«Անցած տարի Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է խաղաղության դարաշրջան, վերարտադրվել է, հիմա ասում է երաշխիք չկա»։
«Խոսքն այս պահին տիտղոսակիր մարզիկների մասին է։ Կարգը կգործի այնքան, ինչքան մարզիկը տիտղոսը պահպանել է»,- նշեց վարչապետը։
Կառավարությունը 1 մլրդ 980 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը՝ արդեն իսկ ձևավորված տարեկան միջին անվանական աշխատավարձերի պահպանման նպատակով։
«Բոլոր ծրագրերն ավարտված են, Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց արած աշխատանքի համար վճարելով»։
Նա նաև նշել է, որ մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում պայքարի դուրս եկածներինը:
Երիտասարդները ձեռնաշղթաները թողել են Դատախազության առջև և հորդորել իրական հանցագործներին դրանցով տանել:
ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը, ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»,- ասաց Ավանեսյանը։
«Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Այսօր ահռելի քանակությամբ պետական գույք ունենք, որ ոչ մի եկամուտ, ոչ մի արդյունք չեն բերում»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին և դառնալու է վերջինիս տեղակալը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ։
Նախարարն ուղղեց՝ 12 մլն դրամ մայր գումարից, և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով 10 տարի սուբսիդավորվելու է։
«Ասում եք՝ գնացել եք, տեսել եք, թե ինչպես են գլուխները ջարդած, պառկած, հաջորդ օրը ԱԺ-ում ոստիկանության պինդ նյարդերից եք խոսում: Դավաճան Նիկոլի հետ աշխատելը էսքա՞ն լավ ա»:
«Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է»։
«Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք, մենք ունենք ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը»։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց՝ ոստիկանությունը դիմել է ակնհայտ սադրանքի։
Վարկային և դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ուղարկվել են Եվրոպական ներդրումային բանկ դեռևս 2021թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս ԵՆԲ-ի կողմից հաշիվների համալրում չի իրականացվել:
Նախարարն էլ հավելեց՝ ծրագրի մեկնարկից ի վեր 3250 շահառու ընտանիք աջակցությունից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։
Օրենքի ընդունումը 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է կազմել մոտ 12,5 մլրդ դրամ։
Դա է եղել նաև պատճառը, որ հայկական կողմը սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էր հայելային ձևով ետ քաշել զորքերը, որպեսզի սահմանին կայունություն լինի։
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի սահմանափակմանը վերաբերող օրենքը, որի համաձայն՝ 300 հազ․ դրամից ավելի գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:
Ընդդիմադիր պատգամավորները վաղը նաև հանդիպումներ կունենան Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական, կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն Արցախի հարցում։
Վաղը՝ առավոտյան ժամը 11։00-ից, կշարունակվեն ակցիաները, կշրջեն տարբեր պետական հաստատություններով և կճշտեն, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի վերաբերյալ, իսկ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«1918 թ-ի մայիսի 28-ին մեր նախնիներն իրագործեցին անհնարը՝ համախմբեցին ցեղասպանված ժողովրդին, միավորեցին նրանց, հավատամք և ուժ ներշնչեցին ու, հաղթելով թշնամուն, ստեղծեցին հայկական պետականություն»։
«Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը։
Նշենք, որ ամերիկահայ գործարար Խուդյանը դեռևս 2012-ին էր հայտնել միջազգային ատյաններին դիմելու մասին։
2016 թվականին սկսված համայնքների խոշորացման արդյունքում մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել է 72 համայնքի մեջ:
Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։
«Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը և թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետև իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,- նշել է Սաղաթելյանը:
«Սա է իրենց դեմոկրատիան, փակ դռերի հետևում քննարկում են, թե ինչ է դեմոկրատիան, պատգամավորներին թույլ չեն տալիս ներս մտնել և ասել, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում»,- նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ակնհայտ է, իհարկե, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը»:
Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։
Ընդհանուր առմամբ, նախագծերի ընդունմամբ տարեկան կտրվածքով ակնկալվում է պետական բյուջեից շուրջ 283 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացնել, որից Սահմանադրական դատարանին՝ շուրջ 86 մլն դրամ և Վճռաբեկ դատարանին՝ 197 մլն դրամ։
Հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ այս պահին իրենց պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց հետևողական են լինելու։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով աշխատանքի չգնացող ընդդիմադիր պատգամավորներին, ասել է, որ նրանց մանդատներից զրկելու հարցը կարող է դնել խորհրդի նիստի քննարկմանը և գործընթաց սկսել միայն նստաշրջանի ավարտից հետո:
Երեկ Սաղաթելյանն ասել է՝ եղանակային պայմանները հաշվի առնելով, այսօր հանրահավաք տեղի չի ունենա:
Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները, փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր չի մասնակցել ընդդիմության երթին։ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանի խոսքով՝ Վանեցյանն առողջական խնդիրներից ելնելով ի վիճակի չի եղել գալ։
Գրիգորյանը վստահեցրեց՝ հետևելու է գործընթացին, որ մեղավորները պատժվեն։
Եթե շինթույլտվությունը ստանալու օրվանից հետո 2 տարվա ընթացքում գնորդը չսկսի օգտագործել գույքը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք կունենա լուծել պայմանագիրը:
Թե ինչ ծառայություններ պետք է ձեռք բերի ԱԱԾ-ն, հայտնի չէ։ Որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի է։
Ընդդիմադիրների մի խումբ էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով է ակցիա իրականացրել։
Հասնելով Երևանի քաղաքապետարանի մոտ՝ նրանք շրջափակել են քաղաքապետարանի ելքերը։
«Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի սելֆիի ձողը կամ «Հայկական ժամանակ»-ի կցորդը»։
«Իրավիճակի կայունացումից հետո, ենթադրաբար, 1-1.5 տարի հետո կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ»։
«Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են»։
«Հանրահավաք մեծ չենք ունենալու, որովհետև մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, հրավիրում ենք մեծ հանրահավաք»։
«Առանց Նիկոլ Հայաստանում լինելու է համերաշխություն, ՀՀ քաղաքացին ապրելու է անվտանգ, ազատ, բարեկեցիկ»։
«Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից։ Նիկոլը կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը չեն կարող պահել, ուժերը չեն բավարարում»։
Կառավարությունն առաջարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարել և ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակը ընդլայնել