ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Թուրքիայից պահանջել հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից։
Հայաստանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են։ Այդ մասին «ТАСС» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ ընդունել է հայտարարություն՝ արցախա-ադրբեջանական սահմանագծին առկա իրավիճակի վերաբերյալ, որտեղ ռուս խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցությունների։
Այդ մասին նշվում է սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ Հայաստանի գծով համազեկուցողներ, շվեդ Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմմո Կիլյունենի, ինչպես նաև Ադրբեջանի գծով ավստրիացի համազեկուցող Շտեֆան Շեննահի և բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ իշխանություններն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին և կտեսնեն՝ արդյոք կարող են կանգնեցնել հակամարտության սրումը։ Այդ մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պաշտոնական Տալլինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Պաշտոնական Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Ադրբեջանի ողջ տարածքում սեպտեմբերի 27-ի լույս 28-ի կեսգիշերից կհայտարարվի ռազմական դրություն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանը։
Այդ մասին «Հետք»-ին հայտնել է ադրբեջանցի վտարանդի գործընկերներից մեկը։ Վերջինիս խոսքերով այս պահին սահմանամերձ բնակավայրից մարդիկ շարժվում են դեպի երկրի խորքերը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արել պահպանել խաղաղություն։ Այդ մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինայի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել դադարեցնել դիմակայությունը և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին նշված է ուկրաինական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
Այդ մասին կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ՝ հավատացյալներին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակից։
Համանախագահները նաև կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կայունացնելու իրավիճակը և նշել, որ հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակը այլընտրանք չունի։
Արցախում կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները և վերադառնան բանակցությունների։ Այդ մասին սեպտեմբերի 27-ին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։
Գերմանիայում ներկայումս կորոնավիրուսի վերարտադրողականության ինդեքսը կազմում է 0,91, այն դեպքում, երբ նախօրեին այն կազմում էր 0,78։ Սա նշանակում է, որ 100 վարակվածներ վարակում են 91 առողջ մարդու։
Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Tut.by-ը։ Դատական հայցի հիմք են հանդիսացել Տեղեկատվության նախարարության ավելի վաղ արված զգուշացումները։
Ուկրաինայի Խարկովի մարզում վայրէջք կատարելու ժամանակ կործանվել է Ан-26 ռազմական ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համալսարանի կուրսանտները։ Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 26-ի։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Բեռլինի «Charite» կլինիկան սեպտեմբերի 23-ի առավոտյան հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել։ Ընդհանուր առմամբ, նա հիվանդանոցում մնացել է 32 օր։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ. բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, պետական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ղեկավարներ, գիտության, մշակույթի և սպորտի գործիչներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում յուրաքանչյուր օր կորոնավիրուսով վարակվում է 40 000- 50 000 մարդ։ Այդպիսի կայուն աճը անհնար է բացատրել միայն իրականացվող թեստերի թվաքանակի աճով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարել է Անգլիայում կարանտինային նոր սահմանափակումների ներդրման մասին։ Նույն օրը երեկոյան իր ելույթի հիմնական թեզերը նա արտահայտել է նաև հանրությանն ուղղված տեսաուղերձով։
Ինչպես հայտնում են Եվրոպոլում, ստուգումների ժամանակ առգրավվել է կես տոննա թմրամիջոց, ներառյալ Ֆենտանիլ ափիոնատիպ միջոց, Օքսիկոդոն և Հիդրոկոդոն, ինչպես նաև «փողոցային» թմրանյութեր՝ հերոին, կոկային, ՄԴՄԱ և «Էքստազի» հաբեր։
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հայտարարել է «Արտեմիս-3» տիեզերական ծրագրի իրականացման նպատակով 28 միլիարդ դոլարի հատկացման մասին։ Ծրագրով նախատեսվում է կազմակերպել երկրորդ թռիչքը դեպի Լուսին։
FinCen-ի արտահոսքը ավելի քան 2500 փաստաթղթերից բաղկացած փաթեթ է, որի մեծ մասը, 2000-2017 թվականներին, աշխարհի տարբեր երկրների բանկերից ԱՄՆ ֆինանսների նախարարություն ուղարկված հաշվետվություններ են։
FinCen-ի արտահոսքը ավելի քան 2500 փաստաթղթերից բաղկացած փաթեթ է, որի մեծ մասը, 2000-2017 թվականներին, աշխարհի տարբեր երկրների բանկերից ԱՄՆ ֆինանսների նախարարություն ուղարկված հաշվետվություններ են։
2020 թվականին ամսական նախատեսվում է թողարկել ավելի քան 4 միլիոն չափաբաժին։ 2021 թվականին «Петровакс»-ը արտադրությունը կարող է հասցնել մինչև 10 միլիոն չափաբաժնի։ Մատակարարումը կիրականացվի դեպի ռուսական շուկա և ԱՊՀ անդամ պետություններ։
Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց միայն Մինսկում մասնակցել է ավելի քան 100 000 մարդ։
Թե ինչպես կավարտվի գրասենյակային տնտեսության պատմության ամենամասշտաբային գիտափորձը, պարզ կլինի միայն համավարակի վերջում։
«TACC» գործակալությանը կապի «A1» օպերատորը հայտարարել է, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։
Սեպտեմբերի 28-ից այն անձինք, որոնց կորոնավիրուսի թեստը կլինի դրական, ինչպես նաև վարակակիրների հետ շփված անձինք, ստիպված կլինեն ինքնամեկուսացվել, հակառակ դեպքում կտուգանվեն։
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը մտահոգ է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի էական աճով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։
Մինսկում սեպտեմբերի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կանանց երթի ավելի քան 300 մասնակիցների։ Այդ մասին հայտնում է «Весна» իրավապաշտպան կենտրոնը։
Սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 15:00-ից, կրկին կփակվեն դպրոցները, մանկապարտեզները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, հանգստյան գոտիները և լողափերը։ Ռեստորաններին կթույլատրվի աշխատել միայն առաքման ռեժիմով։
Ֆեդերացիայի նախկին նախագահին մեղադրում էին ակտիվ և պասիվ կոռուպցիայի մեջ։ Նա դատապարտվել է երեք տարի ազատազրկման։ Բալախնիչևը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Ակցիային մասնակցում են «Tut.by»-ը, «Новы час»-ը, «Onliner»-ը, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, «Белсат»-ը, «БелаПан»-ը, «Медиазона.Беларусь»-ը, Բելառուսի լրագրողների ասոցիացիան, Լրագրողների «Пресс-клуб» միությունը։
Սարաջի հրաժարականը հայտարարվել է Տրիպոլիում զանգվածային ցույցերի ֆոնին։ Ցուցարարները դժգոհում են երկրի տնտեսական քաղաքականությունից, կոռուպցիայից, ինչպես նաև հոսանքի և ջրի անջատումներից։
Բելառուսի իշխանությունները փակում են պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն սեպտեմբերի 17-ին Կոպենհագենում կայացած առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս Եվրոպայում շաբաթական ցուցանիշները գերազանցում են այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են 2020 թվականի մարտին։
Սեպտեմբերի 17-ին Իսրայելի բարձրագույն կրթության և ջրային ռեսուրսների նախարար Զեև Էլկինը հուսիդներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և հրեական նոր տարին՝ Ռոշ Հաշանան, դիմավորել Իսրայելում՝ պահպանելով կարանտինային բոլոր սահմանափակումները։
Բանաձևի օգտին քվեարկել է 574 եվրախորհրդարանական, դեմ՝ 37, իսկ ձեռնպահ քվեարկած խորհրդականների թիվը 82 է։ Եվրախորհրդարանը միացավ Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանն այն մասին, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են։
Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկեն հայտարարել է, որ ուսանողների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1200 նոր դեպք, ինչն ավելին է, քան նախորդ շաբաթ։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում համապատասխան փոփախությունների իրականացման նախագիծն արդեն իսկ տեղադրվել է Ռուսաստանի նորմատիվ իրավական ակտերի առցանց հարթակում։
«Bloomberg» գործակալության տվյալներով՝ Sandvine-ի տեխնոլոգիան կիրառվել է օգոստոսին Բելառուսում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, որպեսզի սահմանափակվի հասանելիությունը հազարավոր կայքերի, այդ թվում Google-ին, YouTube-ին, Twitter-ին, Facebook-ին։
Բացառություն կկազմեն միայն հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված կրթական հաստատությունները։
Սուգան 2012 թվականից մինչև 2020 թվականը զբաղեցրել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Ի սկզբանե, YouTube Shorts-ը կգործի միայն Android օպերացիոն համակարգով հեռախոսների վրա, իսկ հետագայում այն հասանելի կլինի նաև iOS օպերացիոն համակարգով գործող հեռախոսների համար