«Անմոռ» ՓԲԸ-ղեկավարվում է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից: «Անմոռ» ՓԲԸ –ի տնօրեն Սահակ Կարապետյանը նախկինում եղել է «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը։
«Քլունգով սամասվալի վրայի ասֆալտը քանդում են, որ փոսը լցնեն, սառն ասֆալտը ինչպես պետք է կպչի փոսին: Դրա համար էլ փոսանորոգումն անորակ է: Մեր Փիրուզյան թաղամասում մի քանի օր առաջ արված ասֆալտը արդեն քանդվել է»,- ասում է տաքսու վարորդ Ջիվան Հակոբյանը:
Գերեզմանատան պահակ Ժորա Ռևազյանն ասում է հանքախորշի պայթեցումների ժամանակ ինքը ականատես է եղել գերերզմանաքարերի շարժին:
Ծաղկաշատի հիմնական դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունեցել: Դպրոցում 11 աշակերտ է սովորում: Հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարանում դպրոցը կունեն երկու աշակերտ: Սակայն 2021թ.-ին և դրանից հետո ևս 4 տարի դպրոցը նորից 1-ին դասարան չի ունենա:
Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցին հարող երկաթգծի 2,609 կմ պաշտպանական գոտիների հողամասերը Ալավերդու համայնքապետերի և ավագանու որոշումներով վաճառվել են 1քմ-ը 810-5000 դրամ կադաստրային արժեքով:
«Ինձ թվում է՝ եթե այստեղից ես գնամ, Ջիլիզայի 2-րդ թաղամասի 7 հա մեր էս տարածքի գլխին վրացիները նորից «պոստեր» են սարքելու»,- ասում է նա:
Հոկտեմբերի 21 Արմեն Ղազինյանը մեզ հայտնեց , որ «Ռսի թալա» հանդամասում փայտածուխի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է:
Գևորգ Ազարյանը իր համակիրներին հայտարարեց , որ բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի ընտրության հոկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքները բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանում:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը Շամլուղի բաց հանքում իր ֆաբրիկայի պոչանքները ամբարելու համար 700 մլն. դրամ ներդրումով 2019-ին կառուցել է պոչանքների չորացման և խտացման արտադրամաս:
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Ալվարդ Դավոյանը ոչ ավանդական մշակաբույսեր է աճեցնում արդեն 5 տարի: Նա հիմնել է «Առողջ սնունդ» կոոպերատիվը և դրա տնօրենն է
Ալավերդու բժշկական կենտրոնում մթնոլորտը լարված է: Հոկտեմբերի 8-ի տնօրենի ընտրության մասին բժշկական կենտրոնի աշխատողները վախենում են բարձրաձայն խոսել:
Շամուտ գյուղի 82-ամյա մեղվաբույծն ասում է, որ մեղուների լավ բերքատվության համար պետք է լինի տաք և խոնավ եղանակ:
Անասնաբույժ Մովսես Սարգսյանը մեզ հետ զրույցում ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց Շամուտում խոզերի ժատախտի փաստը:
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում Հայատանի անկախության տոնի առթիվ բացվել է փախստականներով բնակեցված Մեծ Այրում գյուղի երեխաների նկարների ցուցահանդեսը: Այն կշարունակվի մեկ ամիս:
Կարեն Թումանյանը լավատես է: «Օրենսդրական պահանջը չեն կատարի, մենք հողատերերի գործերը նորից Եվրոպական դատարան կուղարկենք: Ես ակնկալում եմ, որ մարդու խախտված իրավունքը պետք է վերականգնվի»,- ասում է Կարեն Թումանյանը:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) հուլիսի 24-ին Ալավերդի էր եկել` հասկանալու, թե 90-ականներին ոնց է տեղի ունեցել «Հայէկոնոմբանկ»-ի կողմից Ալավերդու պատկերասրահի տարածքի սեփականացումը:
Շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի պոչամբարի հարցում անելիքներ չունի: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել`կարդալով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված մեր գրավոր հարցման պատասխանը:
Վերջերս Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը Ճոճկանի անասնատերերին նամակ է գրել, թե գողին չբացահայտելու պատճառով կովերի գողության գործը պետք է կարճվի:
Այսօր Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի առաջ:
Հուլիսի 1-ին «ՎՏԲ բանկ»-ի կողմից շահագործված «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը խնդրահարույց է:
Այսօր վաղ առավոտյան ժամ 9:00-ից մոտ 30 աշխատողներ էին հավաքվել Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքի առաջ:
Վերջին տարիներին արտագաղթից նվազել է Օձուն խոշորացված համայնքի մեջ մտնող Մղարթ բնակավայրի բնակչությունը:
Ծաղկաշատի ամենատարեց բնակիչը՝ Վարսենիկ Թանդիլյանը 91 տարեկան է: Ասում է՝ 1905թ.-ի Հաղպատի կոմբջջի հիմնադիրներից մեկի՝ Շաքար Բեժանյանի դուստրն է։
Տեր Ատոմ քահանան «Հետք»-ին հայտնեց, որ հրդեհը սկսվել է վանատան էլեկտրական վահանակի կարճ միացումից:
Ջիլիզայում ապրում է 117 մարդ: Վերջին տարիներին սահմանամերձ գյուղի միակ «ձեռքբերումը» շաբաթը մեկ անգամ Ալավերդի գնացող ավտոբուսն է:
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Բարոյանի թողտվությամբ Ջիլիզայի «Ռսի թալա» հանդամասում՝ անտառի սրտում, 2018թ.-ի ձմռանը Կարեն Վարոսյանը փայտածուխի արտադրամաս է հիմնել:
Ձախողման պատճառը հարկային մեծ բեռն էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չկարողացավ փակել:
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցած դժբախտ պատահարից մահացել է ընկերության եռակցող, շնողցի Լեռնիկ Ռամազյանը
Մեծ Այրումում ծառասունկը Արսենը աճեցնում է եղբոր և հորաքրոջ տղայի հետ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը պատմեց, որ մարտի 31-ին Լիլիթը եկել է ոստիկանություն և հայտնել, որ չի ցանկանում տուն վերադառնալ, ուզում է մանկատուն գնալ:
Մղարթցի 84-ամյա Գառնիկ Խաչատրյանի (անձնագրով՝ Գամառնիկ) կյանքը կտրականապես փոխվել է, երբ սկսել է տրակտոր վարել:
Գյուլագարակը 113 հա արոտավայր ունի, որից 40 հա-ը գյուղի շրջակա տարածքում է, 83 հա-ը հեռագնա արոտավայրեր են: Հեռագնա 83 հա արոտավայրերը չեն օգտագործում՝ սարերի անբարեկարգ և անանցանելի ճանապարհների պատճառով:
Գյուլագարակի համայնքապետարանում հստակ չգիտեն, թե որքան հավ է սատկել համայնքի բնակավայրերում:
Տաթև Աղաբաբյանը արդեն 16 տարի ապրում է Գերմանիայում: 2016թ.-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում հող գնել է: Դեբեդը անբարեկարգ ներհամայնքային ճանապարհներով գյուղ է, բայց Տաթևը լավատես է գյուղի ապագայի նկատմամբ:
Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատեր Դավիթ Հարությունյանը ապրիլի 2-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Աքորի գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահե Քամալյանը փետրվարի 19-ին՝ 9:30-ի սահմաններում, Հայ ժողովրդի պատմության դասաժամին դանակով հարվածել է համադասարանցի Ալիկ Թամազյանի ազդրին:
Պայքար Քեշիշյանը 8 ամիս առաջ 200 հազար դոլարով գնել է Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի վարչական տարածքում գտնվող նախկին թռչնաբուծական ֆերմայի 5,5 հա տարածքն ու գոմերը և սկսել է զբաղվել անասնաբուծությամբ:
6,9 մլն. դրամ արժեքով նոր շուկայի կառուցումը Ալավերդիում լայն քննարկման թեմա է դարձել:
Հայ կինոյի երկու հանճարների ֆիլմերը նա որոշել է հայկինոյի բրենդ ներկայացնել զբոսաշրջության իր գործում:
«Երկու թունելներով 16 կմ, 2 մագիստրալով պոչանքը գալիս է պոչամբար, մեկ մագիստրալի երկարությունը 8 կմ է: Պոչամբարում երկու մարդ է աշխատում՝ նրանք կարգավորողներ են»,- ասաց պոչամբարի պատասխանատու Վոլոդյա Սոխակյանը:
Օձուն խոշորացված համայնքի մեջ մտնող Կարմիր Աղեկ գյուղում մեկ ամիս առաջ շահագործվել է «Աղեկի» թռչնաբուծական ֆաբրիկան: Այն ունի 1300 հավ և օրական արտադրում է 800 ձու:
«Հետքը» հարցերին պատասխանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
Հրդեհը ժամանակին մարել չի հաջողվել, և տնակն ամբողջ գույքով այրվել է: Անտառապետն անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար:
Գյուլագարակ համայնքի մեջ մտնող Գարգառը Լոռու մարզի ոռոգման ջուր չունեցող գյուղերից մեկն է: Այստեղ 700 հա վարելահողերից մշակվում է 150 հա-ը: Գյուղը 1500 բնակիչ ունի:
Ա.Ղուկասյանը ցուցարաներին խոստացավ պարբերաբար տեղեկություններ հաղորդել բանակցությունների ընթացքի մասին:
Բժշկական ամբուլատորիայի տնօրենին մտահոգում է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա տարածվող պոչամբարի փոշու մեջ ծանր մետաղների առկայությունը:
Ալավերդիում խիստ վթարային վիճակում գտնվող և տապալման ենթակա 170 ծառ կա:
Այս պահին, քանի դեռ չեմ դիմել դատախազություն, կոնկրետ փաստեր չեմ հրապարակի, բայց իմացեք, որ Լոռու մարզի կրթական և առողջապահական ոլորտում կոռուպցիան շատ մեծ ծավալների է հասել: