Առնվազն 260 մարդ է զոհվել Իսրայելի հարավում գտնվող Ռեիմ կիբուցում, Գազայի հատվածի սահմանին, «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կողմ է քվեարկել «Կառավարության մասին» օրենքի 40-րդ կետի գործի դրման օգտին, որը կարգավորում է պատերազմական վիճակի հայտարարման կարգը։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոկայանը։
«Համաս» խմբավորման մարտական թևը պնդում է, որ Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ, որը Գազայի հատվածից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, արձակել է շուրջ 100 հրթիռ։
Հոկտեմբերի 8-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ «Համաս» արմատական շարժման գրոհայինները առևանգել են ավելի քան 100 մարդու, ներառյալ խաղաղ բնակիչների և իսրայելցի զինվորականների։
Գազայի հատվածում մոտ 20 000 մարդ ստիպված լքել է իր տները և թաքնվում է ապաստարաններում։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի հումանիտար խնդիրների համակարգման վարչության հաշվետվության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ի գիշերը Գազայի հատվածում հարվածել է «Համաս» արմատական շարժման ավելի քան 400 օբյեկտի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Պաշտպանության բանակին։
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ պրովինցիայում, Իրանի հետ սահմանից ոչ շատ հեռու, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան դրությամբ՝ զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։
Գազայի հատվածում, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով, զոհված երեխաների թիվը հասել է առնվազն 20-ի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հատուկ ուղերձով, որը նվիրված էր Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հարձակմանը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, համաձայն իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության հայտարարության, ընդդիմադիրներ Յաիր Լապիդին և Բենի Գանցին առաջարկել է կազմել ազգային միասնության կառավարություն։
Ավելի քան 300 մարդ է զոհվել, ևս 1500-ը վիրավորվել Իսրայելի վրա պաղեստինյան «Համաս» արմատական շարժման գրոհայինների հարձակումների հետևանքով: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը` հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ Գազայի հատվածի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևում կանգնած է Իրանը:
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 198-ի։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ալ Աքսայի ջրհեղեղ» ռազմական գործողության ընթացքում Իսրայելի քաղաքների ուղղությամբ արձակվել է շուրջ 5 000 հրթիռ, իսկ մի քանի տասնյակ գրոհայիններ ներթափանցել են իսրայելական բնակավայրեր։
Ynetnews-ը գրում է, որ Նեթանյահուն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանների վրա։
Ադրբեջանը Իրանի հետ պայմանավորվել է երկաթգծի կառուցման շուրջ, որը Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջևանին:
Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Երևանում կամ Բաքվում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին կրկին կայցելի Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում հանդես կգա Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածի տարածքից ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելուն: Այդ մասին նշվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պարագայում ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կսահմանի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը ներկայումս արդյունավետ չի լինի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել Է Անդրկովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայերին, ընդ որում՝ Հայաստանը մնում է ՌԴ-ին դաշնակից երկիր։ Այդ մասին «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսել հանդիպման:
Եվրոպական առաջնորդներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Բորելի խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ հակամարտության հետագա զարգացումը կանխելու համար։
Եվրոպացի պատգամավորներն առաջարկում են, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում, նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։
Մոսկվան իսկապես շփվել է Արևմուտքի ներկայացուցիչների հետ Ղարաբաղում իրավիճակի սրումից ոչ շատ առաջ, սակայն դրանք բանակցություններ չեն եղել, որոնց մասին գրել է Politico պարբերականը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 միլիոն ֆրանկ է հատկացրել այն մարդասիրական կազմակերպություններին, որոնք Հայաստանում օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հենց բուն Ղարաբաղում ապրող անձանց։
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։
ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստամբուլում, մինչև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պատճառը Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն են, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Հայաստանում համազգային նշանակություն ունեցող որոշումների ընդունումն իրականացվում է առանց հասարակական կարծիքի վրա հենվելու: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելն լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։
Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի «Azercosmos» տիեզերական գործակալությունը և Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ Azersky-2 ծրագրի համար դիտարկման երկու արբանյակ ստեղծելու մասին։
Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան այդ երկրի ղեկավարությանը հարցեր ունի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը երեքշաբթի երեկոյան կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին հայտնում է Nour News պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին: Euronews-ին տված հարցազրույցում Միշելն ասել է, որ նման եզրակացություն կարելի է անել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով։
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն են:
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի իտալական ծառայությանը՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Գրանադայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումը կարող է խթան հաղորդել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը:
Սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ հայաթափվել է Արցախը, բողոքի ակցիաների պատճառ է դարձել ոչ միայն օտարերկրյա պետություններում հայերի, այլև օտարազգիների շրջանում։