Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սողանքներ են առաջացրել, արդեն 33 մարդ է զոհվել։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, փրկարարները Չհոնջու քաղաքի ջրասույզ եղած թունելից հանել են 7 մարմին։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը շաբաթ օրը Կիև այցելության ժամանակ, խոստացել է, որ իր երկիրն Ուկրաինային կտրամադրի ռազմական բեռների խոշոր խմբաքանակ և հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հուլիսի 16-ի առավոտյան Սևաստոպոլ քաղաքի վրա գրանցվել է անօդաչուների հարձակում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը և Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ռուսական զորքերը հուլիսի 16-ի գիշերը հրթիռակոծել են Խարկով քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, արձակվել են С-300-ի հրթիռներ։
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի թեմայի քննարկման համար ու կոչ անում չներգրավել երրորդ երկրների։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին, սակայն այդ մասին խոսելը դեռևս վաղ է։
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների առաջնորդները Վիլնյուսում հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել են, որ Ուկրաինան ապագայում կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այդպիսի պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը։
Ռուսաստանը մերժել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի խնդրանքն այն մասին, որ օգոստոսին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ ռուսական պատվիրակությունը, Վլադիմիր Պուտինի փոխարեն, գլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Պարբերականի աղբյուրները նրա հնարավոր հեռանալը կապում են կառավարության կազմում վերադասավորումների հետ, որը նախապատրաստում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը, որպեսզի «հանրությանն առավել թարմ թիմ ներկայացնի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ»։
Հուլիսի 15-ի գիշերը Ռուսաստանը հարավային ուղղությունից «Shahed-136/131» տեսակի 6 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա, որոնցից 4-ը հաջողվել է խոցել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պաշտպանական թեմաներով հերթական խորհրդակցությունից հետո, հայտարարել է Բելառուսի կողմից սպառնալիքի բացակայության մասին։
Ռուսաստանը վերադարձրել է ռուսաստանցի 160 զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ուկրաինայում։ Այդ մասին РБК-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը։
Այցի ընթացքում Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և ծաղկեպսակ կդնի պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։
2023 թվականի մայիսին Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան, Վրաստան և Ղրղզստան դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են ավելի քան մեկ երրորդով։ Այդ մասին հայտնում է РБК-ն։
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի ու Երևանի միջև խաղաղության։ Այդ մասին ռուսական news.ru-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
G7-ի երկրները հայտարարություն են ընդունել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ և խոստացել Կիևին մշտապես ցուցաբերել ռազմական աջակցություն։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ճապոնիան, որը 2023 թվականին նախագահում է G7-ում, աշնանը առցանց գագաթնաժողով կհրավիրի։ Այդ մասին Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում հաջողվել է մի կողմ դնել ցանկացած կասկած և երկմտություն այն հարցի շուրջ, թե արդյոք Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի կազմում։
Այդ երկրի մայրաքաղաքում նախագահ Բայդենը կհանդիպի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի, վարչապետ Պետերի Օրպոյի, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրների առաջնորդների հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Բաքվում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 13-ի գիշերը Կիևի ուղղությամբ անօդաչուներ են արձակել։ Ինչպես նշում է ուկրաինական կողմը, ՀՕՊ միջոցները Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում խոցել են մոտ 10-ը անօդաչու։ Դրանց բեկորներն ընկել են Կիևի մի շարք շրջաններում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախընտրում է, որ Իսրայելն ու որոշ այլ ժողովրդավարական երկրներ առավելն անեին Ուկրաինայի համար՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ։ Այդ մասին գրում է Европейская правда-ն։
Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության համաձայնագրի պայմանները և 2025 թվականին կլքի այն։ Այդ մասին նախօրեին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանին՝ Երասխում, ադրբեջանական սահմանի մոտ, մետալուրգիական գործարանի կառուցման համար։ Երեքշաբթի երեկոյան Ալիևը Երևանին կոչ է արել «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Վիլնյուսի LITEXPO ցուցահանդեսային համալիր, որտեղ մեկնարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դրա շրջանակներում այսօր կայանալու է «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ հետ Թուրքիայի հարաբերություններում նոր փուլի մասին։ Հանդիպմանը կադրերը, որն ընթանում էր Վիլնյուսում, հրապարակել է Anadolu գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Այդ մասին Լիտվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ավելի ուշ, Reuters գործակալությունը հայտնել էր, որ SCALP հրթիռների մի մասն արդեն իսկ գտնվում է Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության զրուցակիցների, Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել մոտ 50 այդպիսի հրթիռ։
ՆԱՏՕ-ն պետք է մշտական ռազմաբազաներ տեղակայի ռուսական սահմաններին։ Այդ մասին The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ալիևը նշել է, որ «Երևանի դիրքորոշման մեջ դրական տեղաշարժ կա» և ընդգծել, որ հույս ունի, որ հետագայում ևս կողմերի դիրքորոշումները կմոտենան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-ին մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում են լիտվական և ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ հաստատել է, որ Վիլնյուսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ապստամբությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել այդ ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ գործարանը նախատեսվում է բացել 2025 թվականին։ Այնտեղ կարտադրվեն Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ։
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում։ Այդ երկրի ԿԸՀ նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 87,05 %-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկիրը միանա Եվրոպական միությանը, ապա Թուրքիան պատրաստ կլինի աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Նորանշանակ դեսպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 21-ից։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը՝ հուլիսի 9-ին հանդիպել են Լուցկում։ Այդ մասին հայտնում է Суспільне-ն։ Նրանք այցելել են Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճար։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած է ուկրաինական կողմը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Թուրքիայից Ուկրաինա «Ազով»-ի հրամանատարների վերադարձը հանդիսանում է պայմանավորվածությունների խախտում, որոնք ձեռք էին բերվել ռուսական գերությունից նրանց ազատ արձակման շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
Պորտուգալիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 23-րդ երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Հյուսիսատլանտյան Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախօրեին համանման հռչակագիր էր ստորագրվել Բուլղարիայի կողմից, որտեղ Վլադիմիր Զելենսկին այցելել էր երկու օր առաջ։
Ուկրաինա է վերադարձել «Ազով»-ի հինգ հրամանատար։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա։
Գերմանիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը «հրապարակային չի մեկնաբանում հարցեր, որոնք վերաբերվում են հետախուզության հնարավոր արդյունքներին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը հաջորդ շաբաթ կկայանա Վիլնյուսում, կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Եվրոպայից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից գործընկեր երկրների առաջնորդների հետ։