Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ քննարկվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակներն ու դրանցից ակնկալիքները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման մեկ ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ սահմանել աղետալի տնտեսական պատժամիջոցներ, եթե վերջինս հարձակվի Ուկրաինայի վրա։
Ըստ Բայրամովի Բաքուն կողմ է, որ այդ գործընթացն անհապաղ սկսվի։ Նրա պնդմամբ՝ հայկական կողմը սահմանների սահմանազատման հարցում առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, որոնք իրենց համար անընդունելի են։ Թե ինչ նախապայմանների մասին է խոսքը, նա չի մանրամասնել։
Ղազախստանի մայրաքաղաքից մեկնել են ռուսական վերջին չորս ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք տեղափոխել են ՀԱՊԿ խաղաղապահներին։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Գազպրոմը Մոլդովայի իշխանություններին զգուշացրել է գազի հնարավոր անջատման մասին, որը պայմանավորված է հունվարի մատակարարման չվճարումներով։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 21-ին Ժնևում կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Ուկրաինա և Գերմանիա կատարած այցերից հետո, որոնք պլանավորված են հունվարի 18-20-ը։ Այդ մասին հայտնում են TACC-ը և Интерфакс-ը։
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը (մաժիլիս) հաստատել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ենթադրվում է Անվտանգության խորհրդում և Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում Ղազախստան առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահության չեղարկում։
TACC գործակալության փոխանցմամբ՝ կոալիցիոն ուժերի հարվածների արդյունքում զոհվել է մոտ 80 եմենցի ապստամբ։
Ողջ աշխարհում պոպուլիստական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կորոնավիրուսի համավարակի ֆոնին կորցրել են իրենց աջակցությունը։ Այդ մասին նշվում է Քեմբրիջի համալսարանին կից գործող Բենեթի հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտության մեջ։
Խոսելով իր հասցեին բազմաթիվ դիմումների և ԶԼՄ-ներում առկա հրապարակումների մասին՝ Ղազախստանի առաջին նախագահը հայտնել է, որ 2019 թվականին իր լիազորությունները փոխանցել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ պահից սկսած կենսաթոշակառու է։
Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են իրենց համախառն կարողությունը՝ 700 միլիարդ դոլարից հասցնելով 1,5 տրիլիոնի։ Այդ մասին նշվում է Oxfam կազմակերպության «Անհավասարությունը սպանում է» զեկույցում։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և «կատաղի բանակցություններ» է վարում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ ակտիվների, եկամուտների և բնական ռենտայի վերաբաշխման վերաբերյալ։
Հարձակման թիրախ են եղել երեք բենզատարները, որոնք պայթել են և այրվել։ Ոստիկանության տվյալներով՝ օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակում էլ ոչ մեծ հրդեհ է առաջացել, որը հաջողվել է մարել։
Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին մեծացնում է ռազմական անձնակազմը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ռուսաստան, որի ընթացքում բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետր Պորոշենկոն հունվարի 17-ին ժամանել է Կիև։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։ «Ժուլյանի» օդանավակայանի մոտ հավաքվել են նրա մոտ 1000-1500 աջակիցներ։
Meta-ի ղեկավար, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը 2022 թվականը ներկայացնում է որպես մետաիրականության նոր դարաշրջանի և արհեստական բանականության հետ մարդու համագործակցության մեկնարկ։ Մի տեղ է հավաքել գործարարի՝ 2022 թվականի համար արված կանխատեսումները։
Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը համացանցում հայտնաբերել է առնվազն երեք տեսանյութ, որից եզրակացություն է արել, որ Ռուսաստանը Արևելյան ռազմական օկրուգից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղափոխում է արևմտյան ուղղություն։
Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 225 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի Գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության ղեկավար Սերիկ Շալաբաևը։
Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող թուրքական Զիլիքան ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մեծացնել ռազմական ներկայությունը։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման անցկացումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Այդ մասին ուրբաթ օրը՝ հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ։
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում ժամանել են ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
Հայ խաղաղապահները դուրս են բերվել Ղազախստանից և ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է կառավարության նոր կազմը։ Պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին և ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը մնացել են իրենց պաշտոններին։
Այդ մասին Կոպենհագենում կայացել մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն։ Ըստ նրա՝ նման պնդումը հիմնված է վերջին շաբաթներին կորոնավիրուսի այդ շտամով վարակման բարձր ցուցանիշների վրա։
Նախօրեին՝ հունվարի 10-ին Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների Ղազախստանում խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնում է Tengrinews-ը։
Իբրաևի մարմինը գտել են հունվարի 10-ի առավոտյան։ Նա ունեցել է վնասվածքներ, որոնք բնորոշ են բարձր տեղից ընկնելուն, գրում է РИА Новости-ն։ Ենթադրվում է, որ Իբրաևը ինքնասպան է եղել։ Իրականացվում է նախադատական հետաքննություն։
Ռուսական պատվիրակությունը ղեկավարում են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։
Առնվազն 19 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ տուժել Նյու Յորքի Բրոնքս շրջանում գտնվող բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում։ BBC-ն գրում է, որ զոհերից 9-ը երեխաներ են։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ երկրում տեղի ունեցած անկարգությունները դարձել են պետական հեղաշրջման փորձ։
Հունվարի 2-ից սկսած իրավիճակը Ղազախստանում լարված է։ Ցուցարարները սկզբում բողոքում էին հեղուկ գազի գնի թանկացման շուրջ, այնուհետ պահանջները քաղաքականացվեցին։ «Հետք»-ը առցանց հետևում է դեպքերի զարգացմանն այդ երկրում։
Microsoft ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսական կանխատեսումներ ունի 2022 թվականի համար։ Նրա կարծիքով՝ այդ տարի մարդկությունը կհաղթահարի համավարակը և կգրանցի գիտական մի շարք առաջընթացներ։
Իր հերթին ղրղզական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները հայտնում են, որ տեսանյութում դաշնակահար, Բիշքեկի ջազային նվագախմբի ղեկավար Վիկրամ Ռուզախունովն է, որը հաճախ հյուրախաղերով հանդես էր գալիս Ալմաթիում։ Նրան ճանաչել են հարազատները, այդ թվում քույրը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մշակում է նոր պատժամիջոցներ փաթեթ, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս ներխուժի Ուկրաինայի տարածք։
Նուրսուլթան Նազարբաևի դուստրը Դինարա Կուլիբաևան և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, որոնք վերահսկում են Ժողովրդական բանկը (Халык-банк, JSC Halyk Bank), ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարով աղքատացել են։
Հույս ունենք, որ Երևանը պատշաճ կերպով կգնահատի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Եվս երեք մարդ անհետ կորել է, իսկ 32-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 9-ի մոտ վնասվածքնրերը լուրջ են, նրանք գտնվում են հիվանդանոցում։
Ամբողջ Լիբանանը դարձյալ մնացել է առանց էլեկտրականության։ Այդ մասին հայտարարել է այդ երկրում էլեկտրաէներգիայի մատակարար Electricite du Liban (EDL) պետական ընկերությունը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է ճանապարհներ գտնել մարելու Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ։ Այդ մասին գրում է Meduza-ն։
CSNA-ի (Չինաստանի ազգային տիեզերական վարչություն) հետ կապ ունեցող գիտական ալիքներից մեկը հայտնել է, որ դա ուղղակի լուսնաքար է։
Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
Առնվազն 16 մարդ է զոհվել Սինայի թերակղզու արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, ևս 18-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
Կրեմլը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։
Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմիններում իր աղբյուրը։