Ենթադրվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 66,3 տոկոս է լինելու։
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Սինանյանը նշեց, որ այդ հարցն իրենց վերահսկողությունից դուրս է, և որ շուկան է որոշում այդ ամենը։
Ըստ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30%-ի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Փոփոխություններից մեկն էլ բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելն է՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։
Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8%-ի շրջանակում։
Փետրվարի 15-ց ունենալու ենք օրական 4 կանոնավոր չվերթ՝ 2 ուղղությամբ։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու։
Կամո Առաքելյանը և նրա հայրը՝ Արթուր Առաքելյանը մասնակցել են իրենց գյուղի՝ Քարին Տակի ինքնապաշտպանական մարտերին: Հայր ու որդի զոհվել են հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից:
Արթուր Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Պատերազմին մասնակցած և պրոթեզավորման կարիք ունենոցող անձանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Վարկային նոր համաձայնագրով հնարավոր կլինի արդիականացնել և՛ Մարտունու, և՛ Վայոց ձորի բժշկական կենտրոնները:
«Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում մոտ 20% անկում կա: Նախորդ տարվա համեմատ տնտեսական անկումը 8.5% կլինի՝ իմ կարծիքով»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ Սփյուռքում մամուլի ջախջախիչ մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, և այդ ուժերը ներկայացնում են իրենց ալտերնատիվ իրականությունը:
Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արտահանումը կարգելվի վեց ամիս ժամկետով։
Վիրավորում ստացած զիծառայողները և քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, օրինակ, սայլակ կամ քայլակ ստանալու համար գործող կարգավորմամբ պետք է ունենային հաշմանդամության խումբ:
Նախատեսվում է նաև դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում:
Մխիթարի մահվան մասին իմացել են, երբ որդու դասընկերը ցավակցել է նրան։
2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Առողջապահության նախարարը նշեց, որ անձնակազմի շրջանում վերապատրաստում կանցկացվի, ինչը թույլ կտա կրկնապատկել աշխատանքի հզորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված:
Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:
Առաջինը վարչապետը հայտնեց Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրի մասին, որից օգտվում է շուրջ 87 000 շահառու, և կառավարությունն այդ նապատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ:
Կառավարությունը միանվագ դրամական աջակցության կտրամադրի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 000 դրամի չափով։
Կչեղարկվեն այն վարչական որոշումները, որոնք կայացվել են ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ից մինչ դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտումների համար
«Սանտիմետրի ճշգրտությամբ գիտենք, թե որ հատվածներում կարող են խնդիրներ առաջանալ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներով դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի: Մյուս փոփոխությամբ կրճատվում է նաև այդ ժամկետը:
Կառավարություն այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելուն:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անհատույց՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախում է:
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշմամբ հաստատվեց սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։
Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կտրամադրվի 8 000 դրամ:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնք փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, և այս պահին ժամանակավորապես Հայաստանում են:
Գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետ:
Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի իր գործընկերների հետ:
Շիրակի մարզպետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, և տեղեկացրել, որ վերջինս կապի մեջ է պաշտպանական գերատեսչությունների հետ՝ իրավիճակը հստակեցնելու համար։
Երիտասարդը որոշել է բիզնեսը վերսկսել Հայաստանում, քանի որ ընտանիքն այլևս սեփական տուն չունի, և առայժմ Արցախ վերադառնալ չի կարող:
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով կիրականացվի զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը:
Եթե թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:
Միջոցառման շրջանակում աջակցության շահառու են համարվում ընտանիքի նաև անչափահաս անդամները:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած միջոցառման հաստատման ամսվանից։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործադիրը կփոխհատուցի 1-ին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձը 100 %-ով:
Վերջինս նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է:
ԱԱԾ նախկին տնօրենը նշեց մի քանի պատճառ, թե ինչու գործող վարչապետը չի ցանկանում հեռանալ իշխանության ղեկից։
Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիանները սկսվեցին այսօր, երբ լրացավ 16 ընդդիմադիր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված հրաժարականի պահանջի ժամկետը։
Քաղաքացիները փորձեցին փակել Աբովյան, Արշակունյաց, Մոսկովյան, Սարյան, Պուշկին փողոցները, Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանությունը որոշ քաղաքացիների բերման ենթարկեց, մյուսներին էլ հեռացրեց փողոցի երթևեկելի մասից:
Վարչապետի չհեռանալու դեպքում ամբողջ Հայաստանում անհնազանդության զանգվածային ակցիաներ կիրականացվեն։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ երրորդ հարցն անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհված զինծառայողների ընտանիքներին և փախստականներին աջակցության ցուցաբերումն է։ Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի բնակիչները կարողանան վերադառնալ։
Ծառուկյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ կարող է հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները, ուստի նրա գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային կառավարություն։
Հանրահավաքին միանալու համար եկել են նաև մարզերից։ Սևան-Աբովյան-Երևան մայրուղով քաղաքացիները ոտքով հասել են Ազատության հրապարակ։