Առնվազն 4 երեխա է զոհվել և ևս 4-ը վիրավորվել, երբ մուրճով զինված հանցագործը Բրազիլիայի հարավում գտնվող Բլումենաու քաղաքում հարձակվել է մանկապարտեզներից մեկի վրա։ Ինչպես գրում է BBC-ն, հարձակման պահին մանկապարտեզում եղել է մոտ 40 երեխա։
Հարցազրույցում, ինչպես գրում է ամերիկյան պարբերականը, մշտական ներկայացուցիչը փորձել է «հեռավորություն պահել Մոսկվայից»՝ հայտարարելով, որ կողմնակի քննադատները սխալ են մեկնաբանել Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը համոզված է, որ այդպիսի քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, իսկ Մոսկվան ու դաշնակիցները պատրաստ են դրան։
Արաբական Al-Mayadeen հեռուստաընկերությունը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ, ավելի քան 400-ն էլ ձերբակալվել է։ Ոստիկանության տվյաներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը։
Սա Վլադիմիր Զելենսկու այս տարվա երկրորդ այցն է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Փետրվարին նա այցելել էր Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, իսկ այնուհետ՝ Բելգիա։ Այս այցը, սակայն, տարբերվում է նրանով, որ ավելի վաղ այցի մասին հայտարարվել էր։
Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Ֆինլանդիայի դրոշի բարձրացման արարողությունը, ինչով ազդարարվել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի պաշտոնական անդամակցությունը։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջում։
Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, գիշերն Օդեսայում լսվել են պայթյուններ։ Ընդորում օդային տագնապի ազդանշանը հնչել է քաղաքում պայթյուններից մի քանի րոպե անց, գրել են լրագրողները։
Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նիդերլանդների Վորսհոթեն գյուղի շրջանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Նիդերլանդների ռադիոհեռարձակման կորպորացիան (NOS) հայտնում է, որ գնացքը բախվել է շինարարական կռունկին, որը եղել է երկաթուղային ճանապարհին։
Հիմա ֆիննական կառավարությունը կարող է գլխավորել ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Պետերի Օրպոն։
Չեռնոգորիայում նախագահական ընտրությունների II փուլի արդյունքների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ հաղթել է եվրոպամետ տնտեսագետ, «Եվրոպան հիմա» շարժումից առաջադրված թեկնածու Յակով Միլատովիչը, որն ստացել է ընտրողների ձայների 60 %-ը։
Ադրբեջանը շարունակում է տարբեր մակարդակներով իր դժգոհությունը հայտնել եվրոպական քաղաքացիական այս առաքելության Հայաստանում տեղակայման շուրջ։ Այս առումով Բաքվի ու Մոսկվայի շահերը համընկնում են։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երեքշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն կայցելի Դաշինքի կենտրոնակայան, որպեսզի մասնակցի հանդիսավոր արարողությանը։
Ռազմաճակատում ձմեռային հարձակման հետևանքով, մարտի 31-ի դրությամբ, Ռուսաստանը չի հասել իր առջև դրված նպատակների իրագործմանը, ինչը հանդիսանում է Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ողջ տարածքի գրավումը։
Հաղթանակի հավակնություններ ունեն քաղաքական 3 ուժեր՝ ընդդիմադիր պահպանողականների Ազգային կոալիցիոն կուսակցությունը, աջ պոպուլիստական «Իրական ֆիններ» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ գործող վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ։
Իրանի իշխանություններն սպառնում են «անխնա հետապնդել» բոլոր այն կանանց, որոնք հասարակական վայրերում կլինեն առանց գլխաշորի։ Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Հոլամհոսեյն Մոհսենի Էջեին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկրները փոփոխվում են յուրաքանչյուր ամիս։ Հերթականությունը որոշվում է անգլերենով երկրների անվանումների այբբենական կարգով: Մարտին նախագահող երկիրը Մոզամբիկն էր, իսկ մայիսին այն կնախագահի Շվեյցարիան։
Բողոքի ցույցերն ընթացել են Թել Ավիվում, Երուսաղեմում և մյուս քաղաքներում։ Ընդորում, ամենամեծ բողոքի ակցիային մասնակցել է 170 000 մարդ։ Այնտեղ է եղել նաև ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը։
Պետական այդ բարձր պաշտոնին հավակնում են երկրի գործող նախագահ Միլո Ջուկանովիչը և տնտեսագետ Յակով Միլատովիչը։ Երկու քաղաքական գործիչներն ունեն արևմտամետ հայացքներ, սակայն Միլատովիչը կողմ է հանդես գալիս նաև Սերբիայի հետ կապերին։
