Հունիսի 15-ից մինչ օրս Լաչինի միջանցքով ոչ բուժառուներ, ոչ էլ մարդասիրական բեռ չի տեղափոխվել։
Ըստ Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի Հին Շեն վերջին անգամ դեղորայք, սնունդ առաջին անհրաժեշության պարագաներ մատակարարվել էր 15-20 օր առաջ։ Այժմ բանակցություններ են ընթանում շրջափակված գյուղեր դեղորայք ու սնունդ հասցնելու ուղղությամբ։
Ըստ Շահնազար Ալավերդյանի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, թե նա ձերբակալված է։ Վերջինս կարծել է, թե կատակում են, ապա նրան հրահանգել են դատարկել գրպանները։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակի օրը հավաքվել էին հարազատներն ու ընկերներները։
Մեզ ուղարկված պատասխանում Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արտակ Սարգսյանի դիմումը ուղղված նրանց չի համարվում հաղորդում հանցագործության մասին։
Հայաստանի տարածքից առևանգված զինվորների մասին հարցին Պն փոխնախարարը չպատասխանեց՝ նշելով, որ հարցն ուղղեն նախաքննական մարմնին։
Որոշվել է 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորել նրան։
Մանուշին նաև ասել էին, որ ստանալու է հավելավճարներ։ Աշխատավարձը Մանուշը ստանում էր առձեռն։ Նա ընկերությունում աշխատել է 5 ամիս։
Փաստաբան Գեորգի Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գայանե Հակոբյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ տնային կալանքի որոշում է կայացվել։
Մի քանի օր անց, տեսնելով, որ փրկարար ծառայությունից, ոստիկանությունից իր հետ կապ չեն հաստատում, Արտակը սկսում է գերատեսչություններին նամակներ գրել՝ ակնկալելով, որ կհաշվարկվի իր կրած վնասն ու փոխհատուցում կստանա։
Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերությանն էսքիզային առաջարկ ներկայացնելու և Ծիծեռնակաբերդի խճուղում երկկողմանի ճանապարհի վերականգնողական աշխատանքների հարցը շուտափույթ կարգավորելու համար
Ըստ փորձագետի գոյություն ունի լեգալ շուկա, որտեղ վաճառվում են բազմաթիվ վիրուսային ծրագրեր, «Pegasus»-ն այդ ծրագրերից մեկն է։ Լրտեսական ծրագրերը վաճառումե ն պետական կառույցներին, դա շատ մեծ շուկա է։
Վերջինս նշեց, որ եղել են խնդիրներ կապված խցային պայմանների հետ, որին փորձել են լուծում տալ։ Մանասյանի խոսքով խնդիրը ոչ թե կոնկրետ Գայանե Հակբոյանի պահման վայրի անհարմարությւններին է վերաբերում, այլ ընդհանուր ՔԿՀ-ների վիճակին։
Տեսչական մարմինը տրամադրել է 2020-ից իր կողմից ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի,ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) եւ հեղուկացված ածխաջրածնային գազի ոլորտներում իրականացված ստուգումների և հայտնաբերված խախտումների մասին տվյալները։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնեցին, որ առաջիկայում նախարարության կայքում կհրապարակվի հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին թարմացումներով։
44-օրյա պատերազմի զոհերի ծնողները, որոնք միացել են նստացույցին երկրորդ օրն է գիշերում են Կառավարության մոտ։
Ոստիկանական ուժերը հսկում են Կառավարության բոլոր մուտքերը։ Ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակը։
Ղարաբաղ Տելեկոմից սակայն մեզ հետ զրույցում պնդեցին, որ խափանումը կապի մատակարարից էր։
Այժմ ոստիկանները հսկում են դատարանի տարածքը։ Զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մոր՝ Գայանե Արզումանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար շտապօգնություն են կանչել դատարանի դիմաց։
«Այսօր կլինի առերեսում, որը շատ տրամաբանական է, բայց ժամն ու վայրը դեռևս հայտնի չէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ այցելել է տիկին Գայանեին»,-«Հետքի» հետ զրույցում հայտնեց Ռուբեն Մելիքյանը։
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի վարած մեքենայի հետեւից եկող «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան Գարիկ Գալեյանինն է եղել, վերջինս նշեց, որ Աշոտ Փաշոնյանի՝ մեքենայից դուրս ցատկելուց հետո վրաերթի չի ենթարկել նրան։
Միջադեպի առթիվ ձերբակալված 4 անձինք այժմ ոստիկանության Շենգավիթի բաժնում են։
«Նման բովանդակությամբ հաղորդում ստացվել է ոստիկանություն, ուսումնասիրվելուց հետո կուղարկվի քննչական, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը կարծում է, որ կախված բանկերից արտահոսած տվյալների ռիսկերը կարող են տարբեր լինել, զեղծարարների համար հեշտ կլինի մարդկանց տվյալների տիրապետել։
Մարիամ Խաչատրյանի էլ. հասցեն ոչ միայն չի հանվել բանկի բազայից այլև նա շարունակում է ստանալ այլ անձանց հասցեագրված նամակները, իսկ բանկը հայտնում է, որ իրենց անվտանգության համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Ինեկոբանկի» դեպքում, եթե հաճախորդի վերաբերյալ նրա էլ. հասցեին որևէ կցված ֆայլ պարունակող գրություն է ուղարկվում, ապա ֆայլին հասանելիություն ստանալու համար ստացողը պետք է մուտքագրի բանկային գաղտնաբառը, կամ ՀԾՀ համարը։
«Տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն»։
Նրա էլ. հասցեին տևական ժամանակ ուղարկվում էր բանկի ներքին հաղորդագրությունները, ծանուցումները, տարբեր մարդկանց բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվություններ։
Հայաստանի և Արցախի սահմանային հատվածներում մոտավոր 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված,որոնց առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։
Հարկ ենք համարում նշել, որ Բանկի կողմից հաճախորդներին ուղարկվող էլեկտրոնային նամակները չեն պարունակում տվյալներ, որոնք կարող են հասանելիություն ապահովել հաճախորդի հաշվիվներին և ֆինանսական միջոցներին։
Շուշան Սայադյանի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը Հայաստան պետք է վերադառնար Մայիսի 11-ի Դուբայ-Երևան նույն ավիաընկերության չվերթով, որը սակայն չի կայացել։
Նախարարի խոսքով վիրավորներին դեռևս Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, եթե առաջանա, կկազմակերպվի Երևան տեղափոխումը։
Արձանի ապամոնտաժման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ ավագանու անդամը շեշտեց, որ չի կարծում, թե կգնան նման քայլի, քանի որ դա կնշանակի այլ երկրի օրակարգը սպասարկել սեփական երկրում։
Այն գերեզմաններում, որոնց գլխավերևում Արցախի դրոշն է ծածանվում, գրեթե մարդիկ չկան։ Հավանաբար պատճառը բլոկադան է, արցախցիները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատներին։
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այսօր՝ ժամը 10։00-ի դրությամբ, պետական ոչ մի պաշտոնյա չի այցելել։
2020-ի հունիսից Մարիամ Խաչատրյանը իր էլեկտրոնային հասցեին «Հայբիզնեսբանկից» ծանուցումներ է ստացել: Դրանք տարբեր անձանց բանկային գործարքների քաղվածքներ են: Սկզբում Մարիամը մտածել է, որ շփոթմունք է և ջնջել է հաղորդագրությունները։
Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում`«FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից։
Մոր խոսքով՝ որդուն դասընկերները հարվածել են, նա էլ հայհոյել է դասընկերներին։ Լիանայի պատմելով՝ դասղեկ Մարգարիտ Պետրոսյանը դասընկերների ներկայությամբ որդուն հոգեկան հիվանդ է անվանել։
«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի անտառապատ տարածքում ծանր տեխնիկայով ծառեր են արմատախիլ արվում։
Գեղամ Ավագյանը փոխանցեց իր փաստաբանի հեռախոսահամարը և խնդրեց հետագա հարցերով դիմել նրան։ Փաստաբան Ցոլակ Մարգարյանը հրաժարվեց հեռախոսով մեր հարցերին պատասխանել։
40-ամյա Էրիկ Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Էրիկն ուներ 2 զավակ։ Մանրամասները հարազատները պատմում են տեսանյութում։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Սահակյանը 1986 թվականից աշխատում է դպրոցում։ Լսել է, որ առաջնահերություն տրվելու է խրախուսման արժանացած ուսուցիչներին։
Եղիշե Սարգսյանը անհատ ձեռներեց է։10 տարուց ավել հեռախոսների և համակարգչային աքսեսուարների մեծածախ ու մանրածախ վաճառքով է զբաղվում։ Երևանում խանութ ունի։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին և 25-ին հերթական անգամ ապրանք է ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից։
2017 թվականին հիմնադրված «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրում նշված էր, որ ընկերությունը առաջին տարում նախատեսում էր ունենալ 1000 աշխատատեղ, սակայն նախկին գործարանից այժմ մնացել է միայն դատարկ շենքը, կուտակված պարտքերն ու ապագայի անորոշությունը։
Պապյանի խոսքով՝ «Յութուբի» ստորաբաժանումը ստուգումներ էր անում և որոշեց տվյալները տեղափոխել նոր օգտահաշիվ:
Մարիետա Հովհաննիսյանը ոստիկանության բաժնում ներկայացրած հաղորդման մեջ նշում է, որ գողացել են սև մեծ դրամապանակ, որում եղել են «Կոնվերսբանկի» և «Ամերիա» բանկի քարտեր, մեքենայի տեխանձնագիր, խանութների քարտեր, այլ փաստաթղթեր ու 39 000 դրամ գումար։
Նշենք, որ հոդվածի հրապարակումից առաջ մենք կապ ենք հաստատել Գրիշա Դավթյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, վերջինս սկզբում համաձայնել է, ապա մերժել է «իմ իրավունքն է» պատճառաբանությամբ։
Երևանի Արցախի պողոտայի 14 հարկանի երկու շենքեր՝ 8/2-ը և 8/3-ը, երկու տասնամյակից ավելի է՝ թեքված են։ Տարիների ընթացքում շենքերի թեքությունն ավելի արտահայտիչ է դարձել, ու հիմա դրանց տանիքների հեռավորությունը միմյանցից մոտ 35-40 սմ է։