Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին հերքել է սեփական նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքերն առ այն, որ Վրաստանը ինչ-որ ձևով ցանկանում է ներկայացված լինել «3+3» ձևաչափում։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև։
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կարծում է, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն, այդուհանդերձ, վստահ է, որ երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի մեծ նախագծերում։
Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Օքթայ Ասադովի կինը, ինչպես նաև նրա երկու դուստրերն ու նրանց ամուսինները շքեղ անշարժ գույք ունեն Լոնդոնում, Դուբայում և Մոսկվայում։ Այդ մասին պարզ է դառնում OCCRP-ի հերթական հետաքննության մեջ։
Ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանի հայրենադարձությունը կարող էր հերթական լավ լուրը լինել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք։ Այն համընկնում է իրադարձությունների մի շղթայի հետ, որոնք հնարավոր է միմյանց հետ փոխկապակցված լինեն։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը, կարգավորել հարաբերություններն իր հարևանի՝ Հայաստանի հետ։
Լավրովն ընդգծել է, որ իրանական կողմը դրական վերաբերմունք ունի գաղափարի վերաբերյալ։ Այդպիսի վերաբերմունք կա նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ «Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ»,- նշել է Լավրովը։
Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին։ Վերջինիս պնդմամբ՝ Իրանը ռազմական պաշտոնական ալիքներով ադրբեջանական կողմին արդեն իսկ հայտնել է իր որոշման մասին։
2021 թվականի սեպտեմբերի 15-ին հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում, «Արևմուտք 2021» զորավարժությունների ժամանակ, հանդիպել և գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ։
Արդեն հինգերորդ ժամն է, ինչ անհասանելի են Facebook, Instagram, WhatsApp սոցիալական ցանցերը, իսկ մյուս կայքերի աշխատանքում նկատվում է զգալի դանդաղում։
Ալիևների ընտանիքին պատկանող ամենաթանկ անշարժ գույքը եղել է 58,8 միլիոն դոլար արժողությամբ։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, նախապատրաստվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում, համամասնական ցուցակներով, հավաքելով ձայների 46,69 %-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է ձայների 30,7 %-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մեծ խառնաշփոթ էր առաջացրել Ադրբեջանում։ Որոշ լրատվամիջոցներ այն նույնիսկ անվանել էին «սենսացիոն»։
Արխիվը հրապարակվել է Նյուրնբերգում միջազգային ռազմական տրիբունալի դատավճռի հրապարակման 75-րդ տարելիցի կապակցությամբ։
Իրանա-ադրբեջանական լարվածության ներկա փուլի, պատճառների և հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) BepiColombo տիեզերական սարքավորումը փոխանցել է Մերկուրիի մակերևույթի առաջին լուսանկարները։ Այդ մասին գրում է BBC-ն։ Մերկուրիի հյուսիսային կիսագնդի լուսանկարն արվել է 2420 կիլոմետր հեռավորությունից։
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Բադահշան նահանգում «մահապարտների գումարտակ» կտեղակայի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaama Press-ը։
Deutsche Welle-ն գրում է, որ վրացական ընդդիմությունն այս քվեարկությունը դիտարկում է որպես հանրաքվե, որը կարող է դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման պատճառ այն դեպքում, երբ իշխող կուսակցությունը չի կարողանա հավաքել ձայների 43 %-ը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի Այդըն Զաքի օղլու Զաքիևի ձերբակալության մասին։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել էր և տեղափոխվել կալանավայր, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հոկտեմբերի 1-ի գիշերը հայտարարել է Վրաստանը մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված կլինի երկկողմ տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, Ալիևը հայտարարել էր, որ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։
Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի պաշտոնական բացման արարողությանը։
«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերը առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- հայտարարել է Էրդողանը։
Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է երկու երկրների նախագահների հանդիպման բաց հատվածը, որտեղ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է նաև Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասին։
Ղարիբաշվիլինհարավկովկասյան հարևաններին և միջազգային գործընկերներին առաջարկել է հարթակին միանալ։
Գերիների փոխանակումը սովորական գործընթաց կլիներ, եթե աչքի չընկներ այն հանգամանքը, որ պետական որևէ մարմին պաշտոնապես հաղորդագրություն չտարածեց նրանց վերադարձի վերաբերյալ։
Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ Երևանին կոչ անելով ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։
Ինձ պետք չէին լրացուցիչ ինչ-որ պահեր, որոնք կապված էին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէր, այլ երկրի, իսկ դա մենք մեզ թույլ տալ չէինք կարող»,- ընդգծել է Ալիևը։
Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանն այդ հայտարարությունն արել է «հինգի» կամ «վեցի» հարթակի մասին խոսելիս։
Ծրագիրը վիճահարույց էր և հանրային դժգոհությունների մեծ պատճառ էր դարձել։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջից բողոքի ցույցերը գլխավորում էր «Ռիոնի հովտի պահապաններ» կազմակերպությունը։ Արդյունքում, Վրաստանի կառավարությունը որոշեց վերանայել շինարարությունը։
Թուրք զինծառայողներն սիրիական կողմում կապահովեն երկու երկրների պետական սահման տանող ճանապարհները և Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում ստիպված կլինեն դիմակայել նրանց։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim-ը։
Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անմիջապես և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն։
Նախորդ շաբաթ ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսով վարակման 3,67 միլիոն դեպք, ինչը 9 %-ով ավելի ցածր է, քան նախորդ յոթ օրերին։
Սեպտեմբերի 20-ին Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հարձակման տուժածների թիվը հասել է 43-ի։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենին։
Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ քննարկելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Ըստ ամերիկյան կողմի՝ կողմերը քննարկել են Կովկասում, հատկապես Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ «Բնականաբար նրանք խոսել են նաև Սիրիայից ու Աֆղանստանից»,- հավելել է ամերիկացի գործիչը։
Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման կլինի Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահական հատվածին օգնության տրամադրման դադարեցումը, ինչպես նաև դրա վերականգնման հնարավորությունները։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հարձակման արդյունքում զոհվել է 8 մարդ։ Ի սկզբանե հայտարարվում էր 5 զոհի և ևս 6 տուժածի մասին։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 28-ի, որոնցից 19-ը ստացել են հրազենային վնասվածքներ։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման հարց, որն իրար կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, չի քննարկվում։ Այդ մասին Երևանում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Սա պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն էր, որի մասնակիցներից և ոչ մեկը պրոֆեսիոնալ աստղագնաց չէր։ Բոլոր չորս մասնակիցները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, Հեյլի Արսենոն, Սիան Պրոկտորը և Քրիս Սեմբրոսկին զբոսաշրջիկներ էին։