Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ դա կարող է Դաշինքի անդամներին ստիպել ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ռուսական զորքերը դեկտեմբերի 21-ի գիշերը Shahed տեսակի 35 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա: Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 34 անօդաչու։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին՝ նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է, որ Չինաստանը մտադիր է իր կազմում ներառել Թայվանին։ Այդ մասին գրում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Իսրայելի իշխանությունների՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց մեկ շաբաթով մարտական գործողությունների դադարեցման առաջարկը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։
Մոլդովան մինչև 2024 թվականի վերջը վերջնականապես կլքի ԱՊՀ-ն։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Դոյնա Գերմանը: Այդ մասին փոխանցում է Sputnik Молдова-ն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները:
Գազայի հատվածի բնակիչների կեսը տառապում է խիստ սովից, իսկ 90 %-ը կանոնավոր սնունդ չի ստանում։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ հղում անելով Պարենի համաշխարհային ծրագրին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «ուժային ճանապարհով բացել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք»։
Ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իսրայելը, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ապահովելու համար, Գազայի հատվածում պատրաստ է ևս մեկ հումանիտար դադարի ու անկլավի բնակչության համար հումանիտար օգնության քանակի ավելացմանը:
«РБК-Украина»-ի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք վերջինս համաձայն է արևմտյան առաջնորդների այն տեսակետի հետ, որ պատերազմը կարող է դեռ շատ երկար ձգվել ու չավարտվել 2024 թվականին։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Արևմուտքի երկրները կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին վախեցրել է Ռուսաստանով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի դեմ:
Դեկտեմբերի 19-ի գիշերը 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգում։ Reuters-ը հաղորդում է, որ ուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Ցինհայ նահանգում։
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների ընդհանուր թվի 89,6 %-ը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովին։
Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 12-րդ փաթեթը, ինչը կապված է Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժման հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Ընդ որում, ինչպես փոխանցում է TACC-ը, քվեաթերթիկում եղել է միայն մեկ թեկնածուի՝ Սլուցկիի անունը:
Զարյադիեում կայացած ժողովի ժամանակ ընտրողների նախաձեռնող խումբը աջակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, որպես ինքնաառաջադրված թեկնածուի, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի Վլադիմիր Պուտինի զանգին, եթե Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում խաղաղության հաստատման «լուրջ առաջարկներ» ունենա:
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտնել է, որ Իսրայելը տեղեկություններ չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զոհված զինյալների թվի մասին: Նա ընդգծել է, որ շարժման կողմից զոհերի մասին տվյալներին պետք է մեծ կասկածով վերաբերվել:
Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Ղրիմը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ու հետագա շփումները: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի Շեջայա շրջանում տեղի ունեցած մարտի ժամանակ իսրայելցի երեք պատանդներին սխալմամբ ընդունել են որպես «սպառնալիք ներկայացնող» ու գնդակահարել նրանց: Այդ մասին ասված է Իսրայելի ՊԲ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան» -խմբ.) կուսակցությունը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում նախագահի թեկնածու: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են՝ այս երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով:
86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր (կառավարիչ) Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, այդ մասին հայտարարել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը։
ՌԴ-ն պատրաստ է, որպես միջնորդ, շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։ Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել Հարավային Կովկասում «3+3» բանակցային ձևաչափին։
Ադրբեջանն ու Հայաստանը ներկա փուլում ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
2023 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է 45 լրագրող։ Այդ մասին իր տարեկան զեկույցում նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Բաքուն մոտ ժամանակներս կպատասխանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբայում քննարկել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը։
Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակվեցին գերիներով: Այդ մասին լրագրողների հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին հայտնվել է ոչ մեկի խնդրանքով կամ հրավերով։ «Այս բանակը <...> պաշտպանում է սահմանները»,- նշել է Բայրամովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներին կապված է ոչ թե ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում իր աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ, այլ երկրի ներքին գործընացներով։
Ադրբեջանի Լենքորանի շրջանում, որը սահմանակից է Իրանին, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանին առանձնապես տեղյակ չէին պահում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի ղեկավարության որոշման մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կժամանի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Թուրք նախարարի այցը նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 14-ին։
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Այդ մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի այդ միջոցառմանը, փոխնախարարը նշել է, որ «ավանդաբար հրավերներ են ուղարկվում ԱՊՀ պետությունների բոլոր առաջնորդներին»:
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ծովային ջրով հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը: Այդ մասին հայտնում է Thew Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են ՑԱԽԱԼ-ի ռազմագործողություններին։
Անկարան մտադիր չէ շտապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հաստատման հարցում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։
Ամերիկյան վարչակազմը 2024 թվականի հունվարից կկորցնի Ուկրաինային սպառազինության նոր փաթեթների տրամադրման հնարավորությունը, եթե Կոնգրեսը հրաժարվի այդ նպատակների համար լրացուցիչ բյուջետային հատկացումներ իրականացնել։
Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Տուսկը դեռ նախօրեին էր ընտրվել Լեհաստանի վարչապետ։ Ինչպես ակնկալվում է, վաղը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կընդունի նրա երդմնակալության արարողությունը։
Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները։ Նման հայտարարությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ժամանել է ԱՄՆ Կոնգրես։ Այնտեղ նա մի քանի հանդիպումներ կունենա։ Նրա այցը ամերիկյան օրենսդիր մարմին ուղիղ եթերով լուսաբանում է Sky News-ը։