Աշոտն այս ընթացքում Կոլխոզաշենի դպրոցի տնօրինության օգնությամբ հեռահար կիսամյակային գրավոր աշխատանքներ է անցկացրել, ստուգել դրանք։
«Հենց դուռը բացվել ա, տղերքն առաջ են եկել, և չեն թողել նկարել։ Մենք քիչ էինք, համ էլ, ռուս խաղաղապահներն այն մեքենայում էին ու իրենք էլ էին քաշում, որ չմտնեին նկարեին»,-պատմում է Վահագնը. հենց այդ մեքենայում է աղջիկներից մեկն ուշաթափվել։
Լիլիթ և Արմեն Կարապետյանները հուղարկավորված են կողք կողքի՝ ընտանեկան գերեզմանատանը։
Սա պետական գումարների ոչ արդյունավետ ծախսման վառ օրինակ է:
Կրկին լռություն է իջնում, այն ընդհատում է Կարենի մայրը․ «Օֆ, էնքան օր կապրինք, էլի»։
Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը:
Ճանապարհից հիմնականում օգտվում են Նաիրի խոշորացված համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Զորավան, Արագյուղ, Բուժական և Սարալանջ գյուղերի բնակիչները։
Սուքիասյանը նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ժամանակը չէ՞ սուբվենցիոն ծրագրերով հիմնել նոր արտադրություններ, մատուցել նոր ծառայություններ, որոնք շարունակական եկամուտ և հարկային մուտքեր կապահովեն:
Պատգամավորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Մհեր Գրիգորյանն ասաց, որ մշակվել է միջոցառման ծրագիր, որն առաջիկայում հանրային քննարկման կդրվի:
Բոլոր լավ բաները կապույտ են, օրինակ՝ մեր մոլորակը։
Սեպտեմբերի 9-ին՝ իր ծննդյան 19-րդ տարեդարձի օրը, կրկին գնում է դիրքեր՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Սեպտեմբերի 13-ին՝ ծննդյան օրից 4 օր անց, Վարդան Աբրահամյանը զոհվում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով։
Զրոյից կառուցել է 400 քմ անասնաշենք, որտեղ պահել է 200 գլուխ ոչխար, 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչուններ: Հետագայում անասնագլխաքանակը կրճատել է` կենտրոնանալով պտուղ-բանջարեղենի մշակության ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է նաև երկխոսություն սկսելը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Ըստ նրա՝ Ղարաբաղի բնակչության իրավունքների և պաշտպանության տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:
Վաչապետը նշեց, որ առաջիկայում նախաձեռնելու են կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի զեկույցը:
Անվտանգությունից ելնելով՝ սեպտեմբերի 13-ից հետո մի շարք աշխատանքներ դադարեցվել են, այդ թվում՝ ճանապարհաշինական, սակայն արդեն վերսկսվել են այդ աշխատանքները:
Վարչապետը նշեց նաև միջանցքի մասին հայտարարություններին, որոնք հնչում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի որոշ անձանց կողմից:
Նիկոլ Փաշինյանի ասելով՝ այն թուղթը, որ բանակցային սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով և բանաձևերով գնահատենք, եղել է կապիտուլյացիայի թուղթ:
Արմեն Խաչատրյանը նշում է, որ մի շարք ընտանիքների դեպքում անասնապահությունը եկամուտի միակ աղբյուրն է, ուստի, հետաքրքրվեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում այդ գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը։ Եռաբլուրում, որտեղ ամփոփված են պատերազմում զոհված զինծառայողների աճյունները, կեսգիշերին մարդաշատ էր։
«Կարող էին էսօր լինել դահլիճում, բայց չէ, շատ ավելի հարմար է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ»։
Կլինի ՍԴ-ում թե Վճռաբեկում, բայց սահմանադրական լիազորություններ իրականացնող անդամների կամզով, կարևորում եմ, որ մարդն իր գործառույթներն իրականացնի։
Պատգամավորի ելույթի ժամանակ ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Մինչ այդ Աննա Վարդապետյանը զբաղեցրել է վարչապետի օգնականի և Արդարադատության փոխնախարարի պաշտոնները։
Վարչապետը նշեց, որ թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, ինչը փաստ է:
Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա:
Վարչապետի խոսքերով՝ Ադրբեջանը պայքարում է նշված հայտարարության երեք դրույթի դեմ:
Վարչապետի կարծիքով, եթե այդ ֆորմատով այդպիսի նախադասություններ են հնչում, դրանք չպիտի մնան անհետևանք:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս փուլում, երբ հայտարարված չէ մոբիլիզացիա, որևէ խնդիր չունեն ապահովելու անձնակազմին:
Նա Կառավարությանը հարց ուղղեց, թե ի վերջո՝ ինչ խնդրանքով ենք դիմել ՀԱՊԿ-ին և ինչ պատասխան ենք ստացել:
Ցուցարարնեը նկատելով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանին, մոտեցան նրան, և սկսեցին հարցեր տալ, ինչի արդյունքում Հովիկ Աղազարյանի ու ցուցարարներից մի քանի հոգու միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, զենք-զինամթերք ձեռքբերելու հարցը 4 բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչը ֆինանսականն է, երկրորդը՝ քաղաքականն է, երրորդը՝ տեխնիկական բաղադրիչն է, իսկ չորրորդը՝ տրանսպոտային բաղադրիչն է։
«Ոչ մեկ չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար։ Որևէ մեկը։ Ես անընդհատ սպասում էի, սպասում էի, լավ մեկը կասի՝ լավ, դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես․․․»
Այս տվյալը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
ՔՏՀԱ տեսչական մարմինը երկու անգամ ստուգումներ է իրականացրել, իրենց հետ բերել են շարժական կշեռք, կշռել մեքենաները, գերբեռնվածների պարագայում՝ տուգանել, բայց տեսչության աշխատակիցների հեռանալուց հետո նույնը շարունակվել է։
«Վերջին անգամ Ժորային տեսել եմ 2020թ.-ի սեպտեմբերի 6-ին իրենց զորամասում, փոխվել էր, լրիվ ուրիշ մարդ ոնց որ լիներ, լրջացել էր, կատակներ էլ չէր անում, էդ մեր վերջին հանդիպումն էր»,- պատմում է Ժորայի մայրը՝ Մանան Սահակյանը:
Ամեն տարվա մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին դռներն է բացում այցելուների առաջ։ Հատկապես երեխաները ոգեւորությամբ են շրջում այգում։
Որ գալիս աղբը դատարկում են էստեղ, 500 դրամ ա, խոսքի 1000 դրամ տալիս են ինձ, անտեր, որբ էրեխեքիս եմ պահում, ոչ հեր ունեն, ոչ մեր:
Երևանի կենդանաբանական այգում տարեկան միջինում 100 կենդանի է անկում։ Երբ համեմատում ենք վերջին 5 տարիների անկումների թիվը այդ տարիներին կենդանաբանական այգու գլխաքանակի հետ, ապա ստացվում է, որ անկումները հասնում են 9-ից մինչև 19 տոկոսի, ինչը, մասնագետ
Մարզահամալիրի երրորդ մասնաշենքում առաջին անգամը չէ որ բռնի տեղահանվածներ են ապաստանում։ 90-ական թվականներին, երբ նոր էին մասնաշենքը նորոգել ու բացումն արել՝ որպես Սովետական միության գլխավոր մարզահամալիր։
Նոյեմբերի 4-ի գիշերը մեզ մոտ Շուշի է ժամանում Արայիկ Հարությունյանը և ասում, որ Քարին տակում բանակի մասնակցությամբ հատուկ օպերացիա է կատարվում: Նրա հեռանալուց հետո ստացանք ինֆորմացիա, որ Քարին տակը մեր վերահսկողության տակ չէ, գալիս են Շուշի։
«Կարելի է ասել՝ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։ Ամենակարևորը՝ մենք համերաշխ ընտանիք ենք, խնդիրները բոլորով ենք տանում ու այն, ինչ ես անում եմ՝ ամբողջ օրս նվիրում երեխաների խնամքին, սիրով եմ անում»,-ասում է Նազիկը։
Մարետա Բալայանը Արցախյան երկրորդ պատերազմում կորցրել է իր երկու որդիներին՝ Վահեին և Դավիթին։ Երկուսն էլ զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Օպերային թատրոնը ապրիլի 23-ին նախաձեռնել էր բացօթյա ոգեկոչման համերգ Թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։
Գևորգյանը, ի թիվս նախագծի դրական կողմերի, առանձնացնում է նաև խնդրահարույց հարցերը։
Երեխաները միակն են, որ Լիաննան կարողացել է փրկել: Տունը, հիշողություններն ու բոլորով ապրած տարիները մնացել են Արցախում։ Ամուսինն այլևս չկա, ընտանիքն ամենից շատ հենց նրա բացակայությունն է զգում։
«1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»․ զոհվածի մայր։
Դասակները նոյեմբերի 8-ի գիշերը կարողացան դուրս գալ շրջափակումից: Անտառներում մարտ վարելով նահանջել են, նոյմեբրեի 9-ին առավոտյան ժամը 4-ին հասել Ստեփանակերտ:
«Հետքը» պարզում է, թե ինչպես են արտերկրից Viber և WhatsApp հավելվածների միջոցով խաբում մարդկանց՝ խոստանալով ցածր տոկոսադրույքով վարկեր։
Մարտի 20-ին, ժամը 18։00-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքնահարկում տեղի կունենա Լեոպոլդոի Սիանոի և Շուշան Հյուսնունցի Happening-ը Սկրյաբինի համար (տարազգայական փորձառություններ)