Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակչությանը կոչ է արել մեկնել Ռուսաստան, իսկ շրջանների ղեկավարներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և արտակարգ ծառայություններին՝ օգնել բնակչությանը հասնելու սահմանային անցակետեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից։
Հունական Կորֆու կղզու ափամերձ հատվածում՝ Հոնիական ծովում այրվել է իտալական Euroferry Olympia լաստանավը։ BBC-ի փոխանցմամբ՝ բոլոր ուղևորները տարհանվել են, որևէ մեկը չի տուժել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին կիրականացի ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ, որի շրջանակներում կարձակվեն նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նախորդ շաբաթ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել է գրեթե մեկ հինգերորդով: Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 16 միլիոն նոր դեպք, այսինքն 19 %-ով քիչ, քան մեկ շաբաթ առաջ։
Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպառնում ռուսաստանցիներին և չեն պատրաստվում ապակայունացնել Ռուսաստանը։ Այդ մասին Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այն հեռարձակել է Սպիտակ տան յութուբյան ալիքը։
Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը, սակայն հավելել, որ երկու երկրների սահմանին առկա լարվածությունը շարունակում է պահպանվել։
«Հետք»-ը ներկայացնում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի մեկնաբանությունը։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ժամանակ փակ ռեժիմով կքննարկվի նաև ԱՊՀ-ն՝ որպես միջազգային կազմակերպության ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը»,- անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստից հետո լրագրողներին հայտնել է Անֆիմովը։
40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի կառավարությունում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը և 2021 թվականի հուլիսից համակարգում ֆինանսատնտեսական համալիրը։ Բացի այդ, դեռ նախորդ տարվա փետրվարին նա նշանակվել էր անվտանգության խորհրդի անդամ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերին ռադայի պատգամավորներին, որոնք մեկնել են արտասահման, տվել է մեկ օր, որպեսզի վերադառնան Ուկրաինա։ Նման հայտարարություն Զելենսկին արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Կիևում կայացած հանդիպումից հետո։
Ռուսաստանը 1-ին գվարդիական տանկային բանակի տեխնիկան Վորոնեժի հրաձգարանի մոտից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման։ Այդ մասին հայտնում է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը։
Քաղաքական գործչի պնդմամբ՝ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։
Ամենահազվադեպ հանդիպող ծառերն արևադարձային անտառներում են, բայց դրանք արագ անհետանում են կլիմայի փոփոխության և ծառահատման պատճառներով։
Նախօրեին Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից զատ, հեռախոսազրույց են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախօրեին գրել էինք, որ կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Սպիտակ տունը մանրամասներ է հրապարակել երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի բովանդակությունից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այն ավարտվել է Վաշինգտոնի ժամանակով 12:06-ին (Երևանի ժամանակով 21:06-ին)։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Բրիտանացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են նոր մոլորակ, որտեղ տեսականորեն կարող է կյանք լինել, քանի որ գտնվում է, այսպես կոչված, «բնակելիության գոտում», այսինքն այնտեղ կան պայմաններ ապահովելու ջրի հեղուկ վիճակում գտնվելը։
ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են Կիևում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մեծամասնությանն անմիջապես լքել այդ երկիրը։ Այդ մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձր կարգի ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, շաբաթ օրը լրագրողների հետ շփման ժամանակ, խնդրել է տրամադրել տեղեկատվություն փետրվարի 16-ին Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ, եթե այդպիսին կա։
Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բելգիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։
РИА Новости-ի տվյալներով՝ Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են մարտի 12-ին։ Թուրքմենստանի ԿԸՀ-ն ТАСС գործակալությանը ևս հաստատել է արտահերթ ընտրությունների կազմակերպման հանգամանքը։
Այդ երկրի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով` ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, մոտ 2900 մետր բարձրության վրա, շուրջ 8 կիլոմետր երկինք արտանետելով մոխիր և ծուխ:
Ինչպես գրում է պարբերականը, Վաշինգտոնը դաշնակիցներին հայտնել է, որ ԱՄՆ-ն ենթադրում է, որ ներխուժմանը կարող են նախորդել հրթիռային հարվածներն ու կիբերհարձակումները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, կսկսվի համաշխարհային պատերազմ»,- նշել է Բայդենը։
«Հետք»-ը հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք միջադեպի հետ կապված հայկական կողմը բողոքի նոտա է ուղարկել ռուսական կողմին, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ։
Բելառուսում փետրվարի 10-ին մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները, որը կձգվի մինչև փետրվարի 20-ը։
Ադրբեջանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Սպիտակ տունը հայտնել է, որ այլ հարցերից զատ երկու երկրների ղեկավարները քննարկել են Էմանուել Մակրոնի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մակրոնի պնդմամբ՝ ինքը հավատում է Եվրոպայի միասնությանը, «որին մենք պետք է գնանք միասին»։ Անդրադառնալով Ուկրաինայում առկա իրավիճակին, Մակրոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջ շարժվել Մինսկի համաձայնությունների իրականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ այդ երկրի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զորքերի տեղակայման խնդրանքով։ Այդ մասին գրում է Reuters պարբերականը։
Բայրամովի պնդմամբ՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում Հայաստանն առաջ է քաշում նախապայմաններ։ «Դա չի նպաստում դրական դինամիկային»,- նշել է նա։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ Ռուբեն Ռուբինյանին փորձագիտական խորհրդատվություն տրամադրող խումբը ձևավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիմքով։
Գերմանիան Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման ֆոնին ևս 350 զինծառայողների և սպաների կգործուղի Լիտվա՝ ՆԱՏՕ-ի անձնակազմի քանակական ավելացման համար։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրը՝ փետրվարի 8-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայից ժամանել է Կիև, որտեղ մեկնարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունները։ Մակրոնը մինչ այդ Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել առկա ճգնաժամը։
Կրեմլում ուշ երեկոյան ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները։ Նրանք շուրջ 6 ժամ քննարկել են Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամը։
Էրդողանը կներկայացնի «Ժողովրդի դաշինք» քաղաքական միավորումը, որի կազմում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու Ազգայնական շարժում կուսակցությունը։ Բահչելիի խոսքով՝ Էրդողանի վերընտրության համար որևէ խոչընդոտ չկա։
Պատճառը կորոնավիրուսային նոր սահմանափակումների դեմ ընթացող բողոքի ցույցերն են։ Դրա մասնակիցները բողոքում են, որ 14-օրյա կարանտին է սահմանվել ԱՄՆ-ից ժամանած կանադացի չպատվաստված հեռագնաց վարորդների համար։
ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին թվիթերյան գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ադրբեջանի կողմից Հայաստանին 8 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։
Իր ուղերձում Եղիսաբեթ II-ը նաև հայտարարել է, որ իր ավագ որդին՝ արքայազն Չարլզը կլինի բրիտանական գահի հաջորդ թագավորը, իսկ Քորնուելի դքսուհի Քամիլան կստանա կոնսորտ թագուհու կարգավիճակ։