Այդ մասին Հետքի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վարում է պաշտպանական քաղաքականություն և չի նախատեսում զորքեր մտցնել Աֆղանստան։ Այդ մասին Мир 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ ամերիկյան վերջին ռազմատրանսպորտային ինքնաթիռը լքել է Քաբուլի օդանավակայանը։
Ադրբեջանի նախագահն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը մատուցել որպես այլընտրանք չունեցող տարբերակ։ Նա նշել է, որ իրենք ժամանակին ասում էին, որ հարցը անհրաժեշտության դեպքում կլուծեն ռազմական ճանապարհով։
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ Այդ մասին հայտարերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Քաբուլի օդանավակայանի մոտ օգոստոսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, որոնց թվում կան ամերիկացի 13 զինծառայողներ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին եվրոկոմիսար և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ Միշել Բարնիեն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեկ օրվա մեջ գրանցվել է վեցերորդ ահաբեկչական պայթյունը։ Այդ մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները։ Այն գրանցվել է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում։
Զոհերի թվում կան երեխաներ։ Ահաբեկչության արդյունքում տուժել են նաև մի քանի թալիբներ։ Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բրիտանական ուժերի անցակետի մոտ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս ադրբեջանցի խաղաղապահները, նրանց զինամթերքը և ռազմական գույքն օդային ճանապարհով ուղարկվել է Անկարա և առաջիկա օրերին նախատեսվում է անձնակազմի վերադարձը Ադրբեջան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին Մարտակերտում գերեվարված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժնից։ Այդ մասին գրում է interfax.az-ը։
Bianet-ը, հղում անելով Mesopotamia Agency-ին, գրում է, որ տեղի բնակիչներից մեկը բուլդոզերներ է տարել գերեզմանատան տարածք և վնասել գերեզմանաքարերը։ Ինչպես նշում է գործակալությունը, գերեզմանաքարերն ու ոսկորները ցրված են եղել բուլդոզերների շուրջ։
Այդ երկրին Ալժիրը մեղադրում է բազմաթիվ հանցագործությունների մեժ, ներառյալ ահաբեկչական երկու շարժումներին աջակցելը, որոնք գործում են Ալժիրի տարածքում։ Խոսքը գնում է Քաբիլիայի ինքնավարության շարժման և իսլամիստական «Ռաշադ» շարժման մասին։
ԱՄՆ հետախուզությունը նախագահ Ջո Բայդենին է ներկայացրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ գաղտնի զեկույց։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։ Պարբերականը նշում է, որ զեկույցի եզրահանգումները «համոզիչ չեն եղել»։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Ուիլյամ Բերնսը գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբան» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Աբդուլ Ղանի Բարադարի հետ։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խորհրդի ամենաազդեցիկ մարդկանց թվում կլինեն «Թալիբան» շարժման քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը, թալիբների ռազմական հանձնաժողովի ղեկավար և շարժման հիմնադիր Օմար մոլլայի որդին՝ Մուհամեդ Յաղուբը։
Անհայտ անձինք Քաբուլի օդանավակայանում առևանգել են ինքնաթիռ, որով Աֆղանստանից պետք է տարհանվեին Ուկրաինայի քաղաքացիները։ Այդ մասին Ուկրաինայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Եվգնի Ենինը։
ՀՀ Կառավարությունը խուսափում է տրամադրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղադրվող ռուսական ուղեկալների, դրանց աշխարհագրական կորդինատների և ապագայում տեղադրվելիք ուղեկալների վերաբերյալ։
Այդ մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուհայլ Շահինը։
ՌԴ իշխանությունները քննադատել են «Ղրիմի հարթակի» անցկացման գաղափարը՝ այն անվանելով հակառուսական միջոցառում։
Զասն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել ՀԱՊԿ-ում և ցույց տվել «իրական հետաքրքրվածություն»՝ կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում։
Քաբուլի օդանավակայանի անցագրային կետերից մեկի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այդ մասին նշվում է Գերմանիայի զինված ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բունդեսվերի թվիթերյան միկրոբլոգում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական 12 ընկերությունների նկատմամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։
«Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչը։
Աֆղանստանում ընթացող վերջին զարգացումների և տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին զրուցել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։
Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։ «Շփումներ որպես այդպիսին չեն եղել քաղաքական մակարդակում կամ մեկ այլ»,- ընդգծել է նա։
Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը՝ չինական CGTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կառավարության ծրագրի առաջին բաժինը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։ Կառավարությունը նշում է, որ առաջիկա 5 տարիներին իր շեշտադրումը դնելու է հատկապես տնտեսական, թվային և իրավական դիվանագիտության զարգացման վրա։
Աֆղանստանի անկախության օրվան նվիրված երթի մասնակիցները ծածանում էին ազգային դրոշները, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները սկսեցին կրակել։ Reuters-ը նշում է, որ մինչև վերջ հստակ չէ, թե ինչից զոհվեցին մարդիկ։
Բազմաթիվ տուժածներ ստիպված են սպասել բժշկական օգնության, քանի որ առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել նման քանակությամբ տուժածների։
Ավելի վաղ, Ղանին գրել էր, որ «բախվել է բարդ ընտրության հետ». դեմ առ դեմ կանգնել զինված թալիբներին, որոնք ցանկանում էին մտնել պալատ, թե լքել հայրենի երկիրը։ Վերջինիս խոսքերով՝ նա որոշել է հեռանալ, որպեսզի խուսափի արյունահեղությունից։
ԱՄՆ իշխանություններն սառեցրել են Աֆղանստանի կառավարության պահուստները, որոնք պահվում են ամերիկյան բանկերում: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տարածքների փոխանակման հարցով, ներառյալ Խորհրդային միության ժամանակաշրջանում ՀՀ տարածքում գտնվող նախկին անկլավային տարածքների, Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ, այդ թվում Ադրբեջանի, բանակցություններ չի վարում։
Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական խմբավորումը մտավ Քաբուլ և իր ձեռքը վերցրեց Աֆղանստանի ողջ իշխանությունը։ Նրանք պատրաստվում են երկիրը դարձնել իսլամական էմիրություն և կառավարել շարիաթով։
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են շարժմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին խնդրել է ուշադրություն դարձնել Արցախի տարանցիկ ներուժին։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Ադրբեջանի կողմից բռնազավթված Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրականացնում են սահմանի ենթակառուցվածքների ամրապնդում։
Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը խոցել են Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Պատճառը սահմանի անօրինական խախտման փորձն է։
ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է առաջիկա ամիսներին հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնել տաջիկ-աֆղանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Starlink արբանյակային համացանցը կհայտնվի Վրաստանի տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը (GITA)։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որն օգոստոսի 15-ին լքել էր այդ երկիրը, իր հետ տարել է կանխիկ թղթադրամներով խոշոր գումար։ Այդ մասին РИА Новости-ին պատմել է Քաբուլում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Նիկիտա Իշենկոն։
Աշխարհի ավելի քան 60 երկիր կոչ է արել հնարավորություն տալ Աֆղանստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին անվտանգ լքել այդ երկրի տարածքը։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 15-ի երեկոյան տարածել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Օգոստոսի 15-ին համաշխարհային մամուլի առաջին էջերում թալիբների կողմից Աֆղանստանն ամբողջապես գրավելու և իշխանության փոխանցման մասին լուրերն էին։ Թալիբներն օգոստոսի 15-ի առավոտյան հայտնվել էին մայրաքաղաք Քաբուլի մատույցներում։
«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են Աֆղանստանի Լողար պրովինցայի վարչական կենտրոն Պուլի-Ալամ քաղաքի գրավման մասին, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի արդյունքում գրանցված զոհերի թիվը հասել է 27-ի։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությանը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը երկու անգամ հրաժարվում է տրամադրել տեղեկատվությունն այն մասին, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի որ բաժնում, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների, քանի չնույնականացված դի կա։
11 մարդ զոհվել է Թուրքիայի սևծովյան Քասթամոնու նահանգում հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝
«Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ Ղանդահար քաղաքը։ Այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
Իրանում Ռուսաստանի դեսպան հայազգի Լևան Ճաղարյանի լուսանկարը Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերքլիֆի հետ դիվանագիտական սկանդալ է առաջացրել։