Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյից նախապես չի ստացել տեղեկատվություն ուկրաինական հակամարտության կարգավորման ինդոնեզական նախագծի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է տեղական The Jakarta Post-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ուկրաինական հակահարձակումը «արդեն պաշտոնապես սկսվել է»։ Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական արբանյակները ուկրաինական դիրքերում գրանցել են զինծառայողների ակտիվացում։
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ դեռևս չի տեսնում անմիջական սպառնալիք Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման հետևանքով Զապորոժյեի ԱԷԿ-ի անվտանգության համար։
Ռուսական զորքերը հունիսի 6-ի գիշերը թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Կիևին։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը։
Խերսոնի մարզում պայթեցրել են Կախովկայի ՀԷԿ-ը։ Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ պայթյունի հետևում ռուսական զինուժն է։
Բեռլինը կարող է փոխել իր դիրքորոշումը Կիևին F-16 կործանիչների մատակարարման մասով։ Այդ մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությունը՝ հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրներին, ձերբակալվածները կասկածվում են հեղաշրջման նախապատրաստման մեջ։ Ըստ առկա տվյալների՝ արդեն իսկ ձերբակալվել է մոտ 10 մարդ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին նշանակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար։
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Չինաստանի և Թայվանի հարցերով ավագ տնօրեն Սարա Բերանը Պեկինում «բաց և արդյունավետ» խորհրդակցություններ են անցկացրել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայանի կառուցման որոշման մասին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Նրա խոսքով, սակայն, անհնար է կանխատեսել, թե ինչքան կտևի այդ գործընթացը։
Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցել։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։
Փենսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել էր Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին։
Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր ռազմածովային զորավարժությունները, որն ընթանում է Բալթիկ ծովում և ստացել է Baltops 23 անվանումը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ նշվում է, որ եթե չհաջողվի տարածաշրջանում նվազեցնել լարվածությունը, ԵՄ-ն կձեռնարկի կոնկրետ գործողություններ, որոնք երկու կողմերի վրա էլ կունենան բացասական ազդեցություն։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը եղել է Պեկինում, որտեղ հանդիպել է չինացի գործընկերոջ հետ և ընդգծել հետախուզության ալիքներով կապի բաց գծերի պահպանման կարևորությունը։
Ֆրանսիան չի կարող լինել ուկրաինական հակամարտության միջնորդ, քանի որ փաստացի հանդիսանում է Կիևի կողմից այդ հակաարտության մասնակից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Россия-1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ, որն ընթանում է Սինգապուրում, առաջարկել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման սեփական նախագիծը։
Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականները։
Շուրջ 20 երկրների հետախուզական գործակալությունների ղեկավարներ այս շաբաթ Սինգապուրում գաղտնի հանդիպում են անցկացրել։ Այդ մասին կիրակի օրը՝ հունիսի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիան որոշել է իր խաղաղապահ ուժերն ուղարկել Կոսովո՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի դիմումի։ Այդ մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ հունիսի 4-ին Ստամբուլում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Լիսակի տվյալներով՝ տուժածների թիվը հասել է մինչև 22-ի, որից 5-ը՝ երեխաներ են։
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ի երեկոյան՝ երդմնակալության արարողությունից հետո, հայտարարել է այդ երկրի նախարարների կաբինետի նոր կազմը, որտեղ գրեթե ամբողջությամբ փոփոխություններ են եղել, այդ թվում ԱԳՆ-ում և ՊՆ-ում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից։ Նման հայտարարություն Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմանակալության արարողությունից հետո տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ կարճ հանդիպում են ունեցել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Շվեդիան առաջիկայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ մասին նա նշել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի ժամանակ։ Իր խոսքում ամերիկյան նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դառնում է առավել ուժեղ և համախմբված։
Եվրոպական 8 երկրներ համաձայնվել են անդամակցել ավիացիոն կոալիցիային, որը Ուկրաինային կտրամադրի մարտական ավիացիա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը պետք է հանգեցնի նրան, որ Եվրոպական միությունը կտարածվի Եվրոպայի ողջ տարածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Apple ընկերությունը հայտարարել է, որ չի համագործակցել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ՝ iPhone-ներում խոցելիություն ներմուծելու համար։ Ընկերության հայտարարությունը հրապարակել է Reuters գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) «Mars Express» ուղեծրային ապարատի 20-ամյակի պատվին, առաջին ուղիղ հեռարձակումն է կազմակերպել այդ մոլորակի ուղեծրից։
Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, որպեսզի ազատագրի իր տարածքները ռուսաստանցի բռնազավթիչներից, սակայն մեկնարկի ժամկետներն ու մանրամասներն անհայտ են։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Առնվազն 288 մարդ է զոհվել և ևս 900-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետևանքով։
Առնվազն 20 պետության առաջնորդ և 45 նախարար հունիսի 3-ին Անկարայում կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Այհան Հաջիզադեն։
Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվայում ընթանում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները։
Նախորդ տարի ողջ աշխարհում միլիոնատերերի թիվը էականորեն նվազել է։ 2022 թվականին մոտ 21,7 միլիոն մարդ, ինչը 3,3 %-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի, ունեցել է 1 միլիոն դոլարը գերազանցող կարողություն, առանց հաշվի առնելու անշարժ գույքը։
Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դի Մելուն կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 8 տարի 10 ամիս ազատազրկման։ Բրազիլիայի բարձրագույն դատարանը 73-ամյա նախկին նախագահին մեղավոր է ճանաչել կաշառակերության և փողերի լվացման մեջ։
Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո, անցած հանգստյան օրերին, Բայդենն ու Մաքքարթին ընդունեցին փոխզիջումային որոշում, ըստ որի առաջիկա 10 տարվա ընթացքում ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 1,5 տրիլիոն դոլարով:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորված է այս տարվա օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կարող է տեղափոխվել Չինաստան։
Լատվիայի սեյմը ընտրել է երկրի նոր նախագահին։ Այդ պաշտոնը կզբաղեցնի արտաքին գործերի գործող նախարար Էդգար Ռինկևիչը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։
Այդ մասին այսօր Քիշնևում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ։