Կարապետ Պողոսյանի տվյալներով՝ Արցախում գերեվարված զիվորականների մեծ մասը Շիրակի մարզից են՝ մոտ 30 հոգի Գյումրուց, 6 հոգի Ազատան գյուղից, մեկ հոգի Քեթիից եւ այլ համայնքներից:
Գյումրեցի ընդդիամդիր գործիչ Կարապետ Պողոսյանը «Հետք»-ին տված հարցազրույցում խոսում է այսօր առավոտվանից Շիրակի մարզում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, որոնք կապված են Խծաբերդում ենթադրյալ գերեվարվածների հետ։
Էլիզան ամուսիններին է հանձնում 40 կգ մեղրի գումարը՝ 160 հազար դրամ եւ լվացքի մեքենայի գնման կտրոնը, քանի որ նվերը պետք է տեղ հասներ մի քանի ժամից:
Խոշորակազմ, իսկական լեռնցի կնոջ ծանրումեծ շարժուձեւով սեղանին է մոտենում Իլյիչի 72-ամյա մայրը՝ Լենա Շախբազյանը: «Իլյիչս միշտ կըսեր՝ էն մի տղուդ տվիր Աստծուն, ես հայրենիքի փայն եմ, քուկդ Մարզպետն է»,-հոգոց հանելով՝ ասում է տան մեծ տիկինը:
Նոյեմբերի 26-ն է: Արցախում ռազմական գործողությունները վաղուց դադարել են: Պարտությունն ու կորուստները ժպիտի համար գրեթե տեղ չեն թողել: Իսկ իմ ուզածն ընդամենը մեկ ժպիտ է, փրկվածի, ընտանիքով վերամիավորվածի ժպիտ:
Երգչախմբի մեծ դասասենյակն առայժմ չի վերադարձվել «տերերին»՝ այստեղ շարունակում են հումանիտար աջակցության արկղերի հավաքումը:
Հանդիպումը լիցքավորիչների հեղինակներ գյումրեցի Զավեն եւ Արամ Մսրյանների հետ, նոյեմբերի 9-ին էր, օրվա երկրորդ կեսին, այդ ժամին դեռ համացանցում չէր տարածվել Շուշիի անկման լուրը:
«Մեկս` մեկով» գաղափարը, դարերով, մեր պապերից եկած «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքն էսօր ամեն օր ապացուցվում է, ու դա չի կարելի մսխել, կորցնել:
Չկա նախկին աշխույժ մթնոլորտը, որ մշտապես տիրում է դրամատիկ թատրոնում, մինչեւ ներկայացումը սկսվելը:
Գյումրեցի մի խումբ կամավորներ Հայկավան գյուղում մասնակցել են բերքահավաքի՝ օգնելով Արցախում զոհվածի ընտանիքի
«Միլիոն էր, խոմ միլիարդ չէր, օր ըդպես խառնվել եք իրար: Հայրենիքի փրկության համար էդ չնչին գումար է»,-բարեհոգի ժպիտը դեմքին նկատում է 89-ամյա Հովսեփ Ենգոյանը։
Գյումրեցի Անուշիկ Սարոյանի հիմնած «Անես» նորաձեւության տունն անժամկետ դադարեցրել է երեկոյան զգեստների պատվերների ընդունումը:
Թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը դժվարությամբ է թաքցնում հուզմունքը:
Օրվա ընթացքում մինչեւ 40-50 երիտասարդ՝ ուսանողներ, բարձր դասարանցիներ, հերթափոխով մասնակցում են իրականացվող աշխատանքներին:
Որոշեցինք այս անգամ գնալ իրազեկման, գիտելիքներ տալու ճանապարհով:
«ԿԱԼԳ» հկ-ի ղեկավար Գայանե Կարապետյանը դիմել է «Հետք»-ին, սկանդալի վերածված այս պատմության վերաբերյալ առավել մանրամասներ հաղորդելու նպատակով:
Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում պատրաստվում են նոր ուսումնական տարվան:
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ արգելոցի տարածքում կառույցների մի քանի խումբ է ձեւավորված:
Օդերեւութաբանների տված գնահատականի համաձայն, այդ օրվա տեղումների քանակը գերազանցել էր մեկ ամսվա ընդունված նորմը՝ 46 մմ-ը:
Շիրակի մարզի 7 խոշորացված համայնքներում եւս ակնկալվում է ծրագրերի իրականացում:
155-րդ թատերաշրջանը կուղեկցվի անակնկալներով. գյումրեցիները հնարավորություն կունենան դիտելու սիրված դերասան Վարդան Պետրոսյանի եւ աճեմյանցիների համատեղ նախագիծը՝ «Վերելք» ներկայացումը:
Արթիկի նախկին վարչատարածքի Լեռնակերտ գյուղում նոյեմբերին կշահագործվի հանդիսությունների սրահը: Նախկին մշակույթի տունը ձևափոխելու և առավել գործառնական նշանակություն տալու համայնքի ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության կողմից: Սուբսիդավորված ծր
Գոհարը լավատես է, ասում է՝ ոչինչ հավերժ չէ, այս շրջանն էլ կհաղթահարեն: Շատ է կարոտում մարդկային շփումները՝ հատկապես կավագործության դասերը:
Գյումրու ավագանին հուլիսի 17-ին որոշում է կայացրել հուլիսի 13-ին տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին ցուցաբերել դրամական աջակցություն՝ բյուջեից հատկացնելով 10 մլն դրամ (50, 75, 150 հազար դրամ չափաբաժնով), իսկ 6 ընտանիքի հատկացնել
Երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված ժամանակավոր տնակային մանկապարտեզներից առաջինը «Զանգակ»-ն էր: Գտնվում է «Ավտոկայարան» կոչվող տնակային թաղամասի սկզբնամասում:
Այստեղ էլ, ինչպես եւ տիկնիկային թատրոնի պարագայում, խամաճիկներին շունչ ու հոգի տվողը տիկնիկավարն է:
Ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ բոլոր պրոբլեմներն անցած տարվա ընթացքում հարթվել են, ամբողջությամբ ստացել են համայնքի համաֆինանսավորում 10 մլն դրամ։
Ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարին: Հայկական կողմում ծրագրի ընթացքն ապահովող կազմակեպության՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի փոխանցմամբ՝ ծրագիրը տեւելու է 3 տարի, ավարտը նախատեսված է 2022թ․-ի հոկտեմբերին:
Կան բուժվող հիվանդություններ եւ կան՝ անբուժելիներ, ձկնորսությունը երկրորդ տարբերակն է:
Ամասիան ու Աշոցքն ամենաբարվոք վիճակում են գտնվում, հիվանդացության դեպքեր չկան, առավել խոցելի են մարզի դաշտավայրային հատվածների բնակավայրերը:
«Մայիսից պիտի հյուրեր ընդունեի, ձմռան ընթացքում ահագին ամրագրումներ էին եղել, սակայն կորոնավիրուսի պատճառով ամբողջը չեղարկվեց»,- պատմում է Արմեն Իգիթյանը:
«Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ-ի 13 աշխատակիցներից միայն 4-ն են ամեն օր գալիս աշխատանքի, մնացածը՝ հերթափոխի տարբերակով:
Եթե չստացվի պարել, կզբաղվենք ելակի մշակմամբ, իսկ երբ ամեն ինչ կարգավորվի, կհամատեղեմ։
Կաքավասարի դպրոցը տարրական է: Կաքավասարցի փոքրիկներն այստեղ հաճախում են մինչեւ 4-րդ դասարան, այնուհետեւ ուսումը շարունակում հարեւան Փոքր Սարիարի միջնակարգ դպրոցում:
Փշալարից այն կողմ, Անի մայրաքաղաքի ավերակների դեմ հանդիման, 1894թ-ին հիմնված փոքրիկ գյուղակի՝ Խարկովի մասին քչերը գիտեն, անգամ՝ Շիրակի մարզում:
Ջենիֆեր Քարթերը պետք է երկու տարի անգլերեն դասավանդեր Ցողամարգի դպրոցում եւ պարտադիր բնակվեր գյուղական ընտանիքներից որեւէ մեկում:
Իսկ մինչեւ այդ, կորոնավիրուսի մասին խոսակցությունների եւ առաջին հիվանդների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ՝ գաստրոտան հաճախորդների պատվերներում սկսեցին գերակշռել «վիրուսասպան» կերակուրները:
«Կորոնավիրուս 2020»-ը ժամանակավոր փոխել է գյուղամիջյան արտաքին պատկերը` 60-անց բարձր տարիքի բոլոր տղամարդիկ տանն են, ջրկիրության տանջալից գործն էլ անցել է երեխաներին, մնացած ամեն ինչ, այդ թվում եւ պահանջները, նույնն են:
Հուշարձանի նախնական կառուցվածքից պահպանվել է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը բնորոշ սև տուֆի, սրբատաշ, խոշոր քարերից կրաշաղախով շարված երկաստիճան որմնախարիսխը։
Ապրիլի 6-ին, Գյումրու բժշկական կենտրոնի 29 աշխատակիցների մեկուսացրել էին քաղաքի հյուրանոցներից մեկում:
էն, ինչ մենք երկրում կարող ենք, ի վիճակի ենք արտադրել՝ պիտի արտադրենք: Էս մեկուսացումը ցույց տվեց, թե ինչեր կարող են լինել ոչ միայն գնաճի հետ կապված, այլեւ՝ ներկրումների: Ասենք` ՌԴ-ն է ու արգելում է արտահանումն ընդհանրապես, ի՞նչ ենք անելու»:
Տեսնենք` մինչեւ մայիսի վերջ ինչ կլինի
Գյումրի-Արմավիր ճանապարհով երթեւեկելիս կամ պետք է ծով համբերություն ունենաս՝ տարբեր տրամաչափի փոսերը հաղթահարելու վրա ծախսած ժամանակը չնկատելու համար, կամ սեւեռուն եւ գեղեցիկ նպատակ՝ անհարմարությունները չնկատելու համար:
Կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ Երևան տեղափոխված Մարալիկի 68-ամյա բնակիչ Լ. Ա.-ն այս գիշեր մահացել է: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ հանգուցյալի տեղափոխման, հուղարկավորության հարցերով վերահսկողությունը դրվ
Գյումրու բժշկական կենտրոնի 430 աշխատակիցներից 29-ը ներկայում մեկուսացված են Գյումրու հյուրանոցներից մեկում՝ կորոնավիրուսով հիվանդի հետ շփման պատճառով:
Մկրտիչ Գասպարյանին մարտի 17-ին հետ են վերադարձրել Զվարթնոց օդանավակայանից, ասում է պիտի Ամուրի երկրամաս՝ Բլագովեշենսկ թռներ:
Արտակարգ դրության հայտարարմանը զուգահեռ, Գյումրիում սկսեցին ախտահանել նաեւ հասարակական տրանսպորտը՝ 10 միավոր ավտոբուս եւ մոտ 100 միավոր միկրոավտոբուս:
Արիտոկրատի կերակրումը հավելյալ ժամանակ է խլում բժշկուհուց, քանի որ ստիպված է շների համար նախատեսված հատուկ կերը հատիկ-հատիկ հրամցնել քմահաճ «պացիենտի»:
Գյումրիում գործող սրճարաններից Ռիժկովի ճեմափողոցում գտնվող «Բույս և մեղր» թեյարանն առաջինն է, որի մուտքի մոտ մարտի 13-ին հայտնվեց ձեռքերն ախտահանող նյութը և ցուցանակ-հորդոր՝ ներս մտնեկուց առաջ օգտվել դրանից: