Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում, կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։
Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է «Ձայն» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը զգոնություն է առաջացնում և Մոսկվան խորապես կուսումնասիրի այդ իրավիճակն ու կհետևի դրա զարգացումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։
ԱՄՆ-ն կրկին կոչ է անում անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։
Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության ու կրակի աճին։ Այդ մասին նշվում է դիտորդական առաքելության X-ում (նախկին Twitter) տարածված հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն։
Հյուսիսային Կորեյաի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին մտադիր է այցելել Ռուսաստան, որպեսզի բանակցություններ վարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչուներ, որոնք փորձում էին հարձակվել Մոսկվայի վրա։
Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Նշվում է, որ անձնակազմի հրամանատարությունը Կուլակովի վրա դրվել է սեպտեմբերի 4-ի տեղեկագրում։
Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունները եղել են ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ նեղ։ Մասնակցել են նաև 2 երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը Սև ծովի ավազանի հյուսիս-արևմտյան մասում ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 4 մոտորանավակ:
Սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական զորքերը իրանական արտադրության Shahed անօդաչուներ են արձակել Ուկրաինայի Օդեսայի մարզի հարավային շրջանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին հայտարարությունները տոնայնությամբ անընդունելի են ու Մոսկվայում դրանից խիստ դժգոհ են: Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Թուքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասում առկա իրավիճակը քննարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։
Ալեքսեյ Ռեզնիկովը կթողնի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռեզնիկովի փոխարեն Ուկրաինայի նախագահն առաջարկել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության աջակիցների կեսից ավելին առաջիկա փրայմերիզներում պատրաստ է աջակցել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Հենց այդ փրայմերիզները կորոշեն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը։
Վրացական Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքից մեկ ամիս անց շարունակվում են որոնողական աշխատանքները։ Գործի են դրվել կենդանի ուժ, տեխնիկա, կինոլոգներ: Այդ մասին գրում է SOVA-ն։
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է TRT Haber-ը, քննարկման գլխավոր թեման կլինի Ուկրաինան։
Կիևի դատարանը 2 ամսով կալանավորել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիին` 509 միլիոն գրիվնա (մոտ 12,5 միլիոն եվրո) գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է «Политика страны»-ն։
Ուկրաինայի զինված ուժերը հարավային ռազմաճակատում ճեղքել են ռուսական զորքերի երեք պաշտպանական գծերից առաջինը, որն առավել ամրացվածն էր: Այդ մասին «Տավրիա» խմբավորման հրամանատար, Ուկրաինայի ԶՈւ գեներալ Ալեքսանդր Տարնավսկին։
Ռուսաստանը տարբեր միջոցներով դիմում է հարևան երկրների քաղաքացիներին ու Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին, որպեսզի հավաքագրի նրանց՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ի թիվս այլ երկրների նշվում է նաև Հայաստանը։
PSLV C57 (Polar Satellite Launch Vehicle) հրթիռ-կրիչը, որը տեղափոխում է ավտոմատ կայանը, արձակվել է Բենգալյան ծոցում գտնվող Շրիհարիկոտա կղզու վրա գտնվող ազգային տիեզերակայանից։
Սեպտեմբերի 3-ի գիշերը ռուսական զորքերը Shahed136/131 տեսակի հարվածային անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի հարավային շրջանների վրա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ավելի քան 150 մարդ է տուժել Էրիթրեայի կառավարության հակառակորդների և կողմնակիցների, ինչպես նաև իսրայելական ոստիկանության միջև բախումների ընթացքում: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։Պարբերականի փոխանցմամբ՝ 15 մարդ ստացել է լուրջ վնասվածքներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական այցով կայցելի Իրան։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իրան Հաքանի այցը կայանում է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հրավերով։
Ուկրաինացի հայտնի գործարարը կասկածվում է խարդախության (Ուկրաինայի ՔՕ, հոդված 190) և գույքի օրինականացման (լվացման) մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով (Ուկրաինայի ՔՕ, հոդված 209)։
Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցանկում ներառել է Mars և PepsiCo ընկերությունները, որովհետև նրանք շարունակում են վարել իրենց բիզնեսը Ռուսաստանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա ուկրաինական ծովային անօդաչուների հարձակման կանխման մասին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին The Indian Express-ին պատմել են Ասիայի օլիմպիական խորհրդից (ОСА)։
Հյուսիսային Կորեան թևավոր մի քանի հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչներին։
Գերմանիայի կառավարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես չլուծված հումանիտար խնդիրներով: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։
Թուրքիայի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կլինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Նոր նախագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանային նստաշրջանին։
Սեպտեմբերի 29-ի դրությամբ Դանիայում ռուսական դեսպանատանը պետք է մնա 5 դիվանագետ և 20 վարչատեխնիկական աշխատակից։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է «արտասահմանյան գործակալների» ռեեստրը՝ այնտեղ ներառելով «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովին։
Վլադիմիր Զելենսկին մտադիր է դարձյալ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները կայանան 2024 թվականին՝ պատերազմական գործողություններին զուգահեռ։
ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորականներ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել Պետեր Ստանոն։
NASA-ն հրապարակել է ռուսական «Լունա-25»-ի անկման տեղանքի լուսանկարը, որը չէր կարողացել բարեհաջող վայրէջք կատարել Երկիր մոլորակի միակ արբանյակի՝ Լուսնի վրա։
ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 1-ի գիշերը «Կալիբր» տեսակի երկու հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Բելառուսի տարածքում պաշտոնապես մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունը։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։ Բոլոր երկրները, բացի Հայաստանից, Բելառուս են ուղարկել իրենց զինվորական անձնակազմերը։
Ի թիվս այլ հարցերի խոսնակն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքով արցախահայության տեղաշարժի պայմաններին ու Աղդամի ճանապարհի հնարավոր կիրառմանը։
Սեպտեմբերի 4-ին Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը սեպտեմբերի կեսերին կհասնի Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով երկու աղբյուրների, որոնք կապ ունեն Պենտագոնի հետ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը։ Պատճառը Եվրոպա վերջինիս այցն է, ինչը հավանության չէր արժանացել կառավարության կողմից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքի արգելափակման մասին պնդումները:
ԱՄՆ-ն կարծում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները «պետք է անհապաղ հանդիպեն» և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնություն մատակարարման շուրջ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր իսպանական Տոլեդո քաղաքում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ ««Լաչին» անցակետով Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական բեռ ուղարկելու փորձի համար»:
Ադրբեջանական կողմը հավելում է, որ երիտասարդների նկատմամբ «կիրառվել է 10 օրով վարչական ձերբակալություն» ու դրա ավարտից հետո «նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։