Դեռևս հայտնի չէ, թե ինչ հանդիպումներ կան թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում։
Գների բազային ինդեքսի տարեկան աճը, որը հաշվարկվում է առանց հաշվի առնելու սննդամթերքի և էներգակիրների սեզոնային փոփոխականության ենթակա գները, կազմել է 4,6 %, ինչն առավելագույնն է դարձել 1991 թվականից ի վեր:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նոյեմբերի 10-ին հավանություն է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանում թուրք զինծառայողների տեղակայման մանդատը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ցույցերը ցրելու մեջ։ Այն ժամանակ ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել էր հատուկ միջոցներ, որի արդյունքում տուժել էր մի քանի հարյուր մարդ։
Ամերիկյան լուսնային առաքելությունը, որի շրջանակներում նախատեսվում է աստղագնացների իջեցում Երկիր մոլորակի արբանյակ հանդիսացող Լուսնի մակերևույթին, տեղափոխվել է 2025 թվական։ Այդ մասին լրագրողներին հայտնել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը։
Նրա խոսքերով՝ դրան հնարավոր կլինի հասնել երկրի ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական ներուժի զարգացման շնորհիվ։
Այն հրապարակվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։
Լեհ-բելառուսական սահմանի Բրուզգի-Կուզնիցա սահմանակետի մոտ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին հավաքվել են հարյուրավոր միգրանտներ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նման հոսք չի եղել Մինսկի և նրա արևմտյան հարևանների միջև առկա միգրացիոն ճգնաժամի մեկնարկից ի վեր։
Նոյեմբերի 8-ին հրապարակված հուշագրում նա երկու երկրներին մեղադրել է ոչ օբյեկտիվության մեջ և կոչ արել «ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիությունը վիճելի շրջաններին»։
Ավելի վաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էին, որ դեռևս չկա որևէ տեղեկատվություն Ալիևի և Փաշինյանի միջև որևէ հանդիպման վերաբերյալ։
Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին։ Այդ մասին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է APA գործակալությունը։
«Այո՛, իրավմամբ, նման հանդիպում նախապատրաստվում է և այն նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- Интерфакс-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել է «որոշակի թյուրըմբռնումների» հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Պայթուցիկ սարքերով զինված դրոնները նոյեմբերի 7-ի գիշերը հարձակվել են Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իրաքի բանակին։ Ինքը՝ վարչապետը չի տուժել, սակայն վիրավորվել են նրա թիկնապահները։
Նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան հանդես է եկել տարբեր հայտարարություններով, սակայն նոյեմբերի 5-ին տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարությունն իր շեշտադրումներով և ուղերձներով էականորեն տարբերվում էր նախորդներից։
Կոստա Ռիկան դարձել է աշխարհի առաջին պետությունը, որտեղ 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցները, որն իրականացվում է ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, պլանավորում են շրջափակել պետական հաստատությունների շենքերը։
Ադրբեջանը 2022 թվականին պետական բյուջեից պաշտպանական, ազգային անվտանգության, դատական իշխանության, իրավապահ մարմինների և դատախազության ծախսերին կհատկացնի 6,852 միլիարդ մանաթ (մոտ 4,030,590,000 ԱՄՆ դոլար)։
Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ Այդ մասին, ըստ TACC գործակալության, նշվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
2021 թվականի հոկտեմբերին պարենի համաշխարհային գները հասել են վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշին: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դեպքի մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 5-ին։
Ռուսական «Дождь» հեռուստաընկերության եթերում News Georgia տեղեկատվական գործակալության խմբագիր Իյա Բարատելին հայտարարել է, որ քաղաքական գործչի մոտ սկսվել են հիշողության ձախողումներ, նա կորցնում է տրամաբանական կապը և չի կարող նամակ գրել։
Ադրբեջանը մինչ այս պահը Հայաստանին է փոխանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մինչև 1 700 զինծառայողի դի։ Այդ մասին ADA համալսարանում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն ապագայում չի բացառվում նման հանդիպում։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանը մի քանի առաջարկ է արել Հայաստանին, այդ թվում սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած «Աշխարհը COVID-19-ից հետո» համաշխարհային ֆորումի ժամանակ։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններին (CDC) պաշտոնապես թույլատրվել է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Facebook սոցիալական ցանցը կդադարի օգտագործել դեմքերի ճանաչման համակարգը՝ լուսանկարներում և տեսանյութերում մարդկանց ավտոմատ կերպով ճանաչելու համար: Այդ մասին նշվում է սոցիալական ցանցի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Այդ մասին հայտնում է Daily Pakistan թերթը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի այն մասին, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը։
Թուրքական հատուկ ծառայությունների հետաքննության մեջ նշվում է, որ ձերբակալված ռուսաստացիները պլանավորում էին հարձակվել Աբդուլհաքիմ անունով չեչեն դաշտային հրամանատարի վրա, որն Սիրիայում կռվում էր Բաշար Ասադի վարչակարգի դեմ։
Քաբուլի կենտրոնական հատվածում գտնվող Մուհամադ Դաուդ խանի անվան հիվանդանոցի մոտ երկու հզոր պայթյուն է տեղի է ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ։
Ողջ աշխարհում COVID 19-ից մահացած մարդկանց թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Նոյեմբերի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ, ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը, ընդհանուր առմամբ, գրանցել է 5,001,932 մահվան դեպք։
Բոչկարյովի խոսքերով, եթե մինչև համավարակը Մոսկվայի շինհրապարակներում աշխատում էր մոտ 120 000 աշխատանքային միգրանտ, ապա ներկայումս դրանց թիվը կազմում է մոտ 40 000, մյուսները հեռացել են Մոսկվայից։
«Մեծ քսանյակ»-ի առաջնորդների հանդիպման արդյունքները քննադատել է նաև Greenpeace International-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Մորգանը։
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի նաև դրական ուղղությամբ Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանը։
Միայն Վրաստանի արևմուտքում գտնվող Ծալենջիխա համայնքում է հաղթել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գիորգի Խարչիլավան։
Այդպիսով, Մեծ քսանյակի երկրները ցանկանում են հասնել նրան, որ միջազգային ընկերությունները ավելի շատ հարկ մուծեն, այլ ոչ թե խուսափեն՝ եկամուտները հայտարարագրելով օֆշորներում։
Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տրամադրած COVID պատվաստման վկայագրերը հավասարազոր են ճանաչվել ԵՄ թվային վկայագրին։ Այդ մասին հայտնում է EUReporter-ը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, թուրքական CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիվանագետը հավելել է, որ Իրանի ներկայիս կառավարությունը նպատակամիտված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այդ մասին երեկ՝ հոկտեմբերի 26-ին Կովսականում (Զանգիլան) հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք էր կատարել հենց այդտեղ։
Հոկտեմբերի 25-ին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները «հետ քայլ են արել և զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»։
Թուրքիայի Անթալիա քաղաքի շրջակայքում, անտառների հրդեհման կասկածանքով, կալանավորվել է ռուս 7 զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կմասնակցի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, որից հետո կմեկնի Կովսական (Զանգիլան)։
«Հետք»-ը փորձել է հասկանալ, թե արդյոք Հայաստանի համար նպատակահարմար է ներկայումս արբանյակային ինտերնետ կապին աստիճանաբար անցում կատարելը և որոնք են դրա առավելություններն ու թերությունները, ի տարբերություն կաբելային կապի։