«Սպեղանի» աղջիկների երգչախումբն անվանում են «հրեշտակային ձայների երգչախումբ», «մաքրագույն հայկական երաժշտության կրողներ», «ֆենոմենալ երեւույթ»: Երգչախմբի հսկայական երգացանկը միավորում է տարբեր ազգերի, ուղղությունների եւ ժամանակաշրջանների...
2002 թվականին «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադիր եւ երաժշտական տնօրեն Արմեն Ալավերդյանը ստեղծեց «Ունիսոն» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը, որն այլ հարցերի թվում պետք է զբաղվեր նաեւ «Փարոս» երգչախմբի ադմինիստրատիվ խնդիրներով:
Երբ համերգի վերջում խմբավար Վաչագան Նավասարդյանը դեմքով շրջվեց դեպի դահլիճը՝ խոնարհվելու, նրա աչքերն, անկասկած, փայլում էին հպարտությունից:
Նկարիչ-սիմվոլիստ եւ քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը պատկանում է այն արվեստագետների թվին, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, բայց փող չունեն այն իրագործելու: Առնոլդը վերջնականապես համոզված չէ, որ կընտրի հեռանալը, եթե նման հնարավորություն...
- Մենք բոլորս այս Կենտրոնում հաշմանդամ երեխաներ ենք,- միանգամից հայտնեց Օլյան:
Հարցազրույց «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնի նախագահ Արփինե Աբրահամյանի հետ
Մի անգամ Երեւանի հանրակրթական դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտները հարցրեցին ուսուցչուհուն, թե ինչու է իրենց դասընկեր Նարեկը տարբերվում իրենցից: «Մենք բոլորս նման ենք միմյանց, բոլորս հասկանում ենք իրար, բացի իրենից»,- ասացին նրանք:
Հարցազրույց «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնի հոգեբան Էդգար Գասպարյանի հետ
Շուշիի կիրճում տեղակայված Քարին տակ գյուղ տանում է պարուրաձեւ, նեղ մի ճանապարհ: Ժայռը կախվել է գյուղի վրա, ասես պահապան լինի:
Դեռ չհասցնելով կարգին բարեւել` նա հարձակվեց վրաս կշտամբող հարցերով, թե ինչու ես հեռուստատեսությունից չեմ, այլ «ընդամենը թերթից»: Բնականաբար, նա կգերադասեր, որ ես լինեի Հանրային հեռուստաընկերությունից, քանի որ «այն մուտք ունի Եվրոպա»:
Ծառը կարեւոր տեղ է զբաղեցնում նկարիչ-սիմվոլիստ, քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի արվեստում: Ղարաբաղում մինչ այժմ պահպանվել են ծառի, քարի հեթանոսական պաշտամունքների մնացորդներ: Ծառն օջախի ու ազգի խորհրդանիշն է:
Գլաքարերով պատված նեղլիկ փողոցներով կտկտում են ձիերի եւ ավանակների սմբակները: Երեխաները դույլերով իջնում են աղբյուրի մոտ` ջրի ետեւից: Դույլերով բեռնված իշուկը ամբողջ ուժով զռռում է իր բեռի ծանրության տակ, սակայն տերը ճիպոտի հարվածով առաջ է քշում...
«Միայն հավատ լինի, կիրառման առարկան կգտնվի»,- ասել է Վալենտին Դոմիլը: Քրդական Ռյա Թազա գյուղի բնակիչները երկուսից էլ բավարար քանակով ունեն:
Վառոդով լցված թղթե արկերի աղմուկից ականջներս արդեն ցավում են: Սակայն մեծերի հսկողությունից վերջապես ազատված երեխաները չեն պատրաստվում կանգ առնել՝ գետնին նետելով հերթական «պայթուցիկները»:
Հայկական Այգեպար գյուղից երեւում են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի տները: Գյուղերն իրարից բաժանում է ընդամենը 100-150 մետր տարածություն, բայց նրանց միջեւ կա շատ ավելի մեծ ժամանակային հեռավորություն` 14 տարիներ, որոնք իսպառ ջնջել են նրանց միջեւ երբեւէ...
«1987 թվական: Ես հրավիրված եմ թատրոնի միջազգային փառատոնի Ստամբուլում, ընդամենը մի քանի օրով: Դա առաջին անգամն է: Ստամբուլ, այն նույն քաղաքը, որ պապս Պոլիս էր կոչում, այսինքն` քաղաքների քաղաք:
Ասում են` ամեն ինչում կարեւորը առաջին եւ վերջին տպավորությունն է, իսկ ինչ մեջտեղում է, միեւնույն է, չի հիշվելու: «Ոսկե ծիրան» երրորդ միջազգային կինոփառատոնի դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Վարպետ Ռուբիկի օրն այսպես է սկսվում. մեկ գավաթ սեւ սուրճը դիմացը` սեղանին, ծխախոտը ձեռքին հարմարավետ տեղավորվում է աթոռին, փակում է աչքերը ու սկսում մտքում ուրվագծել ապագա գործիքը:
Անի, տասներեքերորդ դարի սկիզբ: Բնակիչներն ինքնամոռաց տոնում են Բարեկենդանի տոնը: Բարեկենդանն այն եզակի օրն է տարվա մեջ, երբ թույլատրված է ամեն ինչ, երբ առատ գինուց մթագնած գիտակցությունը քանդում է բոլոր կապանքները, երբ բարեպաշտ քրիստոնյաների միջից...
Ամեն ինչ սկսվեց պարզ հետաքրքրասիրությունից եւ հետագայում վերածվեց ապրելակերպի: Ժողովրդական պարերի պարուսույց, հոլանդուհի Տինեկե Վան Խեյլը երեսուն տարի առաջ Հոլանդիայում հայկական պարի իր առաջին դասերն առավ երկու հայ ուսուցչից, իսկ այժմ արդեն...
Այ ասա ինձ, եթե մեկը բանանը կերել, կեղեւը շպրտել է գետնին, ես անցա, տեսա եւ շրջանցեցի, չվերցրեցի, հաջորդ անցորդն էլ չտեսավ, սայթաքեց ու ոտքը կոտրեց, ո՞վ է դրանում մեղավորը` նա, ով գցե՞ց կեղեւը, ե՞ս, որ չվերցրեցի, թե՞ նա, ով չտեսավ.
Սարի գագաթից Ալագյազը կարծես Վան Գոգի Արլի կտավներից լինի: Խայտաբղետ, բայց ոչ պայծառ երանգներով: Միայն ծայրի տներն են քիչ թե շատ հստակ երեւում:
Այս տարի Հայաստանի ազգային փոքրամասնությունների մանկական երգի եւ պարի փառատոնը ( թվով երրորդը) կայացավ Վանաձորում, Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում:
Հողե հատակով, գաջածածկույթից զուրկ պատերով նեղ միջանցքը տանում է դեպի ուսուցչանոց: Մերկ քարերից սառնություն է փչում:
Ես պառկած եմ հենց վառարանի մոտ, հատակին փռած քնապարկին: Աջից վրաս են սեւեռվել Օջալանի, ձախից՝ պատանի հերոս ազատամարտիկի աչքերը: Վառարանն արդեն հանգել է, ցուրտ է: Խոհանոցի վառվող լույսից մի քանի շող սողոսկել է սենյակ՝ աղոտ լուսավորելով պատկերները:...
Եղել է, թե չի եղել, ճշմարիտ է, թե սուտ է ...
Երեկ Բաղրամյան փողոցով վերեւ բարձրացող հնդիկ ուսանողների հսկայական ամբոխը տեսա պատահաբար: Կարծեցի՝ իրենց բազում ազգային տոներից մեկն է. դրանք միշտ ուղեկցվում են երթերով եւ երաժշտությամբ:
«Տուն մտնելուն պես` դեռ չբացած ճամպրուկներս, չդասավորած իրերս, միացրեցի համակարգիչն ու սկսեցի արագ-արագ տպել: Առաջին տպավորություններս Հայաստանի մասին:
- Կին թամադա՞: Պատկերացնու՞մ ես կնոջը` սեղանի տակ հարբած-ընկած:
Հունվարն է: Առավոտյան ժամը չորսը: Թռիչքը երկար էր ու հոգնեցուցիչ: Միայն մեկ ցանկություն կա` շուտ հասնել տուն, տաքանալ, քնել:
3 տարի առաջ - Hello, do you speak English?
Ապակու ետեւից նայում եմ դիմացի մեքենային: Մա քրիչներին ու կողմային հայելուն: Միայն դրանք են դրսում մնացել, մնացած մասի վրա ձյունն առատորեն եկել է, եւ մեքենան դարձել է պոզավոր քառագագաթ ձնե լեռ:
Դիմացիս պատին Կանադայի դրոշն է ամրացված, նվագարկիչից հնչում են լեհական հայրենասիրական երգեր, իսկ Կոմիտասի ձայներիզը սեղանին սպասում է իր հերթին:
Առավոտյան գնացքը մեզ՝ ինձ, Մարթինին եւ Անիելին բերում է Լոնդոն։ Մարթինն ու Անիելը իմ անգլիացի ընկերներն են։ Ավելի ճիշտ` Մարթինը անգլիացի է, իսկ իր կնոջ՝ Անիելի երակներում հոսող արյունը ֆրանսիական, հունական եւ հայկական խառնուրդ է։
Եվ հենց այն պահին, երբ նա վերջացրեց օճառել գլուխը, ջրի հոսքը ցնցուղի մանր ծակոտիներից դադարեց։
Սենյակում լույսերը չեն վառվում։ Երեկո է, սակայն դեռ մութ չէ։