Արգենտինան չի միանա ԲՐԻԿՍ-ին։ Այդ մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի ապագա նախարար Դիանա Մոնդինոն:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չի մեկնի Անկարա, ինչպես պլանավորված էր նոյեմբերի 28-ին։ Այդ մասին հայտնում է France 24-ը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այցը չեղարկվել է, թե տեղափոխվել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության ու վստահության ամրապնդմանը՝ «Խաղաղ հարևանության նախաձեռնության» շրջանակներում։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը ու պետք չէ կատեգորիկ եզրակացություններ անել Մինսկի գագաթնաժողովին Երևանի բացակայությունից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ դրական է գնահատում ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայի հատվածում հումանիտար դադարի մասով պայմանավորվածության երկարաձգման հնարավորությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է, պետություններից յուրաքանչյուրի հետ կան երկկողմ համապատասխան համաձայնագրեր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։
Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, ինչը խոսում է հայկական կողմից փոխըմբռնման մասին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովներին։
Պատասխանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայության մասին հարցին՝ Օլեյնիկն առաջարկել է դրան «հանգիստ» վերաբերվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը:
Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ նշվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել:
BBC-ն ընդարձակ հոդված է հրապարակել վերլուծաբանների ուկրաինական այցի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ պատերազմում գնալով ավելի մեծ դեր է ունենում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ FPV-դրոնները։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության տրամադրման մասին հարցը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղման վերաբերյալ։
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է Հայաստանին MArG 155 տեսակի ինքնագնաց հաուբիցների մատակարարման մտադրությունը։ Այդ մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը։
Թուրքիան կարծում է, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում որոշումները պետք է լինեն հավաքական։ Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Պենտագոնի ղեկավարը X-ի իր էջում լուսանկար է հրապարակել Կիևի կայարանից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշել են, որ անօդաչուն ունեցել է ինքնաթիռի տիպ։
Հաղթանակից հետո Միլեյը դիմել է կողմնակիցներին՝ խոստանալով Արգենտինան դուրս բերել ճգնաժամից։ «Այսօր սկսվում է Արգենտինայի վերականգնումը»,- նրա խոսքերը մեջբերում է Buenos Aires Times-ը։
Եթե փաստաթղթին կողմ քվեարկի նաև Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ու ստորագրի նախագահ Բայդենը, ապա սա ԱՄՆ նախագահին թույլ չի տա շրջանցել «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխությունը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, Միացյալ Նահանգների միակողմանի դիրքորոշումն է։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնական Երևանից չի ստացել որևէ դիմում այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս կազմակերպությունից։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
ԱՄՆ պետքարտուղարությունը համապարփակ զեկույց է պատրաստում սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց նախադրյալների մասին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այդ մասին փոխանցում է Turkish Minute-ը։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զենքի մատակարարման թեման։
Վրաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում երկու եղբայրական երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության և կայունության ապահովումն է։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ Վրաստանի առաջին ալիքի եթերում։
Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունը վերադարձի իրավունք ունի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուն, ՀՀ վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ քայլեր չձեռնարկել և խորհել հաջորդ քայլերի մասին։
Հունաստանը ողջունում է դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Աթենք՝ մասնակցելու երկու երկրների համագործակցության խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով, հիասթափություն կունենա, ինչպես Ղարաբաղյան հակամարտությունում դա եղել է Հայաստանի հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը, նշել է, որ եթե դա այդպես է, ապա միայն կարելի է ափսոսանք հայտնել։
Եվրամիությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի գիշերը հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։
ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում իսրայելական բանակի առաջխաղացումը։
Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ Նա կփոխարինի Ջեյմս Քլևերլիին, որն էլ իր հերթին նշանակվել է ներքին գործերի նախարար։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, սակայն դա առայժմ օրակարգում չկա: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին: Ինչպես հայտնում է լեհական PAP գործակալությունը, դա արվել է Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նոր գումարման առաջին նիստի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում տեղակայված թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու օրինագիծը։ Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Ադրբեջանը որոշել է Իսրայելից ձեռքբերել Barak MX տեսակի զենիթահրթիռային համալիրի լրացուցիչ համակարգեր։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 1,2 միլիարդ դոլար
G7-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա հունիսի 13-15-ը Իտալիայի Ապուլիա մարզում։ Այդ մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
Իսրայելի անվտանգության ուժերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր ոչնչացրել են շուրջ 20 զինյալների, որոնք առանցքային պաշտոններ են զբաղեցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ին լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի կազմակերպությունն ավելի գործառնական դառնա և փրկվի անհետացումից:
Ռուսաստանի զինված ուժերը նոյեմբերի 12-ի առավոտյան նոր հարված են հասցրել Ուկրաինայի Խերսոն քաղաքին, որի հետևանքով լրջորեն վնասվել է Գոնչարի անվան մարզային գրադարանը։
Միջերկրական ծովում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ամերիկյան զինուժի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ։