Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի, ինչի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին
Ռուսական զորքերը, հավանաբար, 2024 թվականի ամռանն ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Դաշինքի անդամ երկրներին կոչ է արել առաջիկա 20 տարում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Շոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 25 հազարին։ Այդ մասին Al Jazeera-ի փոխանցմամբ հայտնել է պաղեստինյան այս անկլավի առողջապահության նախարարությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա և Հյուսիսային Կորեա այցերի ճշգրիտ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհ է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 18-ի գիշերը Լենինգրադի մարզի տարածքում անօդաչու է խոցվել։ Այս մարզի տարածքում անօդաչուի խոցման մասին ռուսական իշխանությունները հայտնում են Ուկրաինա ներխուժումից ի վեր առաջին անգամ։
Պեկինը մերժել է Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման Կիևի առաջարկը։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսական զորքերը հունվարի 18-ի գիշերն անօդաչուներով կրկին հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակման ընթացքում գործի է դրվել Shahed 136/131 տեսակի 33 անօդաչու։
Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցության վերաբերյալ բանաձև է ընդունել, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախում նախորդ տարվա սեպտեմբերին Բաքվի սանձարձակ հարձակման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրում՝ այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ռուսական բանակը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Ինչպես հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Խարկովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ, ենթադրաբար, С-300 զենիթահրթիռային համալիրից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բացառել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը: Նման հայտարարությամբ Ելիսեյան պալատի ղեկավարը հանդես է եկել իր մամլո ասուլիսի ժամանակ։
Նման հայտարարությամբ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Սաուդյան Արաբիան դեռևս պաշտոնապես չի միացել ԲՐԻԿՍ-ին։ Այդ մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի առևտրի նախարար Մաջիդ ալ-Քասաբին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Այովայում Հանրապետական կուսակցության փրայմերիզում հաղթելուց հետո, խոստացել է «շատ արագ լուծել Ուկրաինայում պատերազմի հետ կապված իրավիճակը»՝ վստահություն հայտնելով, որ կկարողանա երկխոսության հրավիրել երկուսին էլ։
Ղրղզստանի ոստիկանությունը հունվարի 16-ի առավոտյան խուզարկություններ է իրականացրել «Айт Айт Десе» և Temirov Live անկախ մեդիանախագծերի նախկին և գործող աշխատակիցներին պատկանող բնակարաններում և լրատվամիջոցների գրասենյակներում։
Հութիների ներկայացուցիչը նաև ասել է, որ խմբավորումն այսուհետ «օրինական թիրախներ» է համարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր ռազմանավերը՝ հունվարի 12-ի գիշերը Եմենին հասցված զանգվածային հարվածների պատճառով:
Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։ Այդ մասին Զելենսկին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Գալանտի խոսքով՝ դրանից հետո Գազայի հյուսիսային հատվածում կսկսվի պատերազմի «հաջորդ փուլը»: Ընդ որում, Իսրայելի պաշտպանության նախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Հանրապետական կուսակցության ներկուսակցական քվեարկության I փուլի ժամանակ, որն ընթանում էր Այովա նահանգում, ստացել է կոկուսի (կուսակցության անդամների կամ աջակիցների հավաք-խմբ.) մասնակիցների մեծամասնության աջակցությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարածքի՝ մասնավորապես Էրբիլ քաղաքի շրջանի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Ըստ նախնական վարկածի՝ հարձակումից հետո տղամարդիկ, փորձելով փախչել այդտեղից, առևանգել են ավտոմեքենաներից մեկը ու չկարողանալով կառավարել մեքենան, բախման հետևանքով, մարմնական վնասվածքներ հասցրել ավտոբուսի կանգառում գտնվող մի քանի քաղաքացու։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կարծում է, որ այս տարին կարևոր նշանակություն կունենա ամբողջ եվրոպական աշխարհամասի համար, հատկապես ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների համատեքստում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսանելի ապագայում կայցելի Փհենյան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը պաշտոնական այցով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք այցելելու գործող հրավեր ունի:
Դանիայի թագուհի Մարգրետե II-ը կիրակի օրը՝ հունվարի 14-ին Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում ստորագրել է գահից իր պաշտոնական հրաժարման մասին հրամանագիրը։ Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Մարգրետե II-ի որդուն՝ Ֆրեդերիկ X-ին հռչակել է Դանիայի նոր թագավոր։
Լիբանանի կառավարությունը կարգադրել է մի քանի գերատեսչություններ բերել բարձր պատրաստվածության վիճակի՝ Իսրայելի հետ հնարավոր պատերազմի մեկնարկի պատճառով։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը հունվարի 14-ի երեկոյան Ազովի ծովի վրա խոսցել են ռուսական А-50 հետախուզական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում են «РБК-Украина»-ն, «Суспильне»-ն և «Громадьске»-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի ղեկավարի աթոռի համար պայքարող յոթ թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան-խմբ.) կուսակցությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, որը շինծու գործի շրջանակներում այդ երկրում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հայտարարել է Կիևին 2,5 միլիարդ ֆունտ օգնության մասին։ Այդ մասին բրիտանական վարչապետը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Reuters-ին ուղղված իր հայտարարության մեջ հաստատել է, որ Բաքվի կողմից ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։
Մոսկվան Lեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հասցեին հայ քաղաքական գործիչների մեղադրանքները «ապակառուցողական» է համարում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միացյալ Նահանգները հավատում է Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման հնարավորությանը։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը։
Ելիսեյան պալատը, վարչապետի պաշտոնում Գաբրիել Ատալի նշանակումից երկու օր անց, ազդարարել է կառավարության նոր կազմը։
Էստոնիայի իշխանությունները որոշել են մինչև 2027 թվականը Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության փաթեթ տրամադրել։ Այդ մասին Տալլինում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հատվածները։
Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն։ Վերջինիս փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 34-ամյա Ատալը զբաղեցնում էր Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը։
Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Ատալը վարչապետի պաշտոնում Էլիզաբեթ Բորնի հավանական իրավահաջորդն է։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։