Ուկրաինան Լեհաստանից պատվիրել է Rosomak տեսակի 100 ութակնանի մարտական զրահափոխադրիչ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Գնումը կվճարվի այն գումարներից, որոնք Ուկրաինային կտրամադրեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հարյուրավոր ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են այդ երկրի նախագահի պաշտոնական կայք էջում։
Հաղորդվում է, որ Փենսիլվանիա նահանգում առանց հոսանքի է մնացել մոտ 140 000 բաժանորդ։ Եվս մոտ 82 000 բաժանորդ էլ առանց էլեկտրականության է մնում Օհայոում և ավելի քան 65 000-ը՝ Վիրջինիայում։
Եգիպտոսը և Սիրիան վարում են նախնական բանակցություններ խզումից ավելի քան 10 տարի անց դիվանագիտական հարաբերությունների ամբողջական վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները համարում է սադրանք և Վաշինգտոնին ու Սեուլին զգուշացնում, որ նրանք գործ ունեն միջուկային պետության հետ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատրաստվում են դատել գործարար փաստաթղթերի կեղծման համար, նրա նկատմամբ կառաջադրվեն «բազմաթիվ մեղադրանքներ»։ Այդ մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են գործի նյութերին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը:
Ուկրաինայի նախագահի հետ միասին այնտեղ են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Քանանի Չաֆիի խոսքով՝ այդ համագործակցությունը «դավադրություն է, որն Իսրայելն Ադրբեջանի տարածքում պատրաստում է Իրանի դեմ»։
Թուրքիայի կողմից անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացումը վերացրել է վերջին խոչընդոտը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում, կոչ է արել լքել այդ երկիրը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրա խորհուրդը տարածվում է նաև բոլոր լրագրողների վրա։
ԱՄՆ-ն երկուշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան անանուն երեք պաշտոնյայի։
Ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Մկրտիչևը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ներգրավված է եղել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև ավելի քան երկու տասնյակ զենքերի ու սպառազինության առքուվաճառքի կազմակերպման գործընթացին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը ժամանակավորապես սահմանափակել է այդ երկրի տարածքում ChatGPT չաթ-բոտի կիրառումը, որը թողարկվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնից ազատել է այդ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այն բանից հետո, երբ վերջինս հանրայնորեն կոչ արեց կառավարությանը դադարեցնել վիճահարույց դատական բարեփոխումների ընդունումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել «Россия 24» հեռուստաընկերության եթերում։
Ֆրանսիայի արևմուտքում՝ Սենթ Սոլին դեպարտամենտում ֆերմերային տնտեսությունների ոռոգման համար ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
Զուգահեռաբար, արևմտյան դիտորդները Թուրքմենստանում ընտրությունները չեն համարում արդար և ազատ։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, քվեաթերթիկներում չկա ընդդիմադիր որևէ քաղաքական գործիչ, իսկ երկրում գործում է քաղաքական կոշտ գրաքննություն։
Շաբաթ օրը երեկոյան Իսրայելում ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցների ընդհանուր թիվը, ըստ կազմակերպիչների, հասել է 630 000-ի։ Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը։
Պատճառը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային որոշակի առաջխաղացումն է։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Ռուսաստանը պատրաստվում է կենտրոնանալ ուկրաինական նոր հակահարձակման և պաշտպանության վրա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրա համար երկրին անհրաժեշտ է զենքի լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, ծանր սպառազինություն ու կործանիչներ։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբը։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։
Առաքելության զեկույցը տվյալներ է պարունակում առնվազն 25 ռուսաստանցի և 15 ուկրաինացի ռազմագերիների մահապատժի վերաբերյալ։
ՀԱՀ կառավարությունը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի խուսափի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ օրդերի կատարումից, եթե վերջինս որոշի մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցմանը։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որը համարվում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման պայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։