Երկար տարիներ Հայաստանը օկուպացիայի մեջ է պահել Ադրբեջանի յոթ շրջանները, որոնց նույնիսկ երբևէ չի էլ հավակնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 21-ը վիրավորվել Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով։ Այդ մասին, Украинская правда-ի փոխանցմամբ, հայտարարել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ նոր ավագ խորհրդական։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ Էրդողանը, ընդ որում, նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծում ունենալ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը դիտարկում է Ուկրաինային հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Այդ մասին Նեթանյահուն հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարին կարող է այցելել Կենտրոնական Եվրոպա։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին Ռիգայում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումից հետո սկսված լարվածության ֆոնին՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը սկսել է «իրանական լրտեսական ցանցի» որոնումները։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի փաստաթղթերի գործով խուզարկություն է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տանը, որը գտնվում է Դելավեր նահանգում։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Բայդենի փաստաբան Բոբ Բաուերին։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ անիմաստ է համարում Եվրամիության երկրներում Ռուսաստանի դեսպանների առկայությունը։
Համաշխարհային մամուլն արագ սկսեց ենթադրություններ անել, թե ով կարող է լինել կանգնած իրանական ռազմավարական օբյեկտների վրա դրոններով հարձակման հետևում։ Հիմնական սլաքներն ուղղված էին Իսրայելի վրա։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյունների շարք է գրացվել Իրանի ռազմավարական օբյեկտներում, որոնք տեղակայված են երկրի ողջ տարածքով մեկ։
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։ Այդ մասին TACC գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի բազմաթիվ երկրներ համաձայնվել են Կիևին փոխանցել ավելի քան 300 ծանր տանկ։
Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ի երեկոյան զինված տղամարդը կրակ է բացել Երուսաղեմի Նևե Յակով թաղամասի սինագոգերից մեկում գտնվող մարդկանց ուղղությամբ։ The Jerusalem Post-ի տվյալներով՝ զոհվել է 7 մարդ։
Հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է եղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա, որի հետևանքով կա մեկ զոհ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մոսկվան նշում է, որ Երևանը նախընտրել է ընտրություն անել Եվրամիության օգտին՝ տրամաբանական ավարտին չհասցնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության ուղարկման աշխատանքները։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Կիևի երկնքում խոցել են իրանական արտադրության 15 Shahed անօդաչու։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
ԱՄՆ-ն Abrams տեսակի 31 տանկ կմատակարարի Ուկրաինային։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ տանկերը Ուկրաինային կօգնեն «առավել լավ մանևրել բաց տեղանքներում»։
Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա։ Այդ մասին նշվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տելեգրամյան ալիքում։
Տրիբունալը մերժել է Դուբայում գործող «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու՝ Հայաստանի նկատմամբ բոլոր պահանջները՝ այն համարելով ժամկետանց։
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրացական կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին հանդիպումն է ունեցել դիվանագետի հետ։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում վերջին երեք օրվա մեջ երկրորդ անգամ տեղի է ունեցեծ զանգվածային սպանություն և կրկին, ըստ նախնական տվյալների, չինացի ներգաղթյալների համայնքի շրջանում։ BBC-ի տվյալներով՝ 7 մարդ սպանվել է, 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ռուսաստանը շարունակում է վարել բավականին քրտնաջան և բարդ աշխատանք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։
Նորվեգացի գեներալի գնահատմամբ՝ պատերազմում Ուկրաինայի կորուստները «հավանաբար կազմում են ավելի քան 100 000 սպանված և վիրավոր զինվորական»։ Նա նշել է, որ Ուկրաինայում զոհվել է ևս մոտ 30 000 խաղաղ բնակիչ։
Ռուսաստանը դեսպան չի ունենա Էստոնիայում, Տալինը ևս պետք է Մոսկվայից հետ կանչի իր դեսպանին։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլն անվանել է պատասխան միջոց Էստոնիայում ռուսական դեսպանության աշխատակիցների թվաքանակի կրճատման պահանջին։
Եվրամիության՝ Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը համաձայնեցվել է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որն այսօր՝ հունվարի 23-ին ընթանում էր Բրյուսելում։
Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել են Հայաստան քաղաքացիական առաքելության ուղարկման որոշումը՝ «Կովկասում կարգավորմանը աջակցելու նպատակով»։ Այդ մասին նշվում է երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանը, Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում, սկսել է առաջին հայտնի միջպետական արբիտրաժային վարույթը Հայաստանի դեմ։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Յոնսոնի այցը կորցրել է «կարևորությունը և նշանակությունը» և այդ իսկ պատճառով չեղարկվել է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խստացնել այդ երկրում ռուսաստանցիների մնալու պայմանները և դեմ հանդես եկել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։ Այդ մասին նշվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Գերմանիային կոչ են արել Ուկրաինային անհապաղ տրամադրել Leopard տանկեր։ Այդ մասին նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
Նոր Զելանդիայի կրթության նախարար Քրիս Հիփքինսը Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի միակ թեկնածուն է և ընտրվելուց հետո կզբաղեցնի այդ երկրի վարչապետի պաշտոնը։
Ադրբեջանական կողմը պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության մամուլի ծառայությունն անդրադարձել է իսպանացի պաշտոնյայի հարավկովկասյան այցին ու ամփոփել հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հանդիպումների արդյունքները։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացմանը և ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից ցանկանում է տեսնել անկեղծություն «ոչ միայն բառերով, այլև՝ գործնականում»։ ԱՄՆ-ում թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն։
Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջում, եվրոպացի պատգամավորները նոր մոտեցումներ են առաջարկում Արցախում հումանիտար իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Իր ելույթի տեքստը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ցավակցական տեքստը TACC գործակալությանը փոխանցել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Եվրամիությունը նախատեսում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել նոր առաքելություն, որը կարող է կազմված լինել մինչև 100 դիտորդից և կունենա երկամյա մանդատ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico պարբերականի եվրոպական ծառայությունը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրավիրել է մամուլի ասուլիս, որը նվիրված է եղել 2022 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին։ Ի թիվս այլ հարցերի նա անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին ու հայ-ադրբեջանական լարվածությանը։
Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և ևս 14 մարդ, այդ թվում ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինն ու ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լուբկովիչը։
118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոն, որն առավել հայտնի է քույր Անդրե անվամբ, մահացել է երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին։ Նա երկրագնդի ամենածեր բնակչուհին էր։
2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։