ավելի ճիշտ, ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքը ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները։