Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) բրիտանական Լիվերպուլ նավահանգստային քաղաքը հեռացրել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի տարածքի մեծ մասում, վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով, ջրհեղեղ է։ Չժենչժոու քաղաքում զոհվել է առնվազն 25 մարդ, ևս 7-ը անհետ կորած են։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք կնպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք քաղաքներում սկսվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական կառավարության։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Ուզբեկստանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն վերադարձի հարցը և չի ստացել հրավեր կազմակերպության մասնակից երկրներից։ Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ու ընդդիմության ներկայացուցիչներիը երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, ծեծկռտուք են կազմակերպել երկրի խորհրդարանի նիստերի դահլիճում։
Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու գործով դատական նիստը։ Պատճառը մեղադրյալների փաստաբաններից մեկի նիստից բացակայությունն է։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 26-ին։
Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Թուրքմենստանը Աֆղանստանի հետ սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նշվում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում։ Պատճառը վրացական TV Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահն է։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Մահացել է վրացական «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեկսո) Լաշկարավան, որը հուլիսի 5-ին Թբիլիսիում ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից։ Լաշկարավայի մարմինը հայտնաբերել էր նրա մայրը։
Աֆղանստանի տարածքի մեծ մասը, բացի Քաբուլից ու հարակից մի քանի գավառներից, վերահսկվում է «Թալիբան» շարժման կողմից։ Այդ մասին հայտարարել է Դոհայում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Աբդուլլահիբ Մանսուրը։
ԱՄՆ-ն Աֆղանստանից ամբողջությամբ իր զորքերը դուրս կբերի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Վերջինիս խոսքերով՝ ամերիկացի զինծառայողները կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Հուլիսի 9-ին Թուրքմենստանը Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերհեթաբադ քաղաքում տեղակայել է ռազմական ծանր տեխնիկա. տանկեր, հրետանի և զրահափոխադրիչներ։ Այդ մասին գրում է turkmen.news-ը։
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին, որը կկանխարգելի անօրինական միգրանտների հոսքը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Եվրոպայում նպաստել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճին։ Այդպիսի եզրահանգման են եկել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի (ECDC) փորձագետները։
Գլոբալ առումով գործ ունենք երկու հանգամանքի հետ։ Ռուսաստանը դուրս է մնացել Աֆղանստանի հարցով պայմանավորվածություններից ու խանդով է վերաբերում Միացյալ Նահանգներին Տաջիկստանի օգնության դիմումին։
Բաքվում հուլիսի 7-ին կայացել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատական հերթական նիստը, որը մեղադրվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, իբր, անօրինական զինված խմբավորումների կազմում Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։
Հուլիսի 7-ին Բաքվում կայացել է գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական հերթական նիստը, որոնք մեղադրվում են Արցախյան I պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։
Տաջիկստանը մոբիլիզացրել է պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողների՝ Աֆղանստանում կառավարական ուժերի և ծայրահեղ արմատականների բախումների հետևանքով Տաջիկստանի սահմանի պահպանության համար։
Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն հուլիսի 6-ին կանգնել է Վիեննայի դատարանի առաջ։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Ադրբեջանում հերթական շինծու գործն է սկսվում հայ գերիների նկատմամբ։ Մեղադրյալի աթոռին են ՀՀ քաղաքացիներ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը, որոնք մեղադրվում են, իբր, լրտեսության մեջ։
Բաքվի ծանր հանցագործություններով դատարանում հուլիսի 6-ին կայացել է 13 գերիների շինծու գործով դատական նիստը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ իրականացնելու մեջ։
2020 թվականին սկսված կորոնավիրուսի համավարակը Ռուսաստանի տնտեսությանն արժեքային ցուցանիշներով հասցրել է գրեթե 1 տրիլիոն ռուբլու վնաս: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին լքել է իր հիմնադրած Amazon ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ մնալով կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Լիազորությունները կանցնեն Էնդրյու Ջեսիին, որն ավելի վաղ ղեկավարում էր Amazon Web Services ընկերությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին խոստացել է ՀԱՊԿ շրջանակներում աջակցություն՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին լարվածության աճի պարագայում։ Այդ մասին գրում է Новая газета-ն՝ հղում անելով Կրեմլին։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 5-ին շարունակվել է շիրակցի 13 գերիների գործով դատական հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռազմական բլոկը, որը պատասխանատու է Հայաստանի սահմանների անվտանգության համար, փաստորեն բացահայտ հայտարարում է, որ այդ հարցում մեզ վրա հույս մի դրեք, մենք ուղղակի կողքից կհետևենք և հայտարարությունների մակարդակով կողմերին կոչ կանենք չսրել իրավիճակը։
Բաքվից Հայաստան է վերադառնում 15 գերի, իսկ դրա փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Ղրղզստանն առաջարկում է ստեղծել Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը։
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, որը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ, «սահմանային միջադեպ է» և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։
Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության,կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։
«Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ 12 գերիներին 6 ամսով դատապարտելը նշանակում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գերիների ազատ արձակում, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։
Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Ըստ այդմ, գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս 12-ը՝ 6 ամիս ազատազրկման։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը լրագրողներին հերքել է նախօրեին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել էր, թե իբր իրենք հետաքրքրված են Զանգեզուրի միջանցքով։
Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների գործով դատական գործընթացը, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։
Չինաստանում տոնում են Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը։ Ի պատիվ դրա հուլիսի 1-ին Պեկինի Տյանանմեն կենտրոնական հրապարակում կայացել է հանդիսավոր արարողություն։
Կանադայում անոմալ շոգի արդյունքում մահացել է մի քանի հարյուր մարդ։ Բրիտանական Կոլումբիայի դատական բժշկության ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն այդ նահանգում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 486 հանկարծակի մահ։
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած խումբը ձևավորել է Turkish Democracy Project անունը կրող հարթակ, որը կզբաղվի այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարով։
Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը. Ադրբեջան և Պակիստան։
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում հուլիսի 1-ին շարունակվել է հայ 13 գերիների հերթական խմբի դատական գործընթացը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Trend-ը։
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմ բանակցություններ սկսել։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Եվրոպական խորհրդի որոշմամբ Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արգելքը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է schengenvisainfo.com-ը։
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վերջիններիս պնդմամբ Դուբակովը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հանդես է եկել հայկական կողմի օգտին։
Բաքվի դատարանում հունիսի 29-ին շարունակվել է 13 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի դատարանում շարունակվում է 14 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների և այլ հանցագործությունների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ի պատասխան Եվրամիության սահմանած պատժամիջոցների, Բելառուսը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
Արտահանձման մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե անձի նկատմամբ քրեական դատավարության կարգով ընթանում է դատական գործընթաց ու կայացվելու է դատավճիռ, ապա հնարավոր է, որ տվյալ անձը կամ անձինք արտահանձնվեն իրենց հայրենի երկիր։