Խոշորացված Կապան համայնքի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ, հասնելու համար այս պահին կա երկու ճանապարհ՝ Կապան-Գեղանուշ-Ճակատեն եւ Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ։
Փաստորեն, եթե մինչեւ 44-օրյա պատերազմը, այսպես ասած, պարիսպով առանձնացած էինք Մերձավոր Արեւելքից, ապա հիմա այդ պարիսպը կամաց-կամաց թուլանում է, քանի որ Մերձավոր Արեւելքն իր բոլոր խնդիրներով ներխուժում է մեր տարածաշրջան։
Քանի այս իշխանությունը կա, որեւէ լուծում անիմաստ է առաջադրել, որովհետեւ այս իշխանությունն ուղղակի որեւէ խնդիր որեւէ ձեւով չի լուծելու։
Անորոշություն է մեզ մոտ։ Չգիտենք՝ ինչ է լինելու։ Էն օրվանից, երբ թուրքը տեղակայվել է Ճակատենի մոտ, անհանգստություն է ստեղծվել գյուղում։ Իսկ ճանապարհը փակելու օրը հեռու չէր, սպասում էինք, որ էդպիսի միջադեպեր լինելու են։
Իրականում այժմ մենք գործ ունենք դիվանագիտական մեղմասածությունների փուլի հետ, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է կրկին լարվել իրավիճակը։
Նոյեմբերի 7-ին գնդապետ Հովհաննես Ավագյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման։ Գնդապետը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր։
Ռազմական պարտությունը հանգեցրեց նրան, որ անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ-ն գոյություն է ունեցել գրեթե զրոյական ինքնիշխանության պայմաններում։
Հյուրասենյակում մետաղական ծանր լռություն է։ Բաց պատուհաններից մեքենաների ազդանշանների ձայները լցվում են ներս։ Մենք էլի լռում ենք։
2022 թ․ հունվարից նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Սա որոշակի մտահոգությունների տեղիք է տվել գիտական համայնքում, քանի որ կարծիքներ կան, թե այդպիսով աշխատակիցների են կրճատելու, ինստիտուտներ են օպտիմալացնելու կամ միավորելու։
44-օրյա պատերազմի ընթացքում 25-ամյա Սոֆի Սիմոնյանը Հադրութ մեկնած ամենաերիտասարդ բուժքույրն էր: Նա մեկնել էր՝ տնեցիներին չասելով, որ գնում է պատերազմի թեժ կետերից մեկը:
Գրիգի ձիու՝ Միրաժի նկարը փակցված է նրա սենյակի պատին։ Այն նվիրել էր ձիարշավարանի ընկերներից մեկը։ Գրիգը դեռ 4-րդ դասարանից զբաղվում էր ձիասպորտով։
Ցավի մասին խոսելը գրեթե անհնար է: Ու ինչ բառ էլ փորձես գտնել, դժվար է նկարագրել այն: Ցավը մարդիկ լուռ են տանում, ու մի անտեսանելի մորմոք է բարձրանում դրանից ու խորը հոգոց:
44-օրյա պատերազմի ժամանակ խարբերդցի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը լեյտենանտի կոչում է ստացել՝ հրետանային մարտկոցը ղեկավարելու եւ աննախադեպ խիզախություն ցուցաբերելու համար:
2022 թ. հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձը բարձրանալու է: Նրանցից ոմանք, սակայն, ասում են, թե համատարած թանկացումների ֆոնին գոյատեւելու աշխատավարձ են ստանալու:
Այս պատմությունը դրամատիկ ֆիլմի սյուժե է հիշեցնում, որտեղ փորձությունների, դժբախտությունների մի ամբողջ շղթա է:
Հադրութցի վիրաբույժ Ռոբերտ Գեւորգյանը 10 տարի աշխատում էր Հադրութի հիվանդանոցում: Կյանքը խաղաղ էր, քանի դեռ չկար պատերազմը: Հոկտեմբերի 5-ի գիշերը վերջին անգամ հեռախոսի լույսի տակ է տեսել իր տունը, եւ հասկացել, որ այլեւս չի վերադառնալու այնտեղ:
Ադրբեջանական կողմի նման սադրիչ պահվածքի արձագանքը Իրանից բավականին տրամաբանական եւ կանխատեսելի է:
Հայաստանից դուրս ապրող գիտնականների խմբեր պատերազմից հետո դիմել են «ԱՐՓԱ»-ին՝ առաջարկելով միասին քննարկել, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի երկրի համար:
Ցերեկները պատերազմի հիշողությունները ստվերների պես հետապնդում են բուժքույր Մարգարիտա Սարգսյանին, իսկ գիշերները լռության մեջ դրանք, կարծես, կենդանանում են: Վիրավոր զինվորների ձայնը, ցավի աղաղակը դեռ նրա ականջներում է:
Տասնյակ տարիներ ուսումնասիրելով Թուրքիայի քաղաքականությունը՝ կարող եմ ասել, որ դա հռետորաբանություն է, որը նպատակ ունի, այսպես ասած, մոլորության մեջ գցել աշխարհին:
Ադրբեջանական կողմը, արցախյան պատերազմից հետո որոշակի էյֆորիկ առավելություն զգալով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մշտապես փորձելու է խաթարել Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ։
Օպերայի եւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ անվաչմշկորդ (ռոլեր) Թոմին պայուսակից հանում էր չմուշկները, հագնում ու ցատկեր կատարում։
Մենք ծայրահեղ էքստրեմալ իրավիճակում ենք եւ դրանից դուրս գալու համար պետք է ոչ ստանդարտ լուծումներ գտնենք:
Ըստ մեր զրուցակցի՝ եթե չլիներ այն, ինչ եղավ, այսօր այլ հեռանկարների մասին կարելի էր խոսել, սակայն ներկա պարագայում Թուրքիայի ընկալմամբ Հայաստանը, ինչպես պոլսահայ գործիչն է բնութագրում, «գրպանի մեջ լեբլեբի է իրենց համար»։
Այսօր արեւմտահայերենի պահպանությունը համազգային գերխնդիր է. այս համոզմունքին է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:
«Սա պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների եւ նման ձեւով ուզում են ինձնից ազատվել»:
Մենք դավաճան ենք փնտրում, մի քանիսին հերոսացնում ենք, բայց սրանք թույլ ռեֆլեքսիաներ են: Մենք պետք է կարողանանք մեր վերաբերմունքը փոխել հայրենիքի նկատմամբ:
«Պիտի ամեն ինչի պատրաստ լինես: Մի լավ խոսք կա. ասում են՝ ավելի լավ է քո այգում լինես զինվոր, քան մարտի դաշտում այգեպան»։
Հայ դիվանագետները, հայ զինվորականները, ովքեր իրենց երկրին ծառայում են պրոֆեսիոնալիզմով եւ նվիրումով, ունեն պետության զգացում: Բայց նույնը չեմ կարող ասել քաղաքական դասի մասին:
Կարծում եմ՝ հիմնականում այստեղ տարածաշրջանային մրցակցություն է, եւ ԱՄՆ դեսպանի՝ մարզերով շրջագայության ֆոնի վրա փորձ է արվում չեզոքացնել ազդեցության ոլորտներից Հայաստանի հնարավոր դուրս գալը:
Ես վերք վիրակապելուց շատ լավ եմ, բայց կան վերքեր, որոնք չես վիրակապի, իրենք արնահոսելու են էնքան ժամանակ, մինչեւ որ… Սա պարեւտություն չէ, սա դավաճանություն է:
Խնդիրը շատ մեծ է, եւ մտավախություն ունեմ, որ Հայաստանի պաշտպանությունն ամբողջովին Ռուսաստանին հանձնելու դեպքում կանգնելու ենք այն վտանգի առջեւ, որ Ռուսաստանն իրեն հարմար գնով հայկական շահը վաճառելու է Թուրքիային:
Ադրբեջանը եւ Հայաստանը ամբողջովին տարամիտվող տեսակետներ եւ ցանկություններ ունեն, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ փակուղային իրավիճակի:
Սեպտեմբերի 27-ին վիրաբույժ Գեղամ Գրիգորյանը հերթապահության էր, երբ վաղ առավոտյան կինը զանգահարել էր՝ ասելով, որ Արցախում կռիվ է սկսվել:
Վիրահատարանի բուժքույր Արմինե Հարությունյանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ թիրախային վերջին բուժումը ստանալուց մոտ երեք շաբաթ անց լսել է պատերազմի լուրը։
Սեպտեմբերի 27-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, կլինիկական օրդինատուրայի 3-րդ կուրսի ուսանող Խաչիկ Գալստյանը սովորականի պես աշխատանքի էր գնում։ Այդ օրը նրա հերթապահության օրն էր։
Պատերազմից առաջ ասորի Ռուդիկ Սարխոշեւը խնձորենիներ էր տնկել տնամերձ հողամասում: Նա այդպես էլ չտեսավ դրանց բերքը: Կինը՝ Ռայա Սարխոշեւան, մաքրում է կարմրած աչքերը, ապա ցույց տալիս փոքր խնձորենիները:
Գալինա Դանիելովան ուղղում է սեւ գլխաշորը, հետո նայում է տան դարպասին։ Գունաթափ, տեղ-տեղ ժանգոտած դուռը չի բացվում։ Ասորի կնոջ հայացքը մթնում է, չնայած դրսում կեսօր է։
300 տարի հայկական էլիտան նույն հաշվարկի վրա է կառուցում իր ամբողջ քաղաքականությունը՝ ռուսները չեն գնա: Փույթ չէ, որ սրա արդյունքն են մեր բոլոր ողբերգությունները՝ Մեծ եղեռնը ներառյալ:
«Երբ Աստված մեկին շատ է օրհնում, սատանան նրան անմիջապես նկատում է»,- ասում է Դավիթի պապը, եւ հյուրասենյակը լցվում է անափ տխրությամբ:
Գորիսի Ուսուցչի տունն աճուրդով վաճառվել է: Այս մասին «Հետքին» հայտնել է պետգույքի կառավարման կոմիտեն: Ընդ որում՝ գույքը վաճառվել է աճուրդի մեկնարկային գնով՝ 31 միլիոն 876 հազար դրամով:
Մարդիկ մեկ կյանք են ապրում եւ ուզում են այդ կյանքն ապրել արժանավայել, սիրված ու գնահատված աշխատանքով եւ կայուն կամ բարձր աշխատավարձով։
Ամեն առավոտ Աբգարը հեծանիվով շրջում էր նոր արթնացող քաղաքում։ Հիմա հեծանիվը դրված է բարձրահարկ շենքի բացօթյա փոքր միջանցքում՝ կարծես, ներքուստ սպասելով ընկերոջը, որի հետ հարյուրավոր կիլոմետրեր են անցել։
Անկեղծ ասած, գործող իշխանության 50 տոկոսից քվե ստանալն այդքան էլ սպասելի չէր, սակայն խորհրդարան անցած ուժերի հիմնական տրամաբանությունն ու սցենարը կանխատասելի եւ հասկանալի էր:
Կեղտոտված, յուղանյութով պատված ու տկար տեսքով արագիլների աշխարհագրությունն ընդլայնվում է Հայաստանում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը:
Իրանում բավականին անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից. նկատի ունեմ ե՛ւ Արցախյան պատերազմը, ե՛ւ դրան հաջորդած դեպքերը:
Հնարավորինս շուտ, օր առաջ պետք է համապատասխան քայլեր իրականացնել կապիտուլյացիոն պատերազմի հետեւանքների վերացման համար։
Պատերազմի օրերն էին։ Շուշին ռմբակոծվում ու հրետակոծվում էր։ Քաղաքի բնակիչներին սկսել էին տարհանել։ Ավոտբուսներով բակեր էին մտնում, մարդկանց խնդրում հավաքել առաջին անհրաժեշտության իրերն ու արագ իջնել։
Ֆրանսիայից նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն այլեւս չունի արտաքին գործերի նախարարություն կամ պաշտպանության նախարարություն, որ երկիրն անօդաչու է: