Վահանը ոնց էր հաջողեցնում միշտ հայտնվել Հայկանուշի քայլած փողոցներով և նրբանցքներով: Այսպես՝ երեք ամիս անց նշանվեցին և իրարու քնքշորեն կոչեցին մեկը՝ «ֆանֆան» և մյուսը՝ «հօյհօյ»:
1955թ. հայ Պոլիսը նշում էր հոբելյանը Հայկանուշ անունով մի խիզախ տիկնոջ, որն իր երկարատև գործունեության ընթացքում, տաճկական բարքերի տակ ապրող հայուհիների հոգիներում փոթորիկ էր առաջացրել նաև՝ ցնցում տղամարդկանց հոգիներում:
Շուտով իրենը դարձավ նաև տան տերերի դուստրը՝ Արաքսին: Երկար ժամանակ չպահանջվեց, որ նրանք սիրահարվեն: Ձմռանն արդեն ամուսնացան: 1919թ. ծնվեց նրանց դուստրը՝ Անահիտը:
Կինը՝ Արաքսին, շատ քաղցր հուշեր ուներ իր ամուսնուց: Ասում էր՝ «ինք մասնագիտութիւն ունէր ափի գիծերը կարդալու»: Եվ ի՜նչ «տամա» խաղացող էր: Անգամ ծոցատետր ուներ, որտեղ ինչ-որ նշումներ էր անում խաղի հետ կապված:
Դեպքը տեղի ունեցավ գիշերը՝ 10.30-ին: Հաջորդ օրը ընկերներով պետք է գնային օդափոխության և Եփրատը տեսնելու: Չհասցրեց: Չհասցրեց նաև դասավանդումը սկսել Հալեպի նորաբաց Քարէն Եփփէ ճեմարանում:
Նա երազել էր մի շարժանկարի մասին, որի լուսագրերում կգրվեին հետևայլ անունները՝ սցենարիստ Վիլյամ Սարոյեան, կոմպոզիտոր Արամ Խաչատրեան, նկարիչ Մարտիրոս Սարեան, գլխավոր դերում Շառլ Ազնավուր, բեմադրիչ Ռուբեն Մամուլեան:
1923 թվականի աշունն էր հավանաբար: Մեծ նավի վրա Ռուբեն Մամուլեանը մեկնում էր դեպի Ամերիկա: Սա մի խիզախ, թե՞արկածախնդիր քայլ էր իր կողմից: Նա Ամերիկայի մասին սկսել էր մտածել Մարկ Տվենի, Օ՛Հենրիի գործերը կարդալիս:
Գրետա Գարբոն խենթանում էր իր համար: Ես ասում էի՝ ամուսնացիր հետը՝ համաշխարհային զույգ կլինեք: Նա պատասխանում էր՝ «Մամա՛, ես դերասանուհու հետ չեմ ամուսնանա, նա շուտով կբաժանվի:
Միշտ պատկերացրել էր իր շիրիմը՝ իր սիրած աղջիկների բերած լելակի թարմ ճյուղերով պատված: Իր սիրած ծաղիկն էր՝ գարնանային նուրբ, անուշ բույրով, մանուշակագույն լելակը՝ եղրևանին:
Բայց 20 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց, և մարդկանց ցավերը թեթևացնելու որոշումը փոխակերպվեց մարդ սպանելու պարտադրանքով: Զինվորակոչվեց տաճկական բանակ` ենթասպայի աստիճանով: Այստեղ ոչինչ հանդուրժեց:
Անցյալում մնացին իր 30 տարվա բոլոր օրերը, բոլոր խենթությունները, բոլոր աղջիկները. Ս.-ն՝ Սերպին, իրականում Սոֆին, որին սիրում էր և կարիքը ուներ՝ իբրև սյուն հենվելու համար:
«Պէտք է հայութիւնը փոխէ իր ընթացքը, պէտք է վերաքննութեան ենթարկե՛նք «հին արժեքները», հին ձգտումները, մեր բոլոր ուզածը, մեր բոլոր ըրածը: Նո՛ր, պէտք է նորէն նստինք ու նորէն մտածենք: Պէտք է խելքի գանք վերջապէս»:
Ռուսը մեզի իր պէտքերուն ծառայացընելէն եւ մեզի շարունակ մեր դրացիներուն հետ կռուեցնելէն ետքը հաշւեյարդարութեան վայրկեաններուն, միշտ պիտի պահէ թաթարին ու վրացիին կողմը:
Հայու մասնաւոր տեսակի մը ներկայացուցիչ է. ծնունդով արեւմահայ, պատրաստութեամբ արեւելահայ, հոգիի որոշ տարրերով՝ Եւրոպացի
Լևոն Շանթը, ում Վահրամ Փափազյանը համեմատել է Մեթերլինկի հետ,հակառակ իրականությանը, պնդում էր, թե ծնվել է ոչ թե 1869թ., այլ՝ 1870-ին: Ինչո՛ւ էր այդպես ջանասիրաբար դա անում. որովհետև կլոր թվերի սիրահար էր:
Կորան, անհետացան նաև գյուղի տանը եղած ձեռագրերը, նաև ղզլբաշների կյանքի մասին պատմող վեպը, որի ինքնագիրը, կարդալու և կարծիք ստանալու համար, փոխանցել էր գրող Արտաշես Հարությունեանին:
1907թ. Հուլիս ամիսն էր՝ Վարդավառի օրերը, երբ Հակոբը բռնեց տունդարձի ճանապարհը՝ նավով, ինչպես և տարիներ առաջ՝ Պոլիս մեկնելիս: Վերադառնում էր Արմտան գրող դառնալու նաև, վերջապես, ամուսնանալու համար:
Հայրը Հակոբին տարավ Ղալաթիա, հանել տվեց Պոլիս գալու կապակցությամբ մեծ մոր և մայրիկի կարած կապույտ կտավից նոր տաբատը և սալթան՝ բաճկոնը, ոտքից գլուխ ճեփճերմակ հագցրեց նրան:
Le Petit Parisien , Le Matin, Paris-Midi Յառաջ և ուրիշ թերթեր շարունակում էին իրենց լուսարձակի տակ պահել 1936թ. Դեկտեմբեր 7 գիշերը Փարիզի Վոժիռար փողոցի 16 հասցեում տեղի ունեցած սպանության հետաքննության ընթացքը:
Տիկին Բրաբիոն Սարաֆեանի դուստրը՝ Անահիտ Փաստրմաճեանը քննիչներին ցուցմունք տվեց իր հետ կատարվածի մասին: Նախ արձանագրվեց, որ դոկտորը իրենց ընտանեկան ատամնաբույժն էր, և Նիկողոսի միջոցով էին ծանոթացել նրա հետ:
1936-ի Դեկտեմբեր 9-ից սկսած, Ֆրանսիայում տպագրվող թերթերը, այդ թվում հայկական, լուր տարածեցին մի արտառոց սպանության մասին, որ տեղի էր ունեցել Փարիզի Վոժիռար փողոցի 16 հասցեում, երկուշաբթի՝ Դեկտեմբեր 7-ի գիշերը:
Շահնուրի վերջին մեղքը՝ 19-ամյա անպիտան աղջիկը, Թուրնե գյուղից: 1945թ. Մայեթը եկել էր հիվանդապահության դասեր առնելու այն նույն առողջարանում, որտեղ անդամալույծ պառկած էր Շահնուրը:
Չկայ բան որ կին մը աւելի շուտ հասկնայ, աւելի շուտ զգայ, քան իր սիրուիլը
Ապրելու համար, Փարիզի մեծ պողոտաներում, նա սկսեց լուսանկարչություն անել: Իր սարքի ոսպնյակի ետևում ամեն բան շրջված էր երևում, բայց աշխարհն իրականու՛մ էր այդպիսին՝ գլխիվայր եղած: «Պույնուզլըները»
Պէտք է աւելի վեր ելլես քան փոթորիկը, որովհետեւ փոթորիկները միշտ գետնաքարշ են,անոնք կ՚ուզեն քանդել ինչ որ չհասկցան
«Արդ Ինտրա ո՛չ հպարտ է ո՛չ համեստ. ինքզինքին գիտակից է միայն. այսինքն իր կարողութեան սահմաններն ու տեսակը լաւ կը ճանչնայ. ինքզինքը կը տեսնէ այնպէս ինչպէս է իրօք...»:
Մի օր Տիրանն իմացավ, որ իր հայրը տարիներ առաջ Վերժինի մորը հարցրել էր. «Մաննիկ հանըմ, աղջիկդ իմ տղուս կուտա՞ս...»: Տիրանն ասում էր, թէ հայրը նախազգացել էր, որ իրենք շատ ներդաշնակ զույգ կլինեն:
«Եթէ կարելի ըլլար որ ջնջէի, այրէի բոլորը ինչ որ գրած եմ, բոլորը ինչ որ խօսացած եմ, եթէ կարելի ըլլա՛ր որ անհետանար անցեալը, եղած չըլլայի ի՛նչ որ եղած եմ, որպէսզի ճշմարիտ լոյսը միայն տարածէի շուրջս»:
Լուսադեմին՝ 4:30-ին աչքերը գոցեց: Տունը, որտեղ մեռավ, իրենը չէր, վարձակալել էր Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում: 1945 թ. ապրիլի 4–ն էր:
Պոլիս-Կեսարիա հակադրության, թե ամբողջության մեջ փորձեց հասկանալ իր որտեղացի լինելը. Պոլիս ծնած, բայց Կեսարիայի լեզվի, բարքերի, մարդկանց և այդ քաղաքի հետ կապված վերհուշերի մեջ մեծցած:
Այնպես որ, մարմնական ցավը, մնաց միայն ի՛ր ցավը, և իր մեկ հատիկը՝ աշխարհի լույսը տեսնելու միակ, բայց տկարացող աղբյուրը՝ իր աղոթքի առարկան:
Տղամարդկանց փրկության՝ գրեթե ոչ մի հույս: Եվ երկու, արդեն ընկերացած, երիտասարդները որոշեցին իրենց գլխի ճարը տեսնել:
Իրավիճակը սարսափելի բարդ էր և օրհասական հայության համար: Սուլթան Համիդի կառավարման դժոխային շրջանն էր:
Տիտանիկի կործանումն ամենաուղիղ առնչությունն ուներ նրա հետ: Այդ հսկա նավով դեպի Ամերիկա էր ճանապարհորդում որդին՝ Վաղինակը։
Արա Սևանյանը աշխարհի 2 հասցեներում ի պահ տվեց իր անհավանական կյանքի մանրամասներն ու ստեղծագործությունները. Նոտաները՝ Սուրբ Ղազար կղզում, իսկ մնացածը՝ Հարավային Քալիֆոռնիայի համալսարանի պահոցում:
: Ֆերջուլյանը հիշում է, որ պարուսույց Վազգեն Կարապետյանը վերցրեց Աշոտ Արզան անունը, մեկ ուրիշ պարող դարձավ Ժորա Մակարյան: Իսկ իր՝ Արշավիր Ֆերջուլյանի համար ընտրեցին Արա Սևանյան անունը՝ Արարատից վերցնելով մի կտոր և Սևանն ամբողջությամբ:
Երբ երեխա էր, Երևանը հաճախ լցվում էր գնչուներով: Մի օր, նրանցից մեկը մտավ Չելյունսկինցիների փողոցում գտնվող իրենց տուն: Մայրը խնդրեց նախ իր ապագան նայել, հետո էլ՝ ավագ որդունը: Գնչուհին ասաց՝ միշտ կհաղթես մրցույթներում:
Մեր հաճոյքները կը նմանին ծաղիկներու. Մէկիկ մէկիկ կը ժողվենք զանոնք կեանքի մէջ, բայց երբ ուզենք անոնցմով երջանկութեան փունջը կապել՝ անոնց թոռմած ըլլալը կը տեսնենք
Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, ո՞ր լեզուի մէջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզուի մէջ
Նա լուսավոր և կահավորված սենյակների փոխարեն նախընտրեց մի գետնահարկ խուց, որտեղ թափանցում էր լույսի միայն մեկ շիթ: Պատերի մեջ փորված կիսակամարների խորություններում դասավորեց գրքերը, աչքի դիմաց փակցրեց մորենական քահանա մեծ հոր նկարը:
Նա մեծ գեղագետ էր,բայց իր անձնական գեղագիտությունը ավելի շատ մահվան գեղագիտությունը էր, քան՝ կյանքի: Նա հաճույքով բեմադրում էր իր մահվան տեսարանները երևակայության մեջ, բայց երբ իրականում գործը հասնում էր դրան, ինչ-որ մի բան նրան ետ էր կանչում ապրելու
«...Ես ալ մէկն էմ անոնցմէ որ ետ դարձան մահուան ճամբաներէն եւ որ իրենց մէջ կը կրեն անմահական բաղձանքները Հայութեան...»:
Եվ Վահան Թեքեյանի ասածին պես «բարի, փափուկ ու սիրող» աղջիկներ չէին: Միայն մեկը՝ մի գեղեցկուհի և տաղանդավոր դերասանուհի՝ Լինդա Դառնելը, ալեկոծեց Սյուրմելյանի հոգին:
Տեղահանության հրամանն առնելով՝ հայրը դեղարանը մեկնընդմիշտ փակելիս, միայն թույնի սրվակը վերցրեց: Գուցե սոսկալի իրավիճակ ստեղծվի, հատկապես ընտանիքի կանանց համար:
Բաքվում կազմակերպված ցուցահանդեսին բուրժուաների վարքը հունից հանել էր Բաշինջաղյանին այն աստիճան, որ մտքով անց էր կացրել թողնել նկարչությունը: Եվ այդպես էլ կաներ, եթե իրապես հափշտակուած չլիներ «գեղարուեստի բարձր սիրով...»:
Իրերը աղմուկով նետեց գետնին, վերնաշապիկը և ձեռքի դանակը «արյունոտեց» ու պառկեց հատակին՝աչքերը փակ: Տանտիրուհին աղմուկի վրա մտավ Գևորգի սենյակ: Խեղճը քիչ մնաց ուշաթափվեր: Մինչ նա օգնություն կկանչեր, Գևորգը վերակենդանացավ՝ էլ ավելի սարսափեցնելով կնոջը:
Տանը գրեթե կահույք չկար: Բայց Գևորգը ստեղծում էր այդ կահույքի պատրանքը: Նա սենյակի պատերին նկարում էր պահարաններ և դարակներ ու մոլորության մեջ գցում հյուրերին: Բայց ամենից վիրտուոզը նրա նկարած գամերն էին:
Գրականության և արվեստի թանգարանի պահոցի իր թղթածրարներում աքսորից գրած առաջին նամակը թվագրված է ՝ ապրիլ, 1915թ.Այաշ:
1909-ին Սիամանթոն մեկնեց Ամերիկա՝ ծանոթանալու հայ գաղթականների վիճակին և գրելու այդ մասին: Իր կոչը տարագիր հայությանը հասցնելու համար նա ընտրեց շատ հուժկու միջոց.