Նախագիծը զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կախված այդ կանոնները խախտելու նշանակությունից, հետևանքի բարդությունից՝ կնախատեսվեն համապատասխան կարգավորող միջոցներ։
Ըստ նախագծի՝ գնորդը կպարտավորվի պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում ևս մեկ որոշում էր ընդունվել, որով Արցախին 20 մլրդ դրամի վարկ էր տրամադրվել՝ բնակելի տների կառուցման և կահավորման պատակով։
«Գրեթե բոլոր ընկերությունների հայտերում կան այնպիսի խոստումներ, պարտավորություններ, որոնց մի մասն անհնարին է իրագորրծել»,- նիստի մեկնարկին հայտնեց Տիգրան Հակոբյանը։
Ինչպես տեղեկացրեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ տրամադրվող պետական աջակցության չափը նախնական գանահատմամբ շուրջ 10 մլրդ դրամ է։
Ըստ Գնել Սանոսյանի՝ ծրագրերի ընդհանուր գումարն անցել է 22 մլրդ դրամը, որտեղ Կառավարության մասնաբաժինը մոտ 14 մլրդ դրամ է։
Կառավարությունն առաջարկում է առաջին շինթույլտվության ժամկետի ավարտման դեպքում անավարտ շինարարության համար գույքահարկը վճարել այնպես, ինչպես ավարտված շենքի պարագայում։
«Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ»։
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023թ-ի վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 %:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցը զեկուցելիս նշեց, որ բացի այս՝ չզեկուցվող հարցերով գումար են հատկացրել նաև 8 մնակապարտեզների և 13 դպրոցների նորոգման համար։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ ինքը հրաժարվելու է անձնական բժիշկ ունենալուց, և առաջարկելու է այն կիրառել հաջորդ ԱԺ նախագահի դեպքում։
«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է»,- ասաց նա։
-Վերջիվերջո, Դուք խախտում թույլ տվե՞լ եք, երբ նահանջել եք մյուս անձնակազմը թողնելով,- հարցրեց դատավորը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ վկան կարող է չպատասխանել հարցին։
Աջափնյակը ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 224 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100 %-ի բաժնետեր է Վարուժան Խալաթյանը։
Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթավորվել, նախագծվել և նախահշվային բոլոր փաստաթղթղերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն հիմնանորոգման աշխատանքները փաստացի կատարվել են 4-րդ փողոցում։
Նորակոչիկների գումարտակի անձնակազմի մի մասը, հետևելով Բաբայանին, կարողացել է փրկվել։ Մյուս մասը, որին չէին զգուշացրել հակառակորդի տեղակայման մասին, գնալով սխալ ուղղությամբ՝ զոհվել է։
Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2026 թ-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։
Ըստ նախագծի՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ դեռ անկում ունենք։
1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ եթե պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվեն, ապա պայմանգրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում։
44-օրյա պատերազմից հետո կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել նաև Հոլանդիայում։ Կան նաև նույնականացված մարմիններ, որոնք դեռևս չեն հուղարկավորվել։
«Համաձայն եմ այն տրամաբանության հետ, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»։
2022 թ-ի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2023 թ-ի մարտի 31-ը ներառյալ կզորացվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
«Հաճույքով պետք է արձանագրեմ, որ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել։ Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում Կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը։
«Նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»,- ասված է հիմնավորման մեջ։
«Առաջարկել ենք Կրթական գիտությունների ինտիտուտ, քննարկումները շարունակվում են»,- ասաց նա։
«Թոռնիկներն առիթից օգտվել են, և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց՝ մետրոյի նոր կայարանի նախագծի արժեքը 1 միլիարդ 848 մլն դրամ է։
7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։
Զինծառայողն ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն՝ նույնիսկ ավելին:
Դիվիզիայի հրամանատարը գումարտակի շրջափակման մեջ հայտնվելու մասին իմացել է մի քանի օր անց։
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Դեմիրճյանների ընտանիքը պատրաստվում էր նշել 10 երեխաներից ամենակրտսերի՝ Ադրիաննայի միամյակը։ Բայց լուսաբացին պայթյունների ձայներ լսվեցին․ պատերազմ էր սկսվել։
Եվս 15 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցման համար։
Ռադիոցանցի սարքերի-սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է 1,1 մլրդ դրամ:
Ըստ նախարարի՝ համայնքներում իրականացվել են փողոցների ասֆալտապատման ծրագրեր, լուսավորության ցանցեր են անցկացվել, շենքերի տանիքներներն են հիմնանորոգվել և այլ ծրագրեր են իրականացվել։
Նախագծով առաջարկվում է նաև գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»:
Նախագծի ընդունման դեպքում 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում: Ծախսերը կնվազեն մոտ 100 մլն դրամով։
Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում աջակցություն կտրվի յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով:
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ կսահմանվի 2023 թվականի մարտի 1-ը։
Դավիթը բանակ էր զորակաչվել 2021թ-ի հուլիսին։ Ծառայել է Էջմիածնի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել է Կապան։ Սեպտեմբերի 24-ին կլրանար նրա 20 ամյակը։
Ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վյրագություններ ցուցաբերել, դա միջազգային մարդասիրական ուժի խախտում է։
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8,5 կմ։
«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասաց Ասրյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց քաղաքացիական անձ։