«Ես համարում եմ, որ մարդու լավ աշխատանքը պետք է խրախուսվի: Ես կողմ եմ պարգեւավճարին, եթե աշխատակցիդ գնահատելու տարբերակը դա է,-ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Տնօրենի փոխանցմամբ, եթե չլինեն խոչնդոտներ, ապա 20 օր էլ կծախսեն շենքի տանիքի հիմանորոգման եւ շենքային պայմանների բարելավման վրա:
Խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը տրվեց 1985թ-ին: 1988-ի դեկտեմբերյան աղետից հետո շինաշխատանքների տեմպերը դանդաղեցին, իսկ 1993թ-ին ընդհանրապես կասեցվեցին:
Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին առաջարկել է աջակցել համայնքին՝ ձերբազատվելու տնակային մանկապարտեզից:
Անցած տարի Գյումրիում սկսված փողոցաշինության հետ կապված բնակչության ուրախությունն արագ փոխվեց դժգոհության ալիքի, երբ անհասկանալի տրամաբանությամբ քանդեցին գրեթե բոլոր գլխավոր փողոցների մայթերը, հանեցին հին եզրաքարերը՝ նորով փոխարինելու նպատակով:
Գյումրի քաղաքի օդային ավազանի աղտոտվածության վերաբերյալ բնապահպանների ու մտահոգ քաղաքացիների ահազանգումներին անտարբեր՝ քաղաքային իշխանությունները շարունակում են կառուցապատման նպատակով զոհել կանաչ տարածքները:
Ծրագրի շրջանակներում Գյումրիում հիմնանորոգված երկու փողոցներից՝ Կոմիտաս եւ Մուշ-2 թաղամասին միացող փողոցների ասֆալտբետոնե ծածկից վերցվել են հանուկներ եւ ենթարկվել լաբորատոր փորձաքննության՝ անկախ փորձագիտական ընկերությունում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո, ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
«Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների» պատկերասրահի հիմնանորոգման ու վերազինման համար նախատեսված 88 մլն 530 հազար դրամն այդպես էլ մնաց թղթի վրա:
Գյումրիում գործող «Կանայք հանուն զարգացման» հկ-ի երկու աշխատակիցուհիներ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում փետրվարի 11-15 անցկացվելիք վերապատրաստման ծրագրին մասնակցելու փոխարեն, մոտ մեկ ամիս է փորձում են հասկանալ,
Աշխատանքները սկսել են անցած աշնանը՝ հումք ամբարելով ու պատվերներ ընդունելով:
Ախուրյան խոշորացված համայնքի 8 բնակավայրից 4-ն են գազիֆիկացված, բայց սոցիալ-տնտեսական պատճառով ջեռուցման նպատակով գազ օգտագործում են տնային տնտեսությունների միայն 20-25%-ը:
Չարաշահումների մասին Մհեր Խաչատրյանը բարձրաձայնել էր հունվարի 29-ին եւ մարտի 5-ին հրավիրած մամլո ասուլիսների ժամանակ: հունվարի 29-ին եւ մարտի 5-ին հրավիրած մամլո ասուլիսների ժամանակ:
Ես ինձ նկարչուհի չեմ համարում, ես պարզապես նկարում եմ, նկարում եմ այն, ինչ մարդիկ զգում են, բայց չեն տեսնում՝ մեզ շրջապատող էներգետիկ դաշտը»,-ասում է բիոէներգետիկ, մասնագիտությամբ տնտեսագետ Սուսաննա Հարությունյանը:
Մհեր Խաչատրյանն առաջարկեց ստուգել տեսախցիկների ձայնագրություններն ու պարզել իսկությունը, նաեւ հայտնեց, որ զրպարտության համար դիմելու է դատախազություն:
Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 25-ին ընդունել է փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանին եւ Աշոցք խոշորացված համայնքի համայնքապետ Կարեն Մանուկյանին:
Շիրակի մարզի 24 դպրոցում 1300 երեխա ներկայում ներգրավված է ներառական կրթական համակարգում: Նոր ուսումնական տարվանից սպասվում է, որ եւս 124 դպրոց կդառնա ներառական:
Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում Աշոցքում 5708 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 3287-ը կամ՝ ընտրողների 57,59 տոկոսը: Առաջադրված 7 թեկնածուներից ստացած քվեների քանակով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն
Շիրակի մարզի Սարատակ գյուղում փետրվարի 11-ի լուսաբացը ծխահոտ էր, իսկ դպրոցի ճամփան՝ մարդաշատ: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, ժամը 4-ից 5-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել գյուղի դպրոցում:
Փետրվարի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ցրտաշունչ Աշոցքում բավական թեժ են լինելու. համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հայտ է ներկայացրել 7 թեկնածու:
Փետրվարի 9-ին Գյումրի Լոֆթում պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն Լոֆթ Գյումրիում» երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է գյումրեցի երիտասարդների շրջանում բարձրացնել եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների մասին իրազեկվածության մակարդակը:
Ամենայն հավանականությամբ Շիրակի մարզը կունենար պատգամավոր Տիգրան Պետրոսյան, եթե նախկին մարզպետը շարունակեր մնալ իր պաշտոնում, սակայն «Իմ քայլը» դաշինքում այլ կերպ վճռեցին:
Երկրաշարժից վնասված, հետագայում անխղճորեն թալանված ու տարիների ընթացքում աղբանոցի վերածված, բայց դեռ արտաքին հզորությունը պահպանած Սեւյանի անվան մշակույթի պալատի ճակատագիրն ամենայն հավանականության կլուծվի հօգուտ պարարվեստի:
2006-2010թթ. եւ 2014-2016թթ.-ին Աշոցքի մարզի Բավրա համայնքը ղեկավարած Կորյուն Սումբուլյանն երրորդ անգամ է ինքնաառաջադրվում համայնքապետի պաշտոնում՝ այս անգամ Աշոցք խոշորացված համայնքի:
Ասուլիսը դեռ չավարտված, սրահ մտավ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը՝ հոգաբարձուների խորհրդի անդամ Աստղիկ Հովսեփյանի ուղեկցությամբ:
13 տարի՝ 2005թ-ից, Աշոցք գյուղը, այնուհետեւ նույնանուն խոշորացված համայնքը ղեկավարած Արթուր Ալոյանը, անցած տարվա նոյեմբերի 1-ին հրաժարականի դիմում գրեց:
Երեւանում 35 առեւտրային կենտրոններ տեղական հնդկաձավարի, թեեւ ոչ մեծ քանակով, սակայն կայուն սպառում են ապահովում:
Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքներում իշխող գարշահոտությունը, որ տարածվում է սանհանգույցներից, ռունգներդ է մտնում տարածք մուտք գործելու պահից սկսած:
Կա կարծիք, որ տիկնիկավարի մասնագիտությունն, ի տարբերություն ասենք դրամատիկական թատրոնի դերասանի մասնագիտության, սիրում է որոշակի «տարիք»` գերադասելով երիտասարդներին:
Լեւոն Բարսեղյանը այնուհետեւ թռուցիկներ փակցրեց ռուսական զորամասի դիմաց գտնվող երկաթե արգելապատնեշներին ու ծառերի վրա:
Բողոք-հավաքի նպատակն է մեկ անգամ եւս իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա եւ լուծման ուղիների շուրջ ծավալել քննարկումներ:
37-ամյա նորընտիր պատգամավորը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Սոֆյան մասնագիտությամբ հոգեբան է, ներառական կրթության փորձագետ, աշխատել է կրթական հաստատություններում եւ հոգեբանական կենտրոններում:
Զրուցակցիս կարծիքով՝ միայն լուրջ մրցակցությունը ցանկացած բնագավառում երկիրը կտանի զարգացման, մոնոպոլիան լճացման է հանգեցնում:
Երկաթուղայինների մշակույթի պալատը, նախքան երկրաշարժը եւ երկրաշարժից հետո եւս 26 տարի, գտնվել է մշակույթի նախարարության ենթակայության ներքո:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշով այս տարի Շիրակի մարզը չի փայլում: Սեփական եկամուտները դեկտեմբերի 25-ի դրությամբ, մարզում կատարվել է 87,3 տոկոսով:
Սահրադյանների ընտանիքը երկրաշարժից հետո, 90-ականներին պետության կողմից ստանալով իրենց հասանելիք բնակարանը եւ վաճառելով, 20 տարուց ավելի է զրկված են պետական որեւէ այլ տեսակի աջակցությունից:
Տիկնիկային թատրոնը համայնքային ենթակայության կառույց է: Քաղաքապետարանը կարողանում հոգալ միայն 35 աշխատակցի աշխատավարձի հարցը:
Գյումրու նախկին Բուսաբանական այգու տարածքում կարելի է հանդիպել եւ տնակների, եւ քարաշեն կառույցների: Տարածքը կոդավորված է որպես 207 տնակային թաղամաս:
Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում դեռեւս առկա է 93 տնակային թաղամաս՝ բաղկացած 2-ից մինչեւ 200 տնակից:
Լեռնագյուղը Գյումրիից հեռու է 25 կմ:
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Աշոցք բնակավայրի մանկապարտեզի շենքում տեղակայված է թիվ 30/10 ընտարտեղամասը:
Մայիսյանում եւ Փոքրաշենում ընտրողների ակտիվություն ակնկալում են օրվա երկրորդ կեսին:
Պատգամավորության թեկնածուները պարտավոր էին դեռեւս նախորդ օրը հեռացնել գովազդային պաստառները:
Երկուսս էլ լուռ ենք: Մի ոտքից մյուսն եմ հենվում՝ սպասեկով պատասխանի: Տիկին Անահիտի խոժոռված դեմքը պարզվում է: Կնոջ մեջ ինչ որ մի բան երեւի հալվում է ու կարճ հոգոց արձակելով՝ համաձայնվում է:
Փաստացի բնակարան կորցրած անօթևան ընտանիքն ինչ-ինչ պատճառներով մինչեւ 2008թ.-ը չի կարողացել օգտվել պետական աջակցության ոչ մի ծրագրից:
Հրատապ ծրագրերի շրջանակում մարզին հատկացված 426 մլն-ից 70 մլն դրամը բաժին է հասել Հացիկի դպրոցին:
«7 զոհ եմ ունեցել, աղջիկ ջան, ամուսինս, երկու թոռներս, քուրս, բարեկամներիցս մահացան, տունս ավերվավ, տղես հաշմանդամ դարձավ, ես էլ եկա աղջկաս հետ ապրելու ստեղ, որովհետեւ տղես ընձի չէր կռնա պահեր»,-պատմում է Ազգանուշ տատը:
Նախաձեռնության հեղինակներն այս տարի օգոստոսին ստեղծված «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամի անդամերն են:
Արամի մտքով անգամ չէր անցել, թե տուժողից վերածվելու է մեղադրյալի: