Իսրայելը երկու օրվա մեջ երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։
Հյուսիսային Կորեան պատրաստվում է փակել իր առնվազն 10 դեսպանատները, այդ թվում՝ Իսպանիայում, Հոնկոնգում, ինչպես նաև Աֆրիկայի որոշ երկրներում։ Այդպիսով, այդ երկիրը փաստացի կհրաժարվի իր դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների շուրջ 25 %-ից։
Նշվում է, որ նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքն այդ անցակետով կարող է լքել օտարերկրյա անձնագիր ունեցող շուրջ 400 անձ:
Bloomberg-ն իր հերթին նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և հրթիռների աշխարհի ամենամեծ պաշարներից մեկը, որոնք համատեղելի են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից օգտագործվող խորհրդային զենքերի հետ:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախատեսում է այցելել Թուրքիա: Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանին։
Հորդանանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայել դեսպանի վերադարձը կապված կլինի Գազայի հատվածում իսրայելական կողմի ռազմական գործողությունների դադարեցման հետ։
Վրաստանը միտված է ստանձնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդի դերը։ Այդ մասին Վրաստանի I ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։
Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար) մուտքը 2024 թվականի հունվարից օտարերկրացիների համար կդառնա վճարովի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այդ մասին հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը ժամանել է Անկարա՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այդ մասին նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Պաղեստինը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դարձել է Իսրայելի ավիահարվածը, Իսրայելը դա չի հերքում։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ մոտ 150 մարդ մնում է փլատակների տակ, տանսյակներն էլ դեռ փլատակների տակ են։
Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ, փաթեթը նպատակ ունի աջակցել Հայաստանին՝ լուծելու ավելի քան 100 000 արցախահայերի, այդ թվում՝ շուրջ 30 000 երեխաների տեղավորման հետ կապված հարցերը։
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հոկտեմբերի 25-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, «նրան մատնանշել են հայկական ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի հասցեին արված անցանկալի հրապարակումները»:
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանություն է տվել Politico պարբերականին, որի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է իր հետաքրքրությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն որևէ էական տեղաշարժ դեռևս չկա: Այդ մասին TACC-ի փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը՝ հեռավար մասնակցելով APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին։
Մոլդովայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը որոշել է սահմանափակել ռուսական 22 լրատվամիջոցների կայքերին հասանելիությունը։ Այդ մասին նշվում է գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Բելգիայի պետական անվտանգության ծառայությունը ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովին, ինչպես նաեւ ԵՄ-ում ՌԴ ներկայացուցչության մյուս աշխատակիցներին կասկածում է «եվրոպական շահերի դեմ գաղտնի գործունեության» մեջ։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի սեփական պետության իրավունքի ճանաչման։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ռամալայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները հասել են ցեղասպանության մակարդակի, սակայն միջազգային հանրությունն ի վիճակի չէ հակահարված տալ Իսրայելի «ապօրինի հարձակումներին»:
Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործի դնել միջազգային կոալիցիան, որը պայքար է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Այդ մասին նա նշել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպմանը։
Նախարարները նաև քննարկել են «3+3» տարածաշրջանային ձևաչափը, պայմանավորվել շարունակել աշխատանքն այդ հարթակի առաջխաղացման ուղղությամբ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման փորձի մասին լուրը։ Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ գեներալ Փաթրիք Ռայդերը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախների թվում կա ռազմական համալիր, զինվորական դիրք և դիտակետ, որոնք կիրառում է «Հեզբոլահ»-ը։
Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թել Ավիվի օդանավակայան։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFM-TV-ն։ Ըստ ֆրանսիական կողմի՝ նպատակն Իսրայելին ֆրանսիական կողմին համերաշխություն հայտնելն է։
Ադրբեջանում մեկնարկել են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուսական զորքերը հոկտեմբերի 23-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային հրամանատարությունը:
Ուկրաինայի դիրքերը Դոնեցկի մարզի Ավդեևկայի շրջանում պաշտպանված են։ Այդ մասին իր կիրակնօրյա ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսվում է «3+3» ձևաչափով հարթակի հանդիպումը։ Այս անգամ, ինչպես և նախորդ անգամ, այն կլինի «3+2» ձևաչափով, քանի որ Վրաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքը:
Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքների:
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ի պլանային նիստում կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ԵՄ-ին մերձեցման հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Վաշինգտոնում ցուցարարները մտել են Քենոն Հաուս, որը Կապիտոլիումի բլրի վրա գտնվող ԱՄՆ Կոնգրեսի ամենահին գրասենյակային շենքն է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ի առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Թել Ավիվ Բայդենի այցը կայանում է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կտրուկ սրման ֆոնին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետքերով։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Մոսկվայում իր բարձրաստիճան աղբյուրը։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը TACC գործակալության փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։
Նրա խոսքով՝ կատարվածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում, պաշտոնյան որևէ մեկի վրա պատասխանատվություն չի դրել բուժհաստատությանը հարվածելու համար։
ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հրթիռակոծության հետևանքով ավերվել է հինգհարկանի բնակելի շենքի երկու շքամուտք։ Այդ մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։ Երկու մարդ զոհվել է։
Ռուսական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչուները հայտնաբերվել և խոցվել են Բելգորոդի, Կուրսկի մարզերում և Սև ծովի ավազանում՝ հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։