Կուբայի իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։ Այդ մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն ապրիլի 22-ին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
2021 թվականի սկզբին Ռոսկոմնադզորը Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության և նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Շարիի նկատմամբ կազմել էր հարյուրավոր արձանագրություններ, իսկ տուգանքների ընդհանուր թիվը գերազանցել է 100 միլիոն ռուբլին։
Ռուսաստանի բնակչության 5,5 %-ը կամ ավելի քան 8 միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։
ԱՊՀ երկրներից Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտները, մինչև 2021 թվականի հունիսի 15-ը, պետք է լքեն այդ երկիրը, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև սահմանների փակում։
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կտևի առնվազն մի քանի ամիս և կոչ անում միջազգային հանրությանը միջոցներ հավաքել՝ կարիբյան կղզիներին օգնելու համար։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին կպատվաստվի բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով։ Այդ մասին հայտնում է գերմանական Welt պարբերականը։
Եվրոպայում COVID-19-ից մահացությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավար Հանս Կլյուգեն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագիր՝ Ռուսաստանի կառավարության «վնասակար արտաքին քաղաքականության» պատճառով այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը, որը կկայանա ապրիլի 29-30-ը, Կազանում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները պետք է դառնան տարածաշրջանում ամուր խաղաղության հիմք։
Վրաստանի խորհրդարանում արցախյան հարցով տեղի կունենա քննարկում։ Այդ մասին գրում է haqqin.az-ը։ Հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 80 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին Reuters գործակալությանը հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Յուլիա Մենդելը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմն ընդհանուր առմամբ կորցրել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին գրում է РБК-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կժամանի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Հրապարակված տվյալների բազայում առկա են օգտատերերի անունները, լուսանկարների հղումները, օգտատերերի սոցիալական մյուս ցանցերի օգտահաշիվների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև տվյալ օգտատիրոջ կողմից Clubhouse հրավիրվածների մասին տեղեկատվություն։
Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան, որքան հնարավոր է արագ, խաղաղ ճանապարհով լուծեն իրենց խնդիրները։ Այդ մասին գրում է TACC պարբերականը։
Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունը Alibaba ընկերությանը մեղավոր է ճանաչել հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ և տուգանել 18,228 միլիարդ յուանով (2,75 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շոկային է անվանել Անկարայում բանակցությունների ժամանակ աթոռների հետ կապված դիվանագիտական սկանդալը, որից հետո նա «գիշերները վատ է քնում»։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին ընդունել է այդ երկրում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ուկրաինան արդեն իսկ ձեռք է բերել թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով թուրքական Baykar ընկերությանը, որն զբաղվում է Bayraktar տեսակի անօդաչուների արտադրությամբ։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, հետաքննող լրագրող Ռոման Անինի բնակարանի խուզարկությանը զուգահեռ, խուզարկություն են իրականացրել նաև «Важные истории»-ի խմբագրությունում։ Այդ մասին հայտարարել է հենց պարբերականը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Важные истории-ի գլխավոր խմբագիր և Новая газета-ի նախկին լրագրող Ռոման Անինի բնակարանը։ Այդ մասին նշվում է Важные истории-ի տելեգրամյան ալիքում։
Թուրքիայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Անթալիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ։
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ անդրադառնալով նաև ապրիլի 7-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։
2016 թվականին Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձից գրեթե հինգ տարի անց թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին զինվորականների հերթական մեծ խմբին։ Այդ մասին գրում է BBC-ն։
Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն դարձել է դոլարային միլիարդատեր։ Այդ մասին գրում է Forbes-ը։ Իր տարեկան վարկանիշային աղյուսակում պարբերականը Լիտվինենկոյի կարողությունը գնահատել է 1,5 միլիարդ դոլար։
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը Դոնբասում ռազմական հակամարտության կարգավորման միակ հնարավորությունն է։ Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքիայի իշխանությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը Եվրամիության հետ վերսկսելու կառուցողական գործընկերություն բոլոր այն ուղղություններով, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես նախորդ տարի, առաջին հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը 113 միլիարդ դոլարից հասել է 177 միլիարդի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում, հարցազրույց է տվել ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին։ Հետքը ներկայացնում է հարցազրույցում հնչած հիմնական մտքերը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), համաձայն «Газпром экспорт» ՍՊԸ-ի հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի, մինչև ապրիլի 15-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։
Իրանի ողջ տարածքում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերն ու եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բիշքեկի դատարանը ուրբաթ օրը՝ ապրիլի 2-ին երկու ամսով երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խափանման միջոց կալանքը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Այսպես, Աթամբաևը կալանքի տակ կմնա մինչև հունիսի 7-ը։
Թուրքիայում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական շտամով վարակման ավելի քան 180 հազար դեպք, ինչը կազմում է այդ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 75 %-ը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հակամարտության մասին լուրերը Կիևի հերթական հորինվածքն է։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Առնվազն 4 մարդ է մահացել Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Օրանժ քաղաքի գրասենյակային տարածքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում։ Այդ մասին գրում է BBC-ն։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախում հումանիտար հարցերի, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի՝ ապրիլի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերն ընդգծել են, որ Արցախում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Թուրքիայում շուտով կսկսվեն կորոնավիրուսի սեփական արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։ Այդ մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով երկրի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքին։
Վրաստանի բնակչության շրջանում զանգվածային պատվաստումները հավանաբար կսկսվեն 2021 թվականի հուլիս ամսից։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մարտի 30-ին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։
Անիես Կալամարը զբաղեցրել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։