«Ես դադարեցնում եմ հացադուլը՝ չցանկանալով ուշադրություն շեղել և խոչընդոտել «Հաց բերող»-ի՝ Արթուրի, արդարացի պահանջին: Մնում եմ պահանջատեր և պայքարի շարունակությունը փոխանցում եմ իմ ընկերներին»
Ըստ ԿԸՀ ներկայացված ցուցակների տվյալների՝ տարածքային ընտրական ցուցակներով ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110, իսկ ամենաքիչ քանակությամբ Արագածոտնի և Տավուշի մարզերում՝ 60-ական թեկնածու:
Օսկանյանի խոսքով՝ իրենց տնտեսական քաղաքականության թիրախը լինելու է տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը։
Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ իենց դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի ժամանակ էր, որ քաղհասարակության առջև բացվեցին բանակի դռները:
Այս մոդելով, այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն իսկ սպառվել են։ Մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ։
Ներդումային այս ծրագիրը արժեցել է 300 մլն դրամ, որն այժմ համարժեք է 616 հազար դոլարի։
Գյուղատնտեսության նախարարության հաշվարկով՝ մթերման պարտքերից փետրվարին կմարվեն 586 միլիոն, մարտին՝ 415 միլիոն դրամ։
Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` գործադիր մարմնին ներկայացրած որոշման նախագիծը։
Նյու-Յորքում մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով արտաքին գործերի նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 5 միլիոն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
«Նախագծով առաջարկվում է նշված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով աջակցել ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և համակարգի զարգացմանը»,- ասվում է կառավարություն...
Նրա առաջին հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ էր։ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների ներդրումների համար պետք է ապահովել ճանապարհների, այգիների, այլ վայրերի մաքրությունը։
«Ընկերությունը իր ստեղծագործական գործունեության տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշներով պարտավոր է ապահովել առնվազն 2 նոր բեմադրություն, 2400 հանդիսատեսի թվաքանակ, 96 ներկայացում՝ մեկ ներկայացման դեպքում դահլիճի միջին 50% բեռնվածությամբ»,- ասվում է...
«ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերը կավելանան 3 956 450.0 հազ. դրամով` ի հաշիվ 2016 թվականի տարեվերջյան մնացորդի»։
Կառավարությունը պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած նախագծի հիման վրա որոշեց լուծարել Եղեգնաձորում գործող «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն։
Կառավարությունը հավանության արժանացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով հաստատվեց, որ մայիսի 14-ին կկայանա Երևանի ավագանու հերթական ընտրությունը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն` կառավարությունը նշանակում է Խորհրդի իննը անդամներից երեքին: Այսօր հաստատվեցին նրանցից երկուսի անունները,...
Մամուլի քարտուղարը զրուցել է Կուշևսկի քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ով հաղորդել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Ժամեր անց նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի փրկարար ծառայության 2016-ի հաշվետվությունը, որի համաձայն՝ նախորդ տարի գրանցվել է սոցիալ-կենցաղային 4 394 աղետ՝ նախորդ տարվա 4 182 փոխարեն։
Հայաստանը 2016 թվականին հրաժարվել է ապաստան տրամադրել 7 երկրների 41 անձանց։
Երևանի Արշակունյաց պողոտայում 09։32-ի սահմաններում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի պահին մեքենան դատարկ է եղել, տուժածներ չկան։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։ Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ժամեր առաջ ազատ է արձակել Սարի թաղի բախումների ժամանակ ձերբակալված Հովհաննես Ղազարյանը:
Հունվարի 1-ի դրությամբ ՊԵԿ-ին սպասարկում է 166 ավտոմեքենա։ Դրանց սկզբնական արժեքը կազմում է գրեթե 1,6 միլիարդ դրամ, կամ 3,3 միլիոն դոլար (486 դրամ փոխարժեքով), իսկ մնացորդային արժեքը՝ 596 միլիոն դրամ է կամ՝ 1,2 դոլար։ Այսինքն՝ այս պահին ՊԵԿ-ին սպասարկում...
Նախորդ ամիս ավելի շատ կոտրվածքներ ստացել են տղամարդիկ. նրանց մոտ արձանագրվել է կոտրվածքի 156 դեպք, իսկ 140 կոտրվածք ստացել են կանայք։
Այդ տարի կատարված շինարարությունում նվազել են թե՛ պետական բյուջեով, թե՛ համայնքային միջոցներով, թե՛ մարդասիրական օգնությամբ, թե՛ բնակչության միջոցներով և թե՛ օտարեկրյա ներդրումներով կատարված շինարարության ծավալները։
Այս որոշման նախագիծը կառավարություն ներկայացվել էր դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին, սակայն այն անհայտ պատճառներով դուրս էր եկել նիստի օրակարգից։ Դեռևս այն ժամանակ նախարարությունը նախատեսել էր մրցանակ շնորհել 8 ընկերությունների, որոնցում էր նաև «Կապանի...
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս տարի 350 միլիոն դոլար լրացուցիչ վարկ վերցնելուն, ասաց՝ քանի դեռ պետությունը իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դիֆիցիտ,...
Ինչպես գրված է որոշման նախագծում՝ 2 միլիոն 400 հազար եվրո գումար կառավարության աշխատակազմին հատկացվելու է ԵՄ-ից՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով՝ տեսահսկման համակերգերի ձեռքբերման և առաջացած հարկերի վճարման համար:
Գործադիրը այսօր կայացած նիստում հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով փետրվարի 14-ին` ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Որպես հիմնավորում` նշված է, որ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ը կազմակերպում է գրքի, տպագիր արտադրանքի հրատարակման և տարածման գործառույթ և ապահովված չէ համապատասխան սարքավորումներով:
Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի առաջարկը, որով Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև կկնքվի օդային հաղորդակցությունների...
Որոշման նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:
Վարչապետը հայտնեց, որ արտաքին գործերի նախարարության հետ քննարկել է տնտեսական բաղադրիչը դիվանագիտական կորպուսում ակտիվացնելու քայլերը։
Ինչպես կառավարություն ներկայացված փաստաթղթերում է ասվում՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պարսից Ծոցի տարածաշրջանից (բացառությամբ Սաուդյան Արաբիայի) դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշման նախագիծը, որով գումար կփոխանցվի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի...
Դեսպանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` վերոնշյալ հողատարածքները փոխանակելու հարցով, ինչի արդյունքում հողամասի ընդհանուր տարածքից մի հատված արդեն իսկ փոխանակվել է, իսկ մնացած տարածքը հանդիսանում է հուշարձանի պահպանության գոտի, որն էլ գործադիրը...
«Այս ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում Կոմիտեում տեղի է ունեցել օպտիմալացում և Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 5/1 շենքի հետագա օգտագործման անհրաժեշտությունը վերացել է»,- գրված է որոշման նախագծում։
«Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում։ Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին»,-ասաց նա։
2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին շահագործման է հանձնվել 445 բնակելի շենք։ Այդ շենքերից 427-ը, այսինքն՝ 96 %-ը, կառուցվել է բնակչության միջոցների հաշվին, իսկ 18-ը՝ կազմակերպությունների դրամական հաշիվներով։
2016-ին ծառայությունների ոլորտի 80.5 %-ը կենտրոնացված է եղել մայրաքաղաք Երևանում, իսկ մնացած՝ 19.5 %-ը, միմյանց միջև են «բաժանել» Հայաստանի մարզերը։
2010-2016 թվականերին 902 որդեգրման ենթակա երեխաներից որդեգրվել է 642-ը։ Այսինքն`որդեգրման ենթակա երեխաների 71 %-ը վերադարձել է ընտանիք։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի գործով գանգատը, փետրվարի 3-ին Հայաստանի կառավարությունից պահանջել է կարճ ժամկետում տրամադրել Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ...
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տարեկան տեղեկատվություն է հրապարակել, որի համաձայն՝ 2016-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12 771 դեպք՝ նախորդ տարվա 14 836-ի փոխարեն։
Մայիս Մարգարյանն օրեր առաջ ստացել է իր հերթական տուգանքը՝ կարմիր գծանշված տարածքում մեքենայի կայանման դիմաց չվճարելու համար։
Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության վարչական հաշվառման հիման վրա ստացվող պետական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ-ին Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել 5 949 օտարերկրացիներ։
Նախորդ տարի արձանագրված ինքնասպանության 195 դեպքից 153 արձանագրվել է տղամարդկանց, իսկ 42-ը՝ կանանց մոտ, իսկ ինքնասպանության փորձ 2016-ին կատարել է 254 տղամարդ և 186 կին։
Բացի էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառից, ամենաբարձր վարձատրվող չորս ոլորտները, համեմատած 2015-ի նոյեմբերի հետ, միջին աշխատավարձի աճ են գրանցել։
Միջազգային վարկային միջոցներով կատարված շինարարության գումարների գրեթե 50 %-ը հատկացրել է Համաշխարհային բանկը, ապա՝ Ասիական զարգացման բանկը։