Ռուսական «Коммерсант»-ը օգոստոսի 11-ին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվում Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին և այն քաղաքական գործընթացներին, որոնք ընթանում են շրջափակված հայկական տարածքի շուրջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի հետ հարաբերությունների խզման դեմ է հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով կարգավորել դրանք:
Ուկրաինան և Մեծ Բրիտանիան Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցություններ են սկսել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կավելանա տեսազանգերի հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն։
Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է քաղաքում պայթյունների մասին։ Նրա տվյալներով՝ հրթիռի բեկորներն ընկել են մանկական հիվանդանոցներից մեկի վրա։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Առնվազն 23 մարդ է վիրավորվել Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պակ Սու Իլին, որն այդ պաշտոնին նշանակվել էր մոտ 7 ամիս առաջ։ Reuters-ը գրում է, որ որևէ պատճառաբանություն չի նշվել, թե ինչու է ԶՈւ ԳՇ պետը հեռացվել իր պաշտոնից։
Էկվադորի մայրաքաղաքում Կիտոյում սպանվել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Այդ մասին հայտնում է տեղական El Universo պարբերականը։
Օգոստոսի 10-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ «Այս գիշեր Սևաստոպոլի մոտ մեր նավատորմը, ՀՕՊ ուժերի հետ համատեղ, ծովի վրա հետ մղեց թշնամու անօդաչուների հարձակումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետը։
Օգոստոսի 10-ի գիշերը ռուսական զորքերը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի Ռովնոյի մարզի վրա: Այդ մասին հայտնել է Ռովնոյի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը։
Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Կա 2 զոհ, 7 մարդ էլ տուժել է։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը, որի հետ քննարկել է նաև ռուս-ադրբեջանական երկկողմ փոխգործակցությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Միացյալ Նահանգները սպասում է Վաշինգտոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի այցին, սակայն այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
ՄԱԿ-ի փորձագետների խումբը մեղադրել է Ադրբեջանին Լաչինի միջանցքը շրջափակելու միջոցով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելու մեջ և կոչ արել անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը:
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքին օգոստոսի 7-ի երեկոյան ռուսական զորքերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Աբու Հուսեյն ալ-Հուսեյնի ալ-Քուրեշին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ղեկավարում էր 2022 թվականի նոյեմբերից, այն բանից հետո, երբ Սիրիայում սպանվեց նախորդ պարագլուխը։
ԱՄՆ-ն երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, կհայտարարի Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Պարբերականի տվյալներով՝ օգնության փաթեթը կկազմի 200 միլիոն ԱՄՆ դոլար։
ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային Abrams տանկերի առաջին խմբաքանակի մատակարարմանը։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշին։ Վերջինիս գնահատմամբ՝ տանկերն Ուկրաինա կհասնեն աշնան սկզբին։
Լաչինի միջանցքի շրջափակման օրվանից սկսած ես Կոնգրեսի իմ գործընկերների ու երկրի ողջ հայերի հետ, կոչ եմ արել Սպիտակ տանը, Պետքարտուղարությանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպավում է, որ կլինի օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ մասին գրում է Hürriyet-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, թուրքական կառավարության անդամները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը չի պատրաստվում հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք։
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այդ որոշումը պայմանավորված է «ազգային անվտանգության նկատառումներով և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության համար»։
Բելգորորդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդ քաղաքի մոտ խոցել են ինքնաթիռի տիպի անօդաչու։
Իտալական թերթի տվյալներով՝ մասնակիցներն այն կարծիքին են, որ խաղաղության ցանկացած համաձայնագրի հիմքում պետք է լինի «հարգանքը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» ու ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության սկզբունքի պահպանումը։
Օգոստոսի 6-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը, կիրառվել են նաև իրանական արտադրության «Shahed-136/131» հարվածային անօդաչուներ։
Օգոստոսի 6-ի գիշերը Դոնեցկի կենտրոնում, Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով, այրվել է Դոնեցկի էկոնոմիկայի և առևտրի ազգային համալսարանի առաջին մասնաշենքը։
Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանում գտնվող Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչուն փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Այն խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։
Ուկրաինայի իշխանությունները բռնազավթված տարածքներից վերադարձրել են 44 զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը։
Նավալնին պատիժը կկրի «հատուկ ռեժիմի» կալանավայրում։ Մեղադրող կողմը պահանջում էր 20 տարվա ազատազրկում։ Քաղաքական գործիչը տուգանվել է նաև 500 հազար ռուբլի։
Կերչի նեղուցին մոտենալու պահին ծովային անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ռուսական «Սիգ» հեղուկանավը։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ծովային ու գետային տրանսպորտի դաշնային գործակալության տարածված հաղորդագրության մեջ։
Սողանքը գրանցվել էր հինգշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, Ռաճայի շրջանում, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով։
Ադրբեջանը և Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը, անհրաժեշտ է դեռ լուծել որոշ բարդ խնդիրներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները միայն կարող են օգնել իրեն՝ հաղթելու 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ մասին նա հայտարարել է Ալաբամա նահանգում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը կարող է կայանալ այս օգոստոսին, սակայն հստակ ժամկետներ որոշված չեն։ Այդպիսի հայտարարությամբ ուրբաթ օրը՝ օգոստոսի 4-ին, հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հոլանդական JDE Peet's ընկերությունը, որին պատկանում են սուրճի Jacobs, L'Or, Tassimo և Douwe Egberts ապրանքանիշները, մինչև տարեվերջ ռուսական շուկայում կդադարեցնի սուրճի ու թեյի օտարերկրյա ապրանքանիշների վաճառքը։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն Ղրիմի կամրջի երկու պայթյունների հետ։
Ռուսաստանի զինված ուժերը օգոստոսի 3-ի գիշերը, իրանական արտադրության «Shahed» անօդաչուներով, հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Այդ մասին հայտնում է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքների շրջանակներում իրեն կարող է սպառնալ գումարային 561 տարի ազատազրկում։ Այդ մասին գրում է The Hill-ը։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա պրովինցիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի։ Այդ մասին հայտնում է The Express Tribune-ը։
Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մարզի հարավարևմտյան հատվածում խոցել են 6 անօդաչու։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի օրը Իրաքյան Քուրդիստանում մի քանի հարված են հասցրել Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան համարում է ահաբեկչական։ Այդ մասին հայտնում է Shafaq News-ը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆի Թրյուդոն, հայտարարել են, որ 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում են։
Չնայած Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին ու մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ։
Վաշինգտոնը հաջորդ շաբաթվա սկզբին կարող է հայտարարել Կիևին ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Ռուսական զորքերը օգոստոսի 2-ի գիշերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների վրա։ Իրանական արտադրության «Shahed» անօդաչուները հարվածել են նավահանգստային ու արդյունաբերական ենթակառուցվածքների ուղղությամբ։