«Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը վաճառել է ընկերության իր բաժնեմասը։ Այդ մասին գրում է Forbes-ը՝ հղում անելով ՌԴ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանին։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը տարածաշրջանում համագործակցության նոր իրողություններ և հնարավորություններ է ստեղծել։
Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 5-ին հայտարարել է Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Ռասուլ Մոհաջերը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն, Welt պարբերականին տված հարցազրույցում, հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Նյու Յորքի իշխանությունները միտումնավոր նվազեցրել են ծերանոցներում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը։ Այդ մասին հայտնում են The Wall Street Journal-ը և The New York Times-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կհրաժարվի ռազմական ուժի կիրառմամբ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման մարտավարությունից: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Спутник V» պատվաստանյութի փորձաքննությունը, որը մշակվել է ՌԴ Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից։
Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։ Վերջինս ամփոփել է փորձագիտական խմբի նիստի արդյունքները, որը Մինսկում անցկացվել է առցանց ձեւաչափով։
Ըսպարտայի զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները։ Հիշեցնենք, որ սա 2021 թվականին թվով երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է։ Նախորդը կայացել էր փետրվարին՝ Կարսում։
Այս բանակցությունները վերջին կես տարվա մեջ երկու երկրների առաջնորդների առաջին բանակցություններն են, որոնք այս ընթացքում հանդես են եկել միմյանց նկատմամբ խիստ քննադատությամբ։
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ռազմական օգնությունը տրամադրվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում և կուղղվի անձնակազմի ուսուցման, ռազմական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերման ծախսերին։
ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դեռևս չեն հրապարակվի այն պաշտոնյաների անունները, որոնք հայտնվել են պատժամիջոցների ցուցակում, սակայն նշել, որ նոր սահմանափակումները ենթադրում են արտահանման և վիզային սահմանափակումներ։
Այդ մասին նշվում է ՌԴ Դաշնային խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի դատարանը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեջ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։
Ավելի վաղ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ մարտի 10-ին նախատեսվում է Պուտինի և Էրդողանի առցանց մասնակցությունը «Աքքույու» ատոմակայանի երրորդ բլոկի հիմնարկեքի արարողությանը։
Խոսքը գնում է Super VPN, Gecko VPN և Chat VPN ծառայությունների օգտատերերի մասին։ Հիմնական լսարանը Ռուսաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներն են, որտեղ արգելափակված են ցանցային ռեսուրսների մի մասը։
Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան դեմ է հեղաշրջումներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի խոչընդոտի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այդ երկրների միջև սահմանների բացմանը։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ շվեդ Բորիանա Օբերգը և ֆինն Կիմո Կիլյունեն ուրբաթ օրը՝ փետրվարի 26-ին կոչ են արել Հայաստանում պահպանել ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրության դրույթները։
Ռուսական պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինմ մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։
Այդ մասին նշվում է հինգշաբթի՝ փետրվարի 25-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն կոչ է արել Հայաստանում առկա ներքաղաքական լարվածությունը լուծել ոչ բռնի ճանապարհով։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Տեսեք, թե ինչ վիճակում է Հայաստանը։ Երկիրը ճգնաժամի մեջ է, ամեն օր բախումներ են, ձերբակալություններ, ժողովրդավարության հիմքերը գրեթե ամբողջությամբ կոտրված են։ Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել»,- հայտարարել է Ալիևը։
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը։ Այդ մասին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք տագնապով հետևում ենք Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, որը Կովկասում մեզ համար շատ կարևոր և մոտ դաշնակից է»,- նշել է Պեսկովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան փորձում է Վրաստանին համոզել՝ միանալու «3+3» ձևաչափին։
Boeing ընկերությունը կոչ է արել դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների թռիչքներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ինքնաթիռներից մեկի շարժիչը այրվել և կործանվել էր թռիչքի ժամանակ։
Գոմա քաղաքում զինված անձինք հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա, որտեղ գտնվել է նաև Իտալիայի 43-ամյա դեսպանը։ Բացի դիվանագետից, զոհվել է նաև նրան ուղեկցող 30-ամյա իտալացի կարաբինակիրը։ Կան տվյալներ նաև ավտոշարասյան վարորդներից մեկի մահվան մասին։
Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտն էականորեն կկրճատի այն ժամանակը, որն անհրաժեշտ է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների իրականացման համար։ Այն հնարավորություն կտա Վրաստանին տարանցման նպատակով ներգրավել լրացուցիչ բեռներ։
Ադրբեջանի տարածքից Քարվաճառ նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի 2021 թվականի մարտից։ Այդ մասին, Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։
Ռուսաստանը հարձակվում է արևմտյան ժողովրդավարությունների վրա՝ փորձելով թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մյունխենի անվտանգության առցանց համաժողովի ժամանակ։
Ընդորում, ԱՄՆ-ին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին բաժին է հասնում պատվաստվածների մոտ 65 %-ը։
Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։ Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։
Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է շուրջ 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։
Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, հաղորդագրություն է տարածվել Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։
Պատճառը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականն է։ Այսուհետ կառավարության բոլոր անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, այդ թվում նաև փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է առնվազն 61 մարդ։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Կարմիր կիսալուսնի տարածած հաղորդագրությանը։
Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների վերջնական ոչնչացման ուղղությամբ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) սպառնում է խոշոր տուգանքներ կիրառել կամ Ռուսաստանի տարածքում արգելափակել «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայան»-ը։
Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլարի նոր առևտրային պայմանագրեր կկնքեն: Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը։ Այդ նպատակով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի՝ փետրվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 16-ի դրությամբ, ամբողջությամբ պատվաստվել է Իսրայելի բնակչության ավելի քան 28 %-ը և 16 տարեկանից բարձր բնակչության մոտ 39 %-ը։
Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան հաստատվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
«Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Մենք ահաբեկիչներից մաքրված շրջաններում կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշել է Էրդողանը։