Ստեփանակերտցի Լեւոն Սահակյանը չէր պատկերացնում, որ դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտից Երեւան գալուց ժամեր անց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անորոշ ժամանակով փակվելու էր «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիների կողմից։
Արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է մի քանի կետերի:
Հայաստանի իշխանություններն սկսել են անթաքույց քննադատել ռուս խաղաղապահների գործունեությունը, ու Երեւան-Մոսկվա նկատելի լարվածություն կա:
Կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշել է ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքի մի մասը տրամադրել «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ լիարժեք ռազմական հավասարակշռություն չլինի, Հայաստանը գոնե պետք է ունենա Ադրբեջանին լուրջ վնաս պատճառելու ներուժ:
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը վարչական դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի որոշումներից մեկը, որն, ըստ կենտրոնի, մեծ խնդիրներ է ստեղծելու իր համար:
Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը արգելափակված է ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների կողմից:
Գիշերը, երբ ձայները լռում են, երազանքը Անիին տանում է դեպի Շուշի, որտեղ նորից իրենց տանն է: Ստվերները շրջում են ծանոթ բակերով, որտեղ հիմա ձմեռ է:
Ռուսական կողմը տեղում ո՛չ ունակ է համարժեք արձագանքել սադրանքներին, ո՛չ էլ կարող է անտեսել դրանք: Միաժամանակ տեսանելի է, որ լարվածության աճ է տեղի ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում:
Գործադիրը մտադիր է միավորել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի 4 ինստիտուտ՝ ստեղծելով 2 գիտական կենտրոն:
Մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանը մեր դեմ պատրաստվում է պատերազմի, եւ մենք չունենք 30 տարի, ժամանակը արագացել է, Ադրբեջանը շտապում է, ուստի մենք ամեն օր պետք է աշխատենք այդ տրամաբանությամբ եւ դրան հակազդելու նպատակով:
Սեպտեմբերի 28-ին ազատամարտիկ Յուրա Հարությունյանը պատրաստվում էր 100 հոգի կամավորական տանել Արցախ, երբ կինը զանգել ու ասել էր, որ թոռը՝ Նարեկը, զոհվել է:
Իրանում հակակառավարական ցույցերի աշխարհագրությունն ընդլայնվում է: Այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասում է, որ հիմա ցույցեր են ոչ միայն Թեհրանում, այլեւ երկրի արեւմուտքում գտնվող Քուրդիստան նահանգի քաղաքներում, Սպահանում:
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Ազատության պողոտայի վրա գտնվող ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դարպասները ջարդել են:
Ուրարտական ժամանակներում կառուցված երեւանյան «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքով։
Դաշտում երեւացող ոչխարները կարծես ասեղնագործություն լինեն չորացած խոտերին: Մեր մոտենալուն զուգահեռ հոտը աստիճանաբար հեռանում է:
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լեյտենանտ Մանուկ Միքայելյանը տեսազանգով խոսել էր մոր ու քույրերի հետ։ Առհասարակ նման սովորություն չուներ, զանգում էր, բայց ոչ տեսակապով։
54-ամյա նախկին տիեզերագնացը պատմում է, որ որքան գրավիչ էր թռիչքը, այնքան ճնշող էր․ հուզմունքի հետ մեկտեղ կար նաեւ վախ ու անհանգստություն, բայց հուզմունքն ավելի շատ էր։
Գաբրիելյանը չի ասում, թե ինչու է ՇՄՆ-ն «աչք դրել» հենց այդ շենքի վրա:
Մենք քրիստոնյա ենք, բայց Արեւմուտք չենք։
Կառավարությունը չի հրաժարվել Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում գործող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքը գիտնականներից հետ վերցնելու մտքից:
Երբ չկա ռազմավարություն, դրա արժեքը չգիտակցող մարդիկ ապավինում են ճկուն, ճարպիկ, պահի թելադրաքով ընտրված մարտավարական հնարքներին, ինչը պետության, ազգի մասշտաբով աղետաբեր հետեւանքների է հանգեցում, որպես կանոն:
Որպես Հարավային Կովկաս՝ ներգրավվում ենք համաշխարհային գործողությունների մեջ։ Եթե ավելի լայն նայենք, ապա տեղի է ունենում գոյություն ունեցող աշխարհակարգի թուլացում կամ նույնիսկ փլուզում եւ նոր աշխարհակարգի ձեւավորում։
Արմավիրի մարզի Արգինա գյուղում պուրակ եւ հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում գյուղի երեք զոհերի։
Բակում արդեն տեղադրվել են Հայաստանի եւ Իրանի դրոշները։
Բրիտանացի գիտնական, կլիմայագետ, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դասախոս, Լոնդոնի գիտության թանգարանի նախկին տնօրեն Քրիս Ռափլին (Chris Rapley) սեպտեմբերին Երեւանում կայացած գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ փառատոնի բանախոսներից էր։
Գորիսի Խորենացու փողոցի 36 տան մուտքի մոտ փակցված փայտե «1870» գրությունը անցորդին անտարբեր չի թողնում։
«Հետքի» մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորը 1967 թ․ ծնված Ժորիկ Մարտիրոսյանն է (Շենգավիթ)։ Վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։
ՆԱՍԱ-ում հայեր շատ կան: Կարապետյանն ասում է՝ ամեն չորեքշաբթի միասին ճաշում են, թեեւ հաճախ չի կարողանում միանալ նրանց:
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում կորել էր կապը ԱԻՆ-ի աշխատակցի հետ, որը հետո վերադարձել է հայկական կողմ։
Այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, դա անժխտելի է: Եթե դիտարկենք 2020-ից հետո Ադրբեջանի քայլերը, հնչող հայտարարությունները եւ գործողությունները, կհամոզվենք դրանում:
Ակնհայտ է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքական ախորժակը բացվել է, եւ պահանջները գնալով ընդլայնվում են։
Կապան համայնքի կազմում ներառված Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը Ճակատեն-Ծավ սահմանային հատվածում (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) շարունակում է լարված մնալ։
Ֆրանսիացի մանրէաբան, կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն (Emmanuelle Charpentier) Հայաստանում տեղի ունեցած գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնի հյուրերից էր։
Ամերիկացի ինժեներ Թոնի Ֆադելը (Tony Fadell), որը հայտնի է որպես «iPod-ի հայր», ասում է, որ իր համար ներշնչանքը ցավի աղբյուրի դեմ ցավազրկող գտնելն է։
Կանադացի Քրիս Հեդֆիլդը (Chris Hadfield), որը բացի տիեզերագնացությունից հայտնի է նաեւ տիեզերքում կատարած իր երգերով, այս օրերին Հայաստանում է եւ մասնակցում է գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնին։
Ամեն տարվա մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին դռներն է բացում այցելուների առաջ։ Հատկապես երեխաները ոգեւորությամբ են շրջում այգում։
Մինչեւ պատերազմը ամեն շաբաթ՝ առավոտյան ժամը 4-ին, Վարդան Շախանումյանը նստում էր մեքենան, գնում Արցախի Քաշաթաղի շրջան՝ Որոտանի ու Կովսականի գյուղերը, տեղի գյուղացիներից կաթ գնում ու վերադառնում տուն՝ Գորիսի Վերիշեն գյուղ։
Այդուհանդերձ, եթե Բերձորն ու մյուս բնակավայրերը հանձվեն թշնամուն, եւ Արցախը մնա առանց Հայաստանի հետ կայուն կապ ապահովող որակյալ ճանապարհի, ապա դա կլինի ՀՀ քաղաքական ղեկավարության անհեռատեսության ու բացառիկ ապիկարության եւս մեկ ծանրակշիռ ապացույցը:
Ամռան աստղազարդ գիշերներին Կապանի Բեխ թաղամասում Վահագն Հայրապետյանը հանում է աստղադիտակն, ու հյուրերը նայում են Սատուրնին, Յուպիտերին, իսկ լուսաբացի կողմ՝ Վեներային ու Մարսին։
Երևանի կենդանաբանական այգում տարեկան միջինում 100 կենդանի է անկում։ Երբ համեմատում ենք վերջին 5 տարիների անկումների թիվը այդ տարիներին կենդանաբանական այգու գլխաքանակի հետ, ապա ստացվում է, որ անկումները հասնում են 9-ից մինչև 19 տոկոսի, ինչը, մասնագետ
«Հետքի» հարցերին պատասխանել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը
Ամեն գիշեր Սաթինե Դալլաքյանը քնելուց առաջ բացում է հեռախոսն ու «Տիկտոկ» սոցցանցի ադրբեջանական տիրույթում փնտրում Քաշաթաղում մնացած իր տունը։ Հաճախ գտնում է, բայց հեռվից նկարված։
«Էս բռնակին Յուրիիս ձեռքերն են կպել, դրա համար չեմ ուզում փոխել»,- ասում է հայրը։
44-օրյա պատերազմը շոշափելի բացասական ազդեցություն է ունեցել սահմանապահ դարձած Կապան համայնքի վրա:
Կենսաքիմիկոսները կտրականապես դեմ են գործադիրի մտահղացմանը։ Ինստիտուտը գտնվում է Երեւանի Պարույր Սեւակի 5/1 հասցեում:
Մարինե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նարնջագույն գինի արտադրելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման գինիները դեռ քիչ են Հայաստանում։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները հնարավորություն ստացան առաջանալ մինչեւ Կապանի սահմաններ, Սյունիքի մարզկենտրոնը դարձավ ոչ թե պարզապես սահմանամերձ, այլ հենց սահմանապահ համայնք։
Ռուսաստանն էլ է հայտարարում, որ դեմ է այդ միջանցքային քաղաքականությանը, Հայաստանն էլ է դեմ, այսինքն՝ տեսնում ենք, որ միջանցքի մասին խոսում են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք փոքրամասնություն են։