Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուջեն կարող է օգտագործվել ավելի կարևոր նախագծերի համար:
Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպումը։
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։
Նավալնու մահը մեկնաբանում են նաև համաշխարհային առաջնորդները՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ռուսական իշխանության մյուս ներկայացուցիչներին։
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 60 000 ռուսաստանցի զինվորական, իսկ վիրավորների թիվը 3-4 անգամ ավելի է։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության նոր կազմը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։ Վարչապետի պաշտոնը դարձյալ կզբաղեցնի Ալի Ասադովը։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութում։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայությունը։
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է ավելի քան 28,6 հազար մարդ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
Այցի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Դաշինքի երկրները պարտավորվել են Ուկրաինային փոխանցել միլիոնավոր անօդաչուներ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հանրապետական Մայք Թըրները հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է «ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի» մասին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել «գաղտնազերծել բոլոր տեղեկությունները», որոնք վերաբերում են այդ «սպառնալիքին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Մոսկվայի համար ավելի նախընտրելի է Ջո Բայդենը, քան՝ Դոնալդ Թրամփը: Այդ մասին նա ասել է ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պատժամիջոցները չեն հաջողվել համաձայնեցնել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է հանդես եկել Չինաստանի և Հնդկաստանի այն ընկերությունների նկատմամբ սահմանափակումների հայտարարմանը։
Փետրվարի 15-ի ցերեկը հրթիռակոծվել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքը։ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 18 մարդ վիրավորվել է։
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանում Հայաստանի համար ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չեն տեսնում։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել տարածաշրջանում Անդրկովկասի մաս չհանդիսացող պետությունների ուժերի ներկայության դեմ:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Մոսկվան և Բաքուն նոր շփումներ են նախապատրաստում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ապագայի և այնտեղ հայ բնակչության վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման փորձերը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան քայլերը ևս մեկ ազդակ էին Երևանին և նրա հովանավորներին: Նման հայտարարությամբ խորհրդարանում երդմնակալության արարողության ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ ու կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել սահմանին առկա լարվածության թուլացման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Մարիա Զախարովան։
Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել Ալիևի երդմնակալության արարողությունից և Ադրբեջանի նախագահի պաշտոնը վերստանձնելուց հետո: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայք էջում։
ՀԱՊԿ այս պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը «ձգտում է ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա»՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է այցելել Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ Ուկրաինային ռազմական օգնության հատկացումն արագացնելու համար: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ֆրանսիան Լիբանանին Իսրայելի հետ հաշտեցման պլան է առաջարկել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Նախկին նախագահի փաստաբանների հայտարարության մեջ ասվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ամիսներ տևելիք դատավարությունը «կխաթարի նախագահ Թրամփի՝ նախագահ Բայդենի դեմ քարոզարշավ վարելու հնարավորությանը»:
Եվրամիությունն ու Հայաստանը որոշել են սկսել երկկողմ համագործակցության հավակնոտ ընդլայնման ուղղությամբ աշխատանքը։ Նման հայտարարությամն հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին հաղորդագրություններով։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում իրավիճակի ներկայիս սրման վերաբերյալ և հույս ունի, որ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը կշարունակվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Բաքուն և Երևանը կարող են շուտով ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ռուսական «Известия»-ին տված հարցազրույցում նման պնդմամբ հանդես է եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ռուսաստանը պետք է Հայաստանից հավաստիացումներ ստանա Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական կողմը նրան մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ:
Ռուսական զորքերը Shahed տեսակի անօդաչուներով հարվածներ են հասցրել Խարկովին և Վելիկի Բուրլուկին, ինչի հետևանքով կա 7 զոհ։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Առնվազն 15 մարդ Է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի գիշերային հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ հարձակումն իրականացվել Է Գոլանի բարձունքներից, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում արձանագրված լուրջ խախտումների մասին: Ինչպես ասված է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ, դա անհանգստությության առիթներ է ստեղծում:
Ռուսական զորքերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդ մասին հայտնում է Սումիի մարզային զինվորական վարչակազմը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին: Այդ մասին Զելենսկին հայտնել է իր երեկոյան տեսաուղերձում։
Ցանկության դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը տարածաշրջան։ Այդ մասին TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Հյուսիսային Կորեան Կորեայի Հանրապետությանը համարում է իր անփոփոխ գլխավոր թշնամին և պատրաստ է բռնազավթել այդ երկր տարածքը արտակարգ հանգամանքների առաջացման դեպքում, որոնք պահանջում են սեփական անվտանգության ապահովում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել:
Վլադիմիր Զելենսկին վերջապես հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին։ Ուկրաինայի նախագահի որոշմամբ՝ Վալերիի Զալուժնիին կփոխարինի Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության ազնվության վերաբերյալ և մատնանշել լցոնումների դեպքերի մասին։
Կոբախիձեին վարչապետ նշանակելու և նրա գլխավորած կառավարության հաստատմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 10-ը: