Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ձևավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել Բելառուս։
Մուտքի թույլտվություն կտրվի միայն որոշ կատեգորիաների արտասահմանցիների։
Սա Բայրամովի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։
Մայիսին, երբ հնարավոր էր դարձել վերահսկել կորոնավիրուսի տարածումը, Հարավային Կորեայում աշակերտները վերադարձել էին դպրոց։ Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում, միայն Սեուլում և հարակից շրջաններում կորոնավիրուսով վարակվել է մոտ 200 աշակերտ և ուսուցիչ։
Բելգիայի և Նիդերլանդների վիրուսաբաններն օգոստոսի 25-ին հայտնել են այդ երկրներում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերի մասին։
Գերմանական «Charite» կլինիկան, որտեղ բուժվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ հետազոտության արդյունքները վկայում են քաղաքական գործչի թունավորման մասին։
«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ և երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ լուրը հաստատել է նրա մամուլի խոսնակ Մարինա Սորոկան։
Համերգներից յուրաքանչյուրի համար սահմանված են եղել տարբեր պայմաններ։ Այսպես, դրանցից մեկի ժամանակ հանդիսատեսը պահպանել է սոցիալական հեռավորություն, իսկ մյուսի ժամանակ՝ ոչ։
Հուշարձանի մոտ պարեկություն են անում զինծառայողները։ Ավելի վաղ, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ բանակը ցուցարարներից կպաշտպանի Հայրենական մեզ պատերազմի զոհերի հուշարձանները։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարող է մի քանի ժամ, նույնիսկ օր, ապրել մարդու օրգանիզմից դուրս, այդ թվում նաև փաթեթավորման նյութերի, հատկապես ստվարաթղթի և պլաստիկի վրա։
Կորոնավիրուսի նոր դեպքերի օրական առավելագույն աճը գրանցվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին՝ հասնելով ավելի քան 6000-ի։
Նա պատմել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։
Ինչպես «Deutsche Welle»-ին հայտնել է կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը, ներկայումս իրականացվում է Նավալնու համակողմանի ախտորոշում։
Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նշել է, որ ընդդիմադիր քաղաքական գործչին թունավորել են։
БелТа» պարբերականը գրում է, որ Լուկաշենկոն երկրում կայունության ապահովման համար հանձնարարականներ է տվել ևս չորս գերատեսչությունների և կառավարությանը։
Այդ մասին օգոստոսի 19-ին Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Սա Բայդենի երրորդ փորձն է՝ Սպիտակ տան ղեկավար դառնալու գործում։ 1988 և 2008 թվականներին նա եղել է կուսակցության թեկնածուների շարքում, սակայն երկրորդ դեպքում դարձել է փոխնախագահ։
Ֆրանսիայի աշխատանքի հարցերով նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կառավարությունը նման որոշում է ընդունել՝ խորհրդակցելով արհմիությունների հետ։
Միևնույն ժամանակ մեկուսացման ռեժիմը չի տարածվի այն աշխատակիցների վրա, որոնք զբաղվում են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմամբ։
Սիրիայում ինքնաշեն պայթուցիկ սարքավորման պայթյունի արդյունքում մահացել է ռուս գեներալ, ևս երկուսը վիրավորվել են։ Այդ մասին գրում է «TACC»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ վերջին օրերին Արևելյան Միջերկրականում, հույն-թուրքական լարման ֆոնին, Հունաստանին ու Կիպրոսին սատարող հայտարարությանը։
Մինսկի անիվային քարշակների գործարանի աշխատակիցները, որոնք գործադուլի են դուրս եկել նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով, «Հեռացի՛ր» և «Ամո՛թ» վանկարկումներով դիմավորել են ձեռնարկություն ժամանած Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Ինչպես հայտնում են ղազախական ԶԼՄ-ները, Այսուլթան Նազարբաևի մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։
Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիրի մոտ գտնվող հրապարակը, որտեղ մայիսի 9-ին կայացել էր զինվորական շքերթը, ամբողջությամբ լցված է մարդկանցով։ Ամեն րոպե ավելանում է ցույցի մասնակիցների թիվը։
Մինսկի Անկախության հրապարակում, կառավարության տան մոտ, տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի, ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը, օլոկիզումաբը, բարիցիտինիբը, տոֆացիտինիբը և լևիլիմաբը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետության ներսում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը օգոստոսի 15-ին Վարշավայում ստորագրել են ռոտացիոն հիմունքներով Լեհաստանում ամերիկյան 1000 զինծառայողների տեղակայման մասին համաձայնագիրը։
Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Լվովի մարզում (11 824 դեպք), Կիևում (10 392 դեպք) և Չեռնովցիի մարզում (7 434 դեպք)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խոսել է Եվրոպայի հնարավոր ճնշումների մասին՝ հայտարարել, ով իր երկիրը կպատասխանի նույնիսկ ամենաաննշան հարձակման պարագայում։
Օգոստոսի 13-ի գիշերը Մինսկի Օկրեստինա փողոցում գտնվող մեկուսարանի պատերի մոտ հավաքված կամավորները և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց հարազատները լսել և տեսագրել են ձերբակալվածներին ծեծի ենթարկելու արդյունքում լսված ձայները։
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել Բելառուսի քաղաքների քաղաքապետներին օգոստոսի 15-ին և 16-ին կազմակերպել խաղաղ բողոքի ցույցեր և պահանջել դադարեցնել բռնության գործադրումը ուժային մարմինների կողմից։
Գերմանիայում այն շրջանների թիվը, որտեղ չի գրանցվել կորոնավիրուսի նոր դեպք, վերջին շաբաթներին էականորեն կրճատվել է։
Միանգամից մի քանի հեռուստալրագրողներ հայտարարել են, որ հեռանում են բելառուսական պետական հեռուստաընկերություններից։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։
Ժոդինո քաղաքում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի (ԲԵԼԱԶ) աշխատակիցները երթով անցել են գործարանի տարածքում՝ վանկարկելով «հեռացի՜ր»։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ավիաընկերությունները Ռուսաստանից կանոնավոր չվերթներ կսկսեն ԱՊՀ երկրներ, այդ թվում նաև Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան։
Մեծ Բրիտանիայի տնտեսության արտադրողականությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 20,4 %-ով։
ՕՊԵԿ-ի թարմացված գնահատականներով՝ այս տարի համապատասխան ցուցիչը օրական միջինում կրճատվել է 9,1 միլիոն բարելով և հասել օրական 90,6 միլիոն բարելի։ Ընդ որում, զեկույցում հուլիսի համար նշվում էր 9,2 միլիոն բարելը։
Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան հայտարարել է, որ օգոստոսի 11-ի երեկոյան և օգոստոսի 12-ի գիշերը տեղի ունեցած ցույցերի ընթացքում Բելառուսում ձերբակալվել է ավելի քան 1 000 ցուցարար։
«Znak.com» առցանց լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Մինսկում անհետացել են ռուսական լրատվամիջոցների մի քանի լրագրողներ, որոնք լուսաբանում էին բողոքի ցույցերը։
Բելառուսում նախագահական ընտրություններից երկու օր անց երկրի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով վերահաշվել ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Վարչապետը հույս է հայտնել, որ իր քայլով կկարողանա նոր դուռ բացել Լիբանանում ներքաղաքական խնդիրների կարգավորման համար։
Պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ Եվրամիությունը հետևում է Բելառուսում առկա իրավիճակին։ Վերջինիս արձագանքը կախված կլինի բելառուսական իշխանությունների գործողություններից։
Նրանք կշարունակեն պաշտոնավարել մինչ նոր կառավարության ձևավորումը։
Լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն նշել են, որ ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ոստիկանները նրանց հարվածել են ռետինե մահակներով, իսկ «Meduza»-ի թղթակցին ծեծի են ենթարկել։
Օգոստոսի 10-ին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին նախնական արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների շուրջ 80 %-ը։
Մինսկում անջատվել է քաղաքային լուսավորումը։ Ցուցարարները բղավում են «ամո՜թ, ամո՜թ»։ Նրանց ազդանշաններով աջակցում են անցնող ավտոմեքենաները, որոնք մասնակցում են «բողոքի ավտոերթին»։
Գրեթե բոլոր փորձագետները նշում են, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման դեպքերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել պաշտոնական վիճակագրությունից, քանի որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ունի թեթև կամ անախտանիշ ընթացք։