Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ ինքը անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ «Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք անվերապահորեն, եթե դա հնարավոր է, Բելառուսն իրականացնում է։ Նույնն էլ մենք տեսնում ենք Թուրքիայի պարագայում»։
Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի կառավարության առաջին ղեկավարը, որը պաշտոնական այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իսրայելի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բենեթը Աբու Դաբի է ժամանել կիրակի երեկոյան։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայում մահացել է առաջին պացիենտը, որը վարակված էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Sky News-ը, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Գերմանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անալենա Բերբոկը, Լիվերպուլում Մեծ յոթնյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո, լրագրողներին հայտարարել է, որ չնայած լարված իրավիճակին, անհրաժեշտ է անել բոլոր հնարավորը:
Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայի ընտրողները, ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին հանրաքվեի ժամանակ, դեմ են քվեարկել Նոր Կալեդոնիայի անկախությանը։
Ավստրիայում դարձյալ զանգվածային ցույցեր են։ Դրանց մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների դեմ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Իրաքի իշխանությունները լեհ-բելառուսական սահմանից տարհանել են ավելի քան 3 500 միգրանտների։ Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս- Սահաֆը։
Երկու օր առաջ գիշերը ԱՄՆ Քենթուքի նահանգում տեղի ունեցած հզոր պտտահողմի զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդի Բեշիրը։ Այն վնասներ է հասցրել նաև հարևան մյուս նահանգներին։ Դեռևս անհայտ է զոհերի հստակ թիվը։
Աշխարհում առաջին Eren անունը կրող լազերային զենքով դրոնը Թուրքիայում հաջող փորձարկումներ է իրականացրել՝ կրակ արձակելով 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Թուրքական Anadolu-ն հայտնում է, որ Eren-ը կհամալրի Թուրքիայի զինված ուժերի լրակազմը։
Ողջ աշխարհում անազատության մեջ գտնվող լրագրողների թիվը հասել է նոր առավելագույնի։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ ներկայումս իրենց մասնագիտական գործունեության պատճառով ճաղերի հետևում է լրատվամիջոցների 293 աշխատակից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստել է Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ, սակայն հետաձգվել է դրա ուղարկումը։ Այդ մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գիտնականների կարծիքով այդ կավե սալիկն ունի մոտ 3500 տարվա պատմություն։ 2014 թվականին այն ձեռք էր բերել Hobby Lobby ընկերությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում ցուցադրության համար։
Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որի շրջանակներում մասնակից 5 երկրների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարները։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Այդ մասին նա հայտարարել է Խորհրդի նիստի ժամանակ։
Ռուսաստանը Բաքվից և Երևանից ակնկալում է պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
FDA-ի տվյալներով՝ այդ դեղամիջոցը կես տարվա ընթացքում օգնում է պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց։ Այն չեն կարող օգտագործել արդեն իսկ վարակված պացիենտները։
Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակին։ TACC գործակալությունը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ մեկնաբանությանը, գրում է, որ Թբիլիսիի ներկայացուցիչները չեն մասնակցի Մոսկվայում նախատեսված հանդիպմանը։
Ադրբեջանցի բոլոր ռազմագերիները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվել էին, վերադարձվել են, իսկ հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ներկա պահին շարունակվում են։ Այդ մասին հայտարարել է Ռուստամ Մուրադովը։
Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այն կանցկացվի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերը։
Սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին ընտրվել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր։ Անգելի Մերկելի իրավահաջորդի օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով բանակցություններ են վարել։ Այն տևել է մոտ երկու ժամ։ Պուտինը գտնվում էր Սոչիի իր նստավայրում, իսկ Բայդենը՝ Սպիտակ տանը, Վաշինգտոնում։
Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։
Մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակապով բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ Շփման այս ֆորմատը երկու երկրների նախագահները կիրառում են առաջին անգամ։
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ։ Այդ մասին TACC գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ժամկետները։ Այդ մասին Ալիևի հայտարարել է Ղուբայի շրջան այցի ժամանակ, գրում է Interfax-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ ալ Նահայանը, բարձր մակարդակով բանակցություններ իրականացնելու նպատակով, գտնվում է Իրանում։
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը։ Այդ մարդիկ վերջերս են վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսի այդ նոր տեսակը։
Ապագա համավարակները կարող են առավել մահացու լինել, քան ներկայիս համավարակը։ Այդ մասին հայտարարել է Oxford-AstraZeneca պատվաստանյութի մշակողը և կոչ արել փող առանձնացնել դրանց նախապատրաստվելու համար։
Մինչ այս, Կարլ Նեհամերն զբաղեցնում էր Ավստրիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 10 գերիների։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Իրանի միջուկային խնդրի ռազմական լուծումը համարվում է գործողությունների նվազ նախընտրելի տարբերակը, սակայն չի կարելի բացառել դրա հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Դա տեղի կունենա, հավանաբար, արդեն 2022 թվականի սկզբին։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտնել է Associated Press գործակալությունը։
Nordic Monitor-ը գրում է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն պաշտոնապես որևէ հայտարարություն չէր արվել 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության ներգրավվածության մասով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «ինչ-որ «Լավրովի պլան»-ի մասին արտահայտություններին»՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայություն։
Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը, այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց, հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է Kurier-ը։
ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Դմիտրի Լուկաշենկոն, որը գլխավորում է «Նախագահական սպորտային ակումբը»։ Վերջինս ևս ներառված է պատժամիջոցների ցանկում։
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը պաշտոնապես կլքի միայն հաջորդ շաբաթ, սակայն նախօրեին, ռազմական նվագախմբի մասնակցությամբ, տեղի է ունեցել նրա պաշտոնական հրաժեշտի արարողությունը։
Գերմանիայի դատարանը, եզդիների ցեղասպանության մեղադրանքով, ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին անդամ իրաքցի Թահա ալ Ջումայիլիին։ Դատական գործընթացը դարձել է առաջին նման դատավարությունը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի առաջիկա օրերին։ Այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, այդ հարցում խորհրդային պրակտիկայի ու գործընթացում անկլավների հարցի մասին զրուցել ենք քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ։
Ֆրանսիացի աջ ծայրահեղական հրապարակախոս Էրիկ Զեմուրը, ինչպես վաղուց սպասվում էր, պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։ Իր քաղաքական հայացքներով և շարժուձևով Զեմուրը նմանություններ ունի Դ. Թրամփի հետ։
Վարչապետի խոսքերով, մինչև հունվարի 16-ը, 60-ից բարձր Հունաստանի բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։
Աֆղանա-իրանական սահմանին գտնվող իրանական հսկիչ անցագրային մի քանի կետ անցել է «Թալիբան» շարժման գրոհայինների վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Aamaj News գործակալությանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին կհանդիպեն Մոսկվայում